Հին Եգիպտոսի պատմություն

Հին Եգիպտոս, հյուսիսարևելյան Աֆրիկայի հնագույն պետություն, Նեղոս գետի ստորին հոսանքում։

Հին Եգիպտոսի պատմություն

Նախապատմական Եգիպտոս
Նախաարքայական շրջան
Վաղ թագավորություն
Հին թագավորություն
Առաջին անցումային շրջան
Միջին թագավորություն
Երկրորդ անցումային շրջան
Եգիպտոսի Նոր թագավորություն
Երրորդ անցումային շրջան
Ուշ ժամանակաշրջան կամ ուշ թագավորություն

{{{երկրի}}} պորտալ

Պատմական ակնարկ խմբագրել

Հին Եգիպտոսի մասին տեղեկության աղբյուրները կարելի է բաժանել երեք հիմնական մասերի[1].

Շատ դամբարաններ և բուրգեր վաղուց թալանվել են և ոչինչ չի մնացել։

Պարբերականացում խմբագրել

Հին Եգիպտոսի պատմությունը սովորաբար բաժանվում է մի քանի փուլերի։ Հին Եգիպտոսի պատմության մեջ եգիպտագիտությունը բացահայտել է հետևյալ փուլերը՝

  • Նախապատմական Եգիպտոս
  • Նախաարքայական շրջան (մ. թ.ա.V-IV հազարամյակ)
  • Վաղ թագավորություն
  • Հին թագավորություն
  • Առաջին անցումային շրջան
  • Միջին թագավորություն
  • Երկրորդ անցումային շրջան
  • Եգիպտոսի Նոր թագավորություն
  • Երրորդ անցումային շրջան
  • Ուշ ժամանակաշրջան կամ ուշ թագավորություն
  • Հելլենականության դարաշրջան

Անբավարար տեղեկատվության պատճառով, այսօր մենք չենք կարող հարյուր տոկոսով համոզված լինել Եգիպտոսի հին պատմության մեջ կատարված այս կամ այն իրադարձության ճշգրտության մեջ։ Փաստերի մեծ մասը կարելի է ներկայացնել միայն համեմատելով։ Այսպես, սկզբում հին եգիպտական քաղաքակրթությունը հանդիսացել է Վաղ եգիպտական դարաշրջանի սկիզբ, որը ինչպես նշել են ժամանակակից եգիպտագետները, գոյատևել է մինչև մ.թ.ա. 4-րդ հազարամյակը։ Դասական Եգիպտոսի դարաշրջանի ավարտը մ.թ.ա. 31 թվականն էր, երբ ավարտվել է Հին Եգիպտոսի վերջին փարավոն Կեսարիոնի գահակալությունը և Եգիպտոսը դարձել է Հռոմեական կայսրության պրովինցիա։

Նախաարքայական Եգիպտոս խմբագրել

Մ.թ.ա. 4-րդ հազարամյակում շատ ոչ մեծ տարածքային սուբյեկտներից կազմավորվել են նոմերը, որոնցից էլ առաջացել են երկու քաղաքական միավորումներ՝ Վերին Եգիպտոս և Ստորին Եգիպտոս (մայրաքաղաքները՝ Հիերոկոնոպոլ և Բութո)։ Վերին Եգիպտոսում միասնական պետականության ստեղծումը վերագրվել է նրա կառավարիչ Մինոսին։ Միասնական թագավորության մայրաքաղաքը մինչև մ.թ.ա.3000թ. եղել է Մեմփիսը, որը գտնվել է Նեղոսի դելտայի հարավային մասում։ Մ.թ.ա. 4-րդ հազ. վերջերից մինչև 3-րդ հազ. սկզբներին են վերագրվել առաջին գրավոր հուշարձանները՝ գրված եգիպտական հիերոգլիֆներով։

30-28-րդ դարերում սկսվել է բախումներ հարևան երկրների՝ հարավում քուշիտների (նուբիացիներ), արևմուտքում՝ լիբիացիների, իսկ հյուսիս արևելքում՝ Սինայի թերակղզու քոչվոր ցեղերի հետ։

