Լավլեյս (ֆիլմ)
«Լավլեյս» (անգլ.՝ Lovelace), ռեժիսորներ Ռոբ Էփշթեյնի և Ջեֆրի Ֆրիդմանի ամերիկյան կենսագրական դրաման, որը պատմում է պոռնոդերասանուհի Լինդա Լավլեյսի մասին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի հունվարի 22-ին՝ «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ։
Լավլեյս անգլ.՝ Lovelace | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա[1][2][3] |
Թեմա | Լինդա Լավլեյս[4], պոռնոգրաֆիայի արդյունաբերություն[4], Ընտանեկան բռնություն[4], սեռերի հարաբերություններ[4] և աշխատանքի շահագործում[4] |
Թվական | հունվարի 22, 2013[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Էփշտեյն[1][6][3][…] և Ջեֆրի Ֆրիդման[1][6][3][…] |
Սցենարի հեղինակ | Էնդի Բելին |
Դերակատարներ | Ամանդա Սայֆրիդ[6][2][7], Փիթեր Սարսգաարդ[6][2][7], Ջունո Թեմփլ[6][2], Շերոն Սթոուն[6][2][7], Ռոբերտ Պատրիկ[6][2][7], Քրիս Նոթ[6][2], Ադամ Բրոդի[2], Հենք Ազարիա[6][2], Ուես Բենթլի[6][2], Ջեյմս Ֆրանկո[6][2], Էրիկ Ռոբերտս, Խլոե Սեվինյի[6], Բոբի Կանավալե[6], Դեբի Մեյզար, Քորի Հարդրիքթ, Դոն ՄակՄանուս[8] և Սենդի Մարտին |
Օպերատոր | Էրիկ Ալան Էդվարդս |
Երաժշտություն | Սթիվեն Թրասք |
Մոնտաժ | Ռոբերտ Դալվա |
Պատմվածքի վայր | Նյու Յորք, Լոս Անջելես և Ֆլորիդա |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Millennium Films |
Տևողություն | 92 րոպե |
Շահույթ | 1 600 000 $ |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է ամենահայտնի պոռնոդերասանուհիներից մեկի՝ Լինդա Լավլեյսի կյանքի պատմությունը, որին ճանաչում են բերել «Խորը կոկորդը» ֆիլմի երեք մասերը։ Ֆիլմից հետո նա իր ամբողջ կյանքը նվիրել է կանանց իրավունքների համար պայքարին։
Ֆիլմը բաղկացած է երկու մասից, որոնք ժամանակագրական կերպով կրկնում են միմյանց։ Առաջինը գրեթե փայլուն պատմություն է համակրելի աղջկա մասին, որը «սիրում էր սեքս» և առանց մեծ ջանքերի դարձել է կուլտային պոռնոաստղ։ Երկրորդ՝ այն, ինչ առաջին մասում մնացել էր «կադրից դուրս»՝ սեռական բռնությունն ու ծեծը Լինդայի ամուսնու կողմից, որը կարողանում էր «գիշերն» իր կնոջը վաճառել նույնիսկ «Խորը կոկորդի» մեծ հաջողությունից հետո, ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված խնդիրները, մեդիամագնատների, քաղաքական գործիչների և պոռնոինդուստրիայի աշխատակիցների սեռական ոտնձգությունները։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ամանդա Սեյֆրիդ | Լինդա Լավլեյս |
Փիթեր Սարսգաարդ | Չակ Թրեյնոր |
Շերոն Սթոուն | Դորոթի Բորմեն |
Ռոբերտ Պատրիկ | Ջոն Բորմեն |
Ջունո Թեմփլ | Փաթսի |
Քրիս Նոթ | Էնթոնի Ռոմանո |
Բոբի Կանավալե | Բուտչի Փերայնո |
Ազարիա Հենք | Ջերի Դամիանո |
Ադամ Բրոդի | Հարրի Ռիմս |
Քլոե Սևինի | Ռեբեկա |
Ջեյմս Ֆրանկո | Հյու Հեֆներ |
Դեբի Մեյզար | Դոլի Շարփ |
Ուես Բենթլի | Թոմաս, լուսանկարիչ |
Էրիկ Ռոբերտս | Նեթ Լաուրենդի |
Նախքան վերջնական համաձայնեցումը Լինդա Լավլեյսի դերի համար ենթադրվում էին Լինդսի Լոհանը[9] և Քեյթ Հադսոնը[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1426329/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.metacritic.com/movie/lovelace
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmstarts.de/kritiken/189851.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lovelace — 2013.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 http://www.cinematografo.it/cinedatabase/film/lovelace/55144/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=189851.html
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Lindsay Lohan - Lindsay Lohan Inundated With Movie Offers» (անգլերեն). Contactmusic. 2010 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Hudson To Play Lovelace?» (անգլերեն). Contactmusic. 2011 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Լավլեյսը» Cinemagia կայքում(ռում.)