Արևշատ (Հադրութի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևշատ (այլ կիրառումներ)
Արևշատ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 135 կմ հեռավորութան վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Արևշատ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | Դոլանլար | |
ԲԾՄ | 1184 մետր | |
Բնակչություն | 180 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 3085,1 հա տարածք, որից 739,54 հա գյուղատնտեսական նշանակություն, 2261,29 հա անտառային հողեր։
Բնակչություն
խմբագրելԱրևշատ համայնքի բնակչության թիվը կազմում է 211 մարդ, կա 47 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 174 | 175 | 179 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿան պատմամշակութային հուշարձաններ՝ «Հանգած եղցի» եկեղեցի (9-10-րդ դարեր), գերեզմանոց (9-10-րդ դարեր), խաչքար (12-13-րդ դարեր)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.