Արքայական դարաշրջան խմբագրել

 
Թութանհամոնի դիմակը

Հին եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է մ.թ.ա.XXVIII-XXIII դարերում։ Եգիպտոսի միասնությունը պայմանավորվել է փարավոնների՝ ամբողջ աշխարհում ունեցած անսահմանափակ իշխանությամբ։ Եգիպտոսում փարավոնը համարվել էր բոլոր աստվածների գլուխը և նրա անձը աստվածացվել էր։ Այդ ժամանակաշրջանում են կառուցվել փարավոններ՝ Ջոսերի, Սնոֆրուի, Քեոփսի, Չեֆրենի և Միկերինայի բուրգ - դամբարանները։ Հելիուպոլիսում ավելի էր մեծացել արևի աստված Ռաի պաշտամունքը, որի բոլոր որդիները իրենց փարավոն էին համարել։

Մ.թ.ա.XXIII-XXI դարերում Եգիպտոսը բաժանվել է բազմաթիվ նոմերի։ Եգիպտոսի նոր միավորումը կապվել է նոմարքոս Հերակլեսի (Կենտրոնական Եգիպտոս) վերելքով։ Հետագայում հարավում մեծացել է Թեբե քաղաքի դերը։ Թեբեի փարավոն Մենթոհոտեպ I-ը դարձել է միասնական Եգիպտոսի կառավարիչը։

Մ.թ.ա.XXI-XVI դարերում փարավոնների հովանավոր աստված է համարվել Ամոնը։ Ամենհոտեմ I-ը մայրաքաղաքը Թեբեից տեղափոխել է Ֆայումի օազիսում գտնվող Իտատու քաղաք։ Կրկին սկսվել է Եգիպտոսի քայքայումը։

Մ.թ.ա.XVIII-XVI դարերում հիքսոսները Ստորին Եգիպտոսում գրավել են իշխանությունը և մայրաքաղաքը դարձրել Նեղոսի դելտայի արևելյան մասում գտնվող Ավարիս քաղաքը։ Յահմուս I-ին հաջողվել է տապալել Հիքսոսների իշխանությունը։ Նրանց հետապնդելով՝ ներխուժել է Պաղեստին, Սիրիա։ Նրա իրավահաջորդները հաստատել են իրենց իշխանությունը Պաղեստինում, Փյունիկիայում, Սիրիայում, քուշերի երկիրը մինչև Նեղոսի դելտայի չորրորդ շրջանը դարձրել են Եգիպտոսի նահանգ։

Ամենհոտեմ III-ի օրոք Հին Եգիպտոսը հասել է իր հզորության գագաթնակետին։ Ասիայի նահանգներից և Քուշի երկրներից Հին Եգիպտոս, որպես տուրք, ներկրում էին փայտ, մետաղներ (պղինձ, անագ,կապար արծաթ),անասուններ, ստրուկներ, զարդեր, փղոսկր։ Պունտերի երկրից, որտեղ թագուհի Հաթշեպսուտը արշավախումբ էր ուղարկել, ինկերը եկան Հին Եգիպտոս։

Այդ ժամանակաշրջանում Եգիպտոսը ունեցել է կանոնավոր բանակ։ Ամենհոտեմ IV-ը (Էխնաթոն) կրոնական բարեփոխումների արդյունքում հռչակել է Աթոնի (արևի սկառավակի) պաշտամունքը, որի համար նոր մայրաքաղաք հռչակվել է Ախնեթոնը։ Մ.թ.ա. 1335 թ. Էխնաթոնի մահից հետո նրա բարեփոխումները մերժվել են, իսկ մայրաքաղաքն էլ դարձել է Մեմփիսը։ Էխնաթոնի թագավորությունը անկում է ապրել մ.թ.ա.1290թ., երբ Ռամզես II վերականգնել է Եգիպտոսի հզոր իշխանությունը։ Նա պատերազմել է խեթերի և նրա սիրիական դաշնակիցների դեմ։ Եգիպտոսի մայրաքաղաքը Ռամզես II օրոք Պեր-Ռամզեսն էր, որը կառուցվել էր Ավարիսի տեղում։

