Հոլլի Սմեյլ (անգլ.՝ Holly Smale, դեկտեմբերի 7, 1981(1981-12-07)[1], Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող։ Գրել է «Աղջիկ-գիք» վեպերի շարքը։

Հոլլի Սմեյլ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1981(1981-12-07)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլի համալսարան
Մասնագիտությունվիպասան, մանկագիր և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքholsmale.wix.com/the-write-girl2
 Holly Smale Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հոլլի Սմեյլը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 7-ին Անգլիայում՝ Միացյալ Թագավորությունում։ Վաղ հասակից Սմեյլը սիրել է կարդալ և գրել։ Նա ասել է, որ երեխաների կողմից ծաղրանքը, որին նա ենթարկվել է մանուկ հասակում, ազդել է իր ընտրության վրա, որոնց մասին նա որոշել է գրել։ 15 տարեկանում Սմեյլը վարձվել է Լոնդոնի մոդելային գործակալության կողմից և սկսել է աշխատել որպես պոդիումի մոդել։ Երկու տարի զբաղվել է դրանով և հարցազրույցում ասել, որ դա իրեն դուր չի եկել[2][3][4]։ Սմեյլը սովորել է Բրիստոլի համալսարանում, որտեղ ստացել է անգլիական գրականության գծով հումանիտար գիտությունների բակալավրի և Շեքսպիրի ուսումնասիրության մասնագիտացմամբ մագիստրոսի աստիճան։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Ճապոնիայում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ և շատ է ճամփորդել[2][3][4]։

2013 թվականին Սմեյլը հրատարակել է «Աղջիկ-գիք» ( անգլ.՝ Geek Girl) շարքի առաջին գիրքը։ Վեպը հումորով պատմում է Հարիեթ Մեններսի կյանքի մասին․ տասնհինգամյա աղջիկ-գիք, որը փորձում է աշխատել որպես մոդել։ Այն դրական արձագանքներ է ստացել և Մեծ Բրիտանիայում առաջինն էր 2013 թվականի դեռահասների համար լավագույն առաջնաելույթային վեպերի ցանկում։ եռահասային գրականություն կատեգորիայում ստացել է նաև մանկական գրականության «Waterstones» գրքի մրցանակը[5][6] և մի քանի այլ մրցանակներ[7]։

2015 թվականին Սմեյլը գրել է «Գիքը բեմում» (անգլ.՝ Geek Drama) սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Միսս Անշնորհքություն» (անգլ.՝ Model Misfit) ու «Հանճարեղ և գեղեցիկ» (անգլ.՝ Picture Perfect) գրքերի միջև։

Այդ թվականին լույս է տեսել նաև լրացուցիչ սուրբ ծննդյան գիրքը՝ «Իմ սուրբծննդյան հանդիպումը», որը ժամանակային առումով տեղ է զբաղեցնում շարքի առաջին և երկրորդ գրքերի միջև։ 2016 թվականին լույս է տեսել ևս մեկ գիրք, որը չի մտել հիմնական՝ «Լուսավոր կողմում» շարքի մեջ և որի գործողությունները կատարվում են «Ողջ այս փայլը» (անգլ.՝ All That Glitters) և «Գլուխկոնծի» (անգլ.՝ Head Over Heels) վեպերի իրադարձությունների միջև։

Մատենագրություն խմբագրել

  • 2013՝ «Աղջիկ-գիք» (անգլ.՝ Geek Girl)
  • 2013՝ «Միսս Անշնորհքություն» (անգլ.՝ Model Misfit)
  • 2014՝ «Հանճարեղ և գեղեցիկ» (անգլ.՝ Picture Perfect)
  • 2015՝ «Իմ սուրբծննդյան հանդիպումը» (անգլ.՝ All Wrapped Up)
  • 2015՝ «Գիքը բեմում» (անգլ.՝ Geek Drama)
  • 2015՝ «Ողջ այս փայլը» (անգլ.՝ All That Glitters)
  • 2016՝ «Գլուխկոնծի» (անգլ.՝ Head Over Heels)
  • 2016՝ «Լուսավոր կողմում» (անգլ.՝ Sunny Side Up)
  • 2017՝ «Գիք ընդմիշտ» (անգլ.՝ Forever Geek)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. 2,0 2,1 Chilton, Martin (2014 թ․ հունիսի 5). «Geek Girl was a cathartic book to write, says Holly Smale». The Telegraph. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 Benfield Reading Activists; Smale, Holly (2014 թ․ հունիսի 18). «Holly Smale: I think people are starting to embrace what being 'a geek' actually means». The Guardian. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 Smale, Holly. «About TWG». The Write Girl. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Waterstones Children's Book Prize 2014». Waterstones (waterstones.com). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Waterstones Children's Book Prize 2014 winners announced». Waterstones blog (waterstones.com/blog). 2014 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «2014 Leeds Book Awards». Yorkshire Evening Post. 2014 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլլի Սմեյլ» հոդվածին։