Հյուսիսային Մակեդոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Մակեդոնիայի Հանրապետությունում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների ցանկ, 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից մեկին նվիրված հուշարձաններ և հուշահամալիրներ, որոնք կառուցվել են Մակեդոնիայի Հանրապետության տարածքում։

Պատմություն խմբագրել

Հարավսլավիայի իշխանությունների հրամանով 1945-1960 թվականներին կառուցվել են մի շարք հուշարձաններ։ Այդուհանդերձ, հուշարձանների և հուշահամալիրների լայնամասշտաբ կառուցումը սկսել է իրականացվել Չմիացած երկրների շարժման հիմանդրումից հետո։

Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Տիտոյի հրամանով 1960-1970-ական թվականներին կառուցվել են մի շարք հուշարձաններ և հուշահամալիրներ, որոնք նվիրված են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատամարտերին և համակենտրոնացման ճամբարներին։ Նրանք նախագծվել են հայտնի դիզայներների կողմից, ինչպես օրինակ Դուշան Ջամոնյան, Վոյին Բակիչը, Միոդրագ Ժիվկովիչը, Ժորդան և Իսկրա Գրաբուլները։ Բացի այդ, հուշարձանների ճարտարապետներն են եղել Բոգդան Բոգդանովիչը, Գրադիմիր Մեդակովիչը։ Տիտոյի մահից հետո, կառուցվել են միայն մի քանի հուշարձաններ։ Այս հուշարձանները զբոսաշրջիկների շրջանում հայտնի են եղել 1980-ական թվականներին՝ որպես հայրենական փառքի հուշարձաններ։ Սակայն, Հարավսլավական պատերազմներից և երկրի կազմալուծումից հետո, հուշարձանները լքվել են և կորցրել իրենց նշանակությունը։

Ստորև ներկայացված են 1945- 1991 թվականներին կառուցված հուշարձանները և հուշահամալիրները։ Ցանկում ներառված չեն առանձին անհատներին նվիրված կիսանդրիները։

Նկար Անվանում Տեղակայում Ծանոթագրություններ
  Մակեդոնիում Կրուշևո Նախագծվել է Ժորդան և Իսկրա Գրաբուլների կողմից և կառուցվել 1974 թվականին։ Նվիրված է Իլինդենի ապստամբության և Մակեդոնիայի անկախության ազգային պատերազմի ժամանակ զոհված մարտիկներին[1]։
  Ֆաշիզմի զոհերի և ֆաշիզմի դեմ կռված մարտիկներին նվիրված դամբարան Կավադարցի
  Ֆաշիզմի զոհերին և ընկած մարտիկներին նվիրված դամբարան Կիչևո Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1963 թվականին։
  Անպարտների հուշարձան Պրիլեպ Նախագծվել է Բոգդան Բոգդանովիչի կողմից և կառուցվել 1961 թվականին[2]։
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Բելչիշտայի մոտ Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1958 թվականին[3]։
  Ազատության հուշարձան Գևգելիա Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1969 թվականին։
  Սկոպյեի ազատագրիչներին նվիրված հուշարձան Սկոպյե Նախագծվել է Իվան Միրկովիչի կողմից և կառուցվել 1955 թվականին։
  Հուշարձան նվիրված Ազգային ազատագրական շարժմանը Սկոպյե Նախագծվել է Ժորդան Գրաբուլոսկու կողմից և կառուցվել 1965 թվականին։
  Հեղափոխության մարտիկներին նվիրված հուշարձան Շտիպ Նախագծվել է Բոգդան Բոգդանովիչի կողմից և կառուցվել 1969- 1974 թվականներին։ Այստեղ թաղված են 814 հարավսլավացի պարտիզաններ։
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Սկոպյե
  Ոսկրատան հուշարձան Կումոնովոյի մոտ Նախագծվել է Սրետեն Ստորյանովիչի և Կոստա Զորդումիսի կողմից և կառուցվել 1957 թվականին։
  Հեղափոխության հուշարձան Կումանովոյի կենտրոն Նախագծվել է Կոստա Անգելի Ռադովանիի կողմից և կառուցվել 1962 թվականին[4]։
  Հեղափոխության հուշարձան Ստրումիցա
  Հեղափոխության հուշարձան Բիտոլա
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Ստրուգա Նախագծվել է Վոյիլսավ Վասիլևիչի կողմից[5]։
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Դելևոր
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Բելչիշտա
  Ազատության հուշարձան Կոչանի Նախագծվել է Գլիգոր Չեմերսկու կողմից 1977 թվականին։ Նվիրված է Կոչանիի և հարակից տարածքների բոլոր ընկած մարտիկներին։
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Դեբար
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Ժելեզնեց
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Զուբովցե
  Ֆաշիզմի զոհերին նվիրված հուշարձան Ռուսյացի Նվիրված է Ֆաշիզմի դեմ պայքարած բոլոր մակեդոնացիներին, ովքեր 1943 թվականի նոյեմբերին կատաղի մարտեր էին մղում Բուլղարիայի բանակի զինվորների դեմ։
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Պոդմոչանի Կառուցվել է 1975 թվականին։
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Մորդիչ Կառուցվել է 1977 թվականին։
  Ազգային ազատագրական շարժման կին մարտիկներին նվիրված հուշարձան Տետովո Նախագծվել է Բորկա Ավրամովի կողմից և կառուցվել 1961 թվականին[6]։ Նվիրված է Ազգային ազատագրական շարժման բոլոր կին մարտիկներին։
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Բրվենիցա
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Ռադիովցե
  Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Ստենցե Կառուվել է 1980 թվականին
  Տեղահանված հրեաներին նվիրված հուշարձան Շտիպ Նվիրված է Շտիպի 561 հրեաներին, ովքեր 1943 թվականի մարտին տեղափոխվել էին Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբար։
  Պարտիզանների գերեզմանատուն Կրուշևո
  Պարտիզանների գերեզմանատուն Օխրիդ
  Մակեդոնիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության նախագահությանը նվիրված հուշարձան Սկոպյե Նախագծվել է Սլոբոդան Միլոշևսկու կողմից և կառուցվել 2012 թվականին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zdunić, Drago, ed. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 167
  2. Zdunić, Drago, ed. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 131
  3. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 182
  4. Zdunić, Drago, ed. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 138
  5. Patković, Milenko & Plećaš, Dušan. "Vodič uz kartu. Izbor spomen-obilježja narodnooslobodilačkog rata Jugoslavije", Osijek: Glas Slavonije, 1975, p. 111
  6. Zdunić, Drago, ed. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 139
  7. Поставен споменикот посветен на Првото заседание на АСНОМ Արխիվացված 2014-01-28 Wayback Machine, accessed 7-6-2014.