Միավորված Եգիպտոսի մայրամուտ խմբագրել

Մ.թ.ա. 945 թ. Լիբիայի կառավոարիչ Շեշոկ I-ը իրեն հռչակել էր փարավոն և Նեղոսի դելտայի Բուբաստիս քաղաքը դարձրել իր նստավայրը։ Նա գրավել և թալանել է Երուսաղեմը։

Մ. թ.ա. 671 թ. Ասարհաթոնի ասորական բանակը գրավել և թալանել է Մեմփիսը։

Մ. թ.ա. 667 թ. և մ.թ.ա. 663թ. ասորիները գրավել են Թեբեն։ Փսամետիխ I-ին հաջողվել է միավորել Հին Եգիպտոսը։ Փսամետիխ I-ի որդի Նեխո II-ը կառուցել է Կարմիր ծովը Նեղոսին կապող նեղուց։

Մ.թ.ա. 525 թ. պարսից արքա Կամբիզը նվաճել է Եգիպտոսը և այն դարձրել պարսկական նահանգ (սատրապություն

Մ.թ.ա. 405 թ. Ամիրթին Եգիպտոսից արտաքսել է պարսից զորքերը և վերականգնել է երկրի անկախությունը։

Մ.թ.ա. 342 թ. պարսիկները Արտաքսերքս III թագավորի գլխավորությամբ կրկին գրավել և ավերել են Եգիպտոսը։

Հելլենիստական դարաշրջան խմբագրել

Հատուկ հոդված՝ Հելլենիստական Եգիպտոս

Մ.թ.ա.332 թ. Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը գրավել են Եգիպտոսը և այն դարձրել իրենց տերության մի մասը։ Դիադոխների միջև իր կայսրության բաժանումից հետո Եգիպտոսի կառավարումը անցավ Պտղեմեոս Լագին՝ հատկապես Պտղոմեալագիտական հունա-մակեդոնական արքայատոհմին (մ.թ.ա.305-30 թթ)։ Մայրաքաղաքը դարձավ Ալեքսանդրիա քաղաքը։

Պտղոմեոսի օրոք Եգիպտոսը հելլենիստական աշխարհում դարձել է հացահատիկի հիմնական մատակարարը։ Այդ ժամանակ Միջերկրական ծովում Եգիպտոսի նավատորմը ունեցել է գերակշռող դեր։

Կլեոպատրա թագուհու կառավարման տարիներին, ով հանդիսանում էր վերջին կառավարիչը Պտղոմեոսյան արքայատոհմի, Եգիպտոսսը ներքաշվեց քաղաքական պայքարի մեջ Հին Հռոմի հետ։

Մ.թ.ա. 31 թ. Ակտիումի ճակատամարտում եգիպտական նավատորմը պարտություն է կրել, Կլեոպատրա VII-ը ինքնասպան է եղել, իսկ Եգիպտոսը վեր է ածվել հռոմեական նահանգի։

Տես՝ նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кло, Антуан-Бартелеми|Антуан Кло-Бей, «Египет в прежнем и нынешнем своем состоянии» (перевод Краевский, Андрей Александрович|А. А. Краевского; СПб.; 1843; часть I; часть II; в оригинале — «Aperçu général sur l’Egypte»; 1840).
  • Брэстед, Джеймс Генри|Брестед Д., Тураев Б., История Древнего Египта.— Мн.: Харвест, 2003. ISBN 5-17-031907-X
  • Коростовцев, Михаил Александрович|Коростовцев М. А. Писцы Древнего Египта/ Под общей редакцией А. С. Четверухина.— СПб.: Летний сад]], 2001. — 368 с.
  • Перепёлкин Ю. Я. История Древнего Египта.— СПб.: Летний сад, 2001. ISBN 5-89740-011-3
  • Шоу Я. Древний Египет. / пер. с англ. И. Сергеевой.— М.: «АСТ»; «Астрель», 2006.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Всеобщая история государства и права. Учебник для вузов в двух томах / под ред. В. А. Томсинова. — М.: Зерцало-М, 2011. — С. 3-4. — 640 с. — ISBN 978-5-94373-194-5