Հյու Հեֆներ
Հյու Մարսթոն Հեֆներ (անգլ.՝ Hugh Marston Hefner, ապրիլի 9, 1926[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 27, 2017[5][4][3][…], Playboy Mansion, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4]), ամերիկյան հրատարակիչ, «Playboy» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, ինչպես նաև «Playboy Enterprises» կազմակերպության հիմնադիրը։ Մականունը Հեֆ է։
Հյու Հեֆներ անգլ.՝ Hugh Hefner | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 27, 2017[5][4][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Playboy Mansion, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4] |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց, Հյուսիսարևմտյան համալսարան, Steinmetz College Prep? և UIUC College of Media? |
Երկեր | Փլեյբոյ |
Մասնագիտություն | խմբագիր, լրագրող, գրող, հրատարակիչ, nightclub owner, ձեռնարկատեր, դերասան, կինոպրոդյուսեր, ակտիվիստ, բարձրաշխարհիկ հեղինակություն, քաղաքական ակտիվիստ, բարեգործ և կինոդերասան |
Ամուսին | Քրիսթալ Հարիս |
Ծնողներ | հայր՝ Գլեն Լյուսիուս Հեֆներ[6], մայր՝ Գրեյս Քերոլայն Սվենսոն[6] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Քրիստի Հեֆներ, Կուպեր Հեֆներ և Marston Hefner? |
Կայք | playboyenterprises.com |
Hugh Hefner Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1926 թվականի ապրիլի 9-ին Չիկագոյում։ Մայրը Գրեյս Քերոլայն Սուոնսոնն է, իսկ հայրը՝ Գլեն Լուսիուս Հեֆները։ Ավարտել է Չիկագոյի դպրոցը, որից հետո 1944 թվականին զորակոչվել է բանակ, կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին։ Բանակից հետո ավարտել է Ուրբան-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի հոգեբանական ֆակուլտետը։ «Playboy» ամսագրի միտքը հայտնվել է դեռևս ուսանողական տարիներին, երբ Հեֆները հետաքրքրվում էր հրատարակչությամբ։ «Shaft» ամսագրում աշխատում էր որպես խմբագիր, նկարում էր նկարներ ամսագրերի համար։
Ավելի ուշ աշխատել է «Esquire» ամսագրի գովազդային բաժնում, բայց շուտով աշխատանքից ազատվել է աշխատավարձը չբարձրացվելու պատճառով։ Այդ պահից Հեֆները սկսել է գումար հավաքել սեփական ամսագիրն ստեղծելու համար։ Նա աշխատել է $600 վարկավորումների միջոցով, վերցրել է $8000 ներդրողներից, ինչպես նաև $1000՝ իր մորից, և սկսել աշխատանքը։ Ամսագրի աշխատանքային անվանումն էր «Stag Party» («Տղաների հավաքույթ»), բայց Հեֆները հրաժարվեց այդ անվանումից, որպեսզի վեճ չառաջանա այդ պահին արդեն գոյություն ունեցող «Stag Magazine» «տղամարդկանց ամսագրի» հետ։ 1953 թվականի դեկտեմբերին 70000 օրինակ տպաքանակով լույս տեսավ «Playboy» ամսագրի առաջին թողարկումը՝ շապիկին Մերիլին Մոնրոի նկարով։ Հեֆները վստահ չէր, որ երկրորդ համարը ևս լույս կտեսնի։ Սակայն գործն առաջ գնաց, և առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց տպաքանակի երեք քառորդը։ Սկսվեց սեռական հեղափոխությունը։
Ժամանակի ընթացքում Հյու Հեֆները այնքան բարձրացրեց իր ամսագրի հեղինակությունը, որ դրանում համաձայնեցին իրենց ստեղծագործությունները հրատարակել Ջոն Ափդայկը, Կուրտ Վոնեգութը և Թոմ Քլենսին, հարցազրույց տվողների շարքում էին Դենիս Ռոդմանը, Թոմի Հիլֆիգերը, Քևին Սփեյսին, Ջոն Տրավոլտան և Բիլ Գեյթսը, ամսագրի համար լուսանկարվել են Կատարինա Վիթը, Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Շերոն Սթոունը և ուրիշ աստղեր։
