Նամաստե (հինդի՝ नमस्ते), արտահայտություն, որն օգտագործվում է Հնդկաստանի և Նեպալի բնակչության կողմից՝ ողջույն և ցտեսություն եզրույթների փոխարեն[1][2][3]։

«Նամաստե» ժեստը հնդկական որմնանկարում

Նամաստե բառը կազմված է հինդի լեզվի երկու արմատներից։ Դրանցից առաջինը նամախն է, որը թարգմանաբար նշանակում է «ողջունում» (հինդի՝ नम), իսկ տեն-ը՝ «դուք» դերանվան սեռական հոլովն է։

Որպես ժեստ այն ներկայացնում է մարդու երկու ձեռքերի միացումը դիմացինի դիմաց, ի նշան ողջույնի և ցտեսության։ Լայն իմաստով այն նշանակում է «աստվածային ողջունել և կապվել աստծո հետ»։ Ըստ հինդուականության ուսմունքի՝ ողջույնը ընդունելի և խրախուսելի է աստծո կողմից և այն կարող է արժանանալ վերջինիս օրհնությանը և գովասանքին[4][5]։

Նամասեն մարդու հավերժական հոգևոր գոյության մասն է։ Հնդկական կրոնում ողջունելու այս արարողակարգը կարևոր նշանակություն ունի։ Այն հատկապես լայն տարածում ունի Հարավային Ասիայի երկրների ազնվականության շրջանում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Constance Jones and James D. Ryan, Encyclopedia of Hinduism, ISBN 978-0-8160-5458-9, p. 302
  2. Chatterjee, Gautam (2001), Sacred Hindu Symbols, Google books, pp. 47–48.
  3. Lawrence, J. D. (2007), The Boundaries of Faith: A Journey in India, Homily Service, 41(2), pp. 1–3
  4. Kelkar (2010), A Vedic approach to measurement of service quality, Services Marketing Quarterly, 31(4), 420-433
  5. Roberto De Nobili, Preaching Wisdom to the Wise: Three Treatises, ISBN 978-1880810378, page 132

Արտաքին հղումներ խմբագրել

  • Նամաստեի նշանակությունը Յոգայի ամսագիր
  • (2003-08-10)։ «Ոջղույի ձևերը Կաշմիրիում» (PDF)։ Հնդկաստանի լեզվաբանության ինստիտուտ։
  • Greenwood, Չադ (Fall 1997), «Հին հնդկական փիլիսոփայություն», Հինդուիզմի ծիսակարգեր, CSU Chico, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 26-ին, Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամաստե» հոդվածին։