Պոդիում (լատ․՝ podium, հուն․՝ πόδιov—հենարան, հիմք), բարձր, սովորաբար ուղղանկյուն հարթակ, որի մի կողմը աստիճաններով է, իսկ մյուսները՝ ուղղաձիգ։ Պոդիումի վրա էին կառուցվում անտիկ (հիմնականում՝ հռոմեական և էտրուսկյան) տաճարները։ Պոդիում էին անվանում նաև անտիկ կրկեսի ասպարեզը բոլորող պատը և բարձրաստիճան հանդիսատեսների համար նախատեսված բարձրադիր մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png