1985 թվականին՝ 59 տարեկան հասակում, կաթված է ստացել։
1968, 2002, 2009-2011 թվականներին նկարահանվել է ծխախոտի, ջինի, օղու և գարեջրի գովազդներում, որտեղ խաղացել է ինքն իրեն[7][8]։
Մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 17-ին՝ 91 տարեկան հասակում։ «Playboy»-ի ներկայացուցիչները հստակեցրել են, որ մահը վրա է հասել «բնական պատճառներից»[9]։ Համաձայն ամուսնական պայմանագրի՝ երիտասարդ կինը՝ Կրիստալը, չի ստացել Հեֆների ժառանգությունը[10], սակայն նրա համար գնել և կահավորել է 5 միլիոն դոլար արժողությամբ տուն։ Թաղված է Վեստվուդի գերեզմանատանը՝ Մերիլին Մոնրոի կողքին[11]։
Անձնական կյանք
խմբագրել1949 թվականի հունիսի 25-ին Հյու Հեֆներն ամուսնացել է Միլդրեդ Վիլյամսի հետ։ Նրանց համատեղ կյանքը տևել է 10 տարի։ 1952 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Քրիստին, իսկ 1955 թվականին՝ որդին՝ Դեյվիդ Պոլը։ 1959 թվականին ամուսնալուծվել է Միլդրեդ Վիլյամսից և հաջորդ 30 տարին վարել միայնակ կյանք՝ ունենալով մշտական հարաբերությունների շատերի հետ։ 1989 թվականին ամուսնացել է մոդել Կիմբերլի Կոնդրադի հետ, որի հետ ապրել է 10 տարի։ 2000 թվականից Հյու ՀԵֆներն ապրել է իր առանձնատանը 18-28 տարեկան 7 աղջիկների հետ։
2010 թվականի դեկտեմբերին հայտարարվել է Հեֆների և «Playboy»-ի 25-ամյա մոդել Կրիստալ Հարիսի հետ։ Հարսանիքը պետք է տեղի ունենար 2011 թվականին հունիսի 18-ին։ Սակայն 2011 թվականի հունիսի 14-ին Հեֆներն իր թվիթթերյան էջում հայտարարել է, որ հարսանիքը չեղարկվում է[12]։ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին նա այնուամենայնիվ ամուսնացել է Կրիստալ Հարիսի հետ[13]։
Ֆիլմում
խմբագրել- 1983` Քլիֆֆ Ռոբերտսոն («Աստղ-80»)
- 2013` Ջեյմս Ֆրանկո («Լավլեյս»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Le fondateur de « Playboy », Hugh Hefner, meurt à l’âge de 91 ans (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2017. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.lemonde.fr/disparitions/article/2017/09/28/le-fondateur-de-playboy-hugh-hefner-meurt-a-l-age-de-91-ans_5192580_3382.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.cnbc.com/2017/09/27/hugh-hefner-iconic-founder-of-playboy-has-died-at-age-91.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Hugh Hefner: Die 5 kultigsten Werbespots mit dem Playboy-Gründer
- ↑ How Hugh Hefner leveraged his playboy lifestyle in advertising: booze, smoking and rock’n’roll | The Drum
- ↑ «Умер основатель журнала Playboy Хью Хефнер». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Молодая жена основателя Playboy Хью Хефнера не получит его наследства». RuNews24.ru. 28 сентября 2017.
- ↑ «Хью Хефнера похоронят возле Мэрилин Монро». RuNews24.ru. 28 сентября 2017.
- ↑ Хью Хефнера накануне свадьбы бросила невеста
- ↑ «Lenta.ru: Из жизни: Хью Хефнер женился на сбежавшей невесте». Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյու Հեֆներ» հոդվածին։ |