Հիրկանի ազգային պարկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հիրկանի ազգային պարկ (ադրբ.՝ Hirkan Milli Parkı), ազգային պարկ, որը ստեղծվել է 2004 թվականին Լենքորանի և Աստարայի շրջանների տարածքում։ Ազգային պարկի մակերեսը կազմում է 42,797 հեկտար (427.97 կմ²)։
Հիրկանի ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
| |
| |
Տեղագրություն | ![]() |
Կոորդինատներ | 38°37′50″ հս․ լ. 48°42′42″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 42,797 հա (427.97 կմ²) |
Հիմնադրված է | 2004 թվականի փետրվարի 9 |
Ստեղծման նպատակը խմբագրել
Ազգային պարկի ստեղծման հիմնական նպատակը խոնավ մերձարևադարձային լանդշաֆտների, ինչպես նաև էնդեմիկ բույսերի պաշտպանությունն է։
Ֆլորա խմբագրել
Ծառերի և թփերի 435 տեսակներից 150–ը տարածված են Հիրկանի անտառներում, այդ թվում նաև գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում։ Դրանցից են՝ թուզը, կովկասի խուրման, լաստենին, ալբիցիա լենքորանյանը և այլն։ Ադրբեջանի կառավարությունը փաստաթղթեր է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը, որպեսզի հիրկանի անտառները գրանցվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական և մշակութային ժառանգության մեջ։
Ազգային պարկի ֆլորան ներառում է 1900 բուսատեսակ, այդ թվում 162 էնդեմիկ, 95 հազվագյուտ և 38 անհետացող տեսակ։
Ֆաունա խմբագրել
Կենդանիներից ազգային պարկում ապրում են․
Պատկերը | Անվանում | Գիտական անվանում |
---|---|---|
Ընձառյուծ | Panthera pardus | |
Սև արագիլ | Ciconia nigra | |
Քարարծիվ | Aquila chrysaetos | |
Գանգրափետուր հավալուսն | Pelecanus crispus | |
Մարմարյա մրտիմն և շատ ուրիշներ | Marmaronetta angustirostris |
Արտաքին հղումներ խմբագրել
- Հիրկանի ազգային պարկի պաշտոնական վեբ–կայքը (անգլ.)
- Հիրկանի ազգային պարկ Archived 2011-07-26 at the Wayback Machine. (անգլ.)
- Ադրբեջանի ազգային պարկեր Archived 2016-03-05 at the Wayback Machine.