Հոգեբանական դիմանկար, ուղղություն ֆոտոարվեստում, լուսանկարչության դիմանկարային ժանրի տեսակ։ Նման դիմանկարները նախատեսված են ցույց տալու մարդու ապրումները և ներաշխարհի խորությունը, արտացոլելու անձի ամբողջականությունը, ակնթարթում արտահայտել մարդկային զգացմունքների զարգացման և գործողությունների անվերջությունը։

Աղբյուրներ խմբագրել

Լուսանկարչության մեջ հոգեբանական դիմանկարի աղբյուրները կերպարվեստի մեջ է, որտեղ ամենակարևորը ոչ միայն պատկերի և նկարվողի արտաքին նմանությունն է, այլ նաև մարդու բնավորության, հոգևոր աշխարհի ճշմարիտ բացահայտումը՝ որպես պատմական կոնկրետ ժամանակաշրջանի, ազգության, սոցիալական միջավայրի ներկայացուցիչ։

Որպես օրինակ կարող են ծառայել այնպիսի հայտնի դիմանկաչիչներ, ինչպեսիք են Ռենուարը, Ռեմբրանդտը և այլք։

Սկիզբ խմբագրել

 
Լուիս Դագեր

Լուսանկարչության գյուտարարներից մեկը Լ.Ժ.Մ Դագերը նկարիչ էր, և նրա առաջին լուսանկարները՝ դագերները, (անգլ.՝ daguerreotypy), ստեղծվում էին ավանդական գեղանկարչության ժանրերի, նատյուրմորտի, բնանկարի, դիմանկարներին համահունչ։

Հիմնադիրներ խմբագրել

Լուսանկարչության մեջ հոգեբանական դիմանկարի ուղղության հիմնադիրներից են.

Լուսանկարչի համար հոգեբանական դիմանկարը բավականին դժվար խնդիր է։ Բնորդների մեծամասնությունը զգում է անհարմարավետություն։ Հարկավոր է օգնել նրան թուլանալ, բացել բնավորության գծերը, տաղանդը։ Ֆոտոլուսանկարիչը պետք է օժտված լինի ոչ միայն արհեստավարժ գիտելիքներով, այլ նաև հետաքրքիր զրուցակցի և հոգեբանի հմտություններով։

Ժամանակակիցներ խմբագրել

Լուսանկարում հոգեբանական դիմանկարը մշտապես օգտագործվել է ավելի խորը նպատակներով, քան ավանդական դիմանկարը։ Դա առավել ցայտուն է ընդգծվում հայտնի մարդկանց դիմանկարներում. դերասանների, երաժիշտների և քաղաքական գործիչների, որոնց արտաքինը հայտնի է բոլորին, բայց ներքնաշխարհը միշտ մնում է ստվերում։ Բացահայտել այն՝ ահա թե որն է «հոգեբանական դիմանակարի» ժանրում աշխատող լուսանկարչի հիմնական խնդիրը։ Չէ՞ որ հենց հանրաճանաչ գործիչների հոգեբանական դիմանկարների ստեղծումով է հաջողվում նկարել իր սերնդի հոգեբանական պատկերը։ Ժամանակակից համաշխարհային լուսանկարիչների մեջ, որոնք նկարում են հոգեբանական նկարներ, կարելի է նշել.

Ներքոնշյալ հեղինակները այսօրվա մոխրագույն դիմանկարների ուղղության զարգացնողներն են.

  • Պլատոն—հայտնի է հանրահայտ քաղաքական գործիչների, երաժիշտների, դերասանների և գրողների վառ մոխրագույն նկարների շարքով;
  • Անտոն Կորբին—հայտնի է ռոք երաժիշտների մի քանի հոգեբանական դիմանկարների շարքով;
  • Մայքլ Բիրտ—սև-սպիտակ հոգեբանական դիմանկարների շարք. Հարիսոն Ֆորդ (դերասան), Հյու Գրանտ (դերասան), Իգգի Պոպ (երաժիշտ)։

Արտաքին հղումներ խմբագրել