Հերբերտ Ռոբինս

Ամերիկացի մաթեմատիկոս և վիճակագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբինս (այլ կիրառումներ)

Հերբերտ Էլիս Ռոբինս (անգլ.՝ Herbert Ellis Robbins, հունվարի 12, 1915(1915-01-12)[1][2][3][…], New Castle, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - փետրվարի 12, 2001(2001-02-12)[1][2][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս և վիճակագիր։

Հերբերտ Ռոբինս
Ծնվել էհունվարի 12, 1915(1915-01-12)[1][2][3][…]
New Castle, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 12, 2001(2001-02-12)[1][2][3][…] (86 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
բնական մահով[1]
ԳերեզմանՓրինսթոնի գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, վիճակագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան[6][1], Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում[6][1], Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[7], United States Navy Reserve?[1], Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[1][7], Կոլումբիայի համալսարան[1], Միչիգանի համալսարան[1], Կոլումբիայի համալսարան[1], Լոնդոնի կայսերական քոլեջ[1], Կոլումբիայի համալսարան[1] և Ռատգերսի համալսարան[1]
Գործունեության ոլորտհավանականությունների տեսություն, Bayesian inference?, stochastic?, մաթեմատիկա[8] և Վիճակագրություն[8]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[9]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1938)[10]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Գիտական ղեկավարՀասլեր Ուիթնի
Եղել է գիտական ղեկավարՀերբերտ Վիլֆ[11], Դեյվիդ Զիգմունդ[11], Gopinath Kallianpur?[11], Milton V. Johns, Jr.?[11], Raghu Raj Bahadur?[11], Carlos C. Rodriguez?[11], George Paul McCabe, Jr.?[11], Արթուր Նադաս[11], Zhaohai Li?[11], David C. Edelman?[11] և James Francis Hannan?[11]
Պարգևներ

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1974)[12]։

Նրա անունով են կոչվել Ռոբինսի լեմման[Ն 1], Ռոբինսի հանրահաշիվը, Ռոբինսի թեորեմը և այլ տերմիններ։ Ռիխարդ Կուրանտի համահեղինակությամբ գրել է «Ի՞նչ է մաթեմատիկան» հայտնի գիրքը[Ն 2]:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյուքասլում (Փենսիլվանիա)։ Սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղ Մարսթոն Մորսի ազդեցության տակ սկսել է հետաքրքրվել մաթեմատիկայով։ 1938 թվականին Հարվարդում ստացել է դոկտորի աստիճան և դասավանդել է Նյու Յորքի համալսարանում 1939-1941 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1946-1952 թվականներին դասավանդել է Հյուսիսային Կարոլինայի համալսարան Չապել Հիլում, այնուհետև մեկ տարի աշխատել է Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ 1953-1985 թվականներին եղել է Կոլումբիայի համալսարանի մաթեմատիկական վիճակագրության և հավանականության տեսության պրոֆեսոր, 1985-1997 թվականներին` Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր։

1955 թվականին Ռոբինսը Բերկլեևյան 3-րդ սիմպոզիումում ներկայացրեց էմպիրիկ բայեսյան մեթոդները։ Ռոբինսը նաև ստոխաստիկ մոտարկման (Ռոբինսոն-Մոնրոյի մեթոդ) մեթոդի հիմնադիրներից մեկն է և էներգիայի չափանիշների ու օպտիմալ կանգառի բնագավառում աշխատանքների հեղինակ։

1962 թվականին նա դասախոսություն է կարդացել Ստոկհոլմի մաթեմատիկայի միջազգային կոնգրեսում։

Նա եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, իսկ նախկինում եղել է Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտի նախագահ։

1987 թվականին նա վիճակագրության բնագավառում իր վաստակի համար գիտական պարգև է ստացել Նյու Յորքի քաղաքագլխից։

Նա մահացել է 2001 թվականին Նյու Ջերսիում` Փրինսթոն քաղաքում։

Հիմնական հրապարակումներ խմբագրել

  • A theorem on graphs with an application to a problem on traffic control, American Mathematical Monthly, 46:281-283, 1939.
  • What is Mathematics?: An elementary approach to ideas and methods, with Richard Courant, London: Oxford University Press, 1941.
  • The central limit theorem for dependent random variables, with Wassily Hoeffding, Duke Mathematical Journal 15 (1948), pp. 773–780.
  • A stochastic approximation method, with Sutton Monro, Annals of Mathematical Statistics 22, #3 (September 1951), pp. 400–407.
  • An empirical Bayes approach to statistics, in Proceedings of the Third Berkeley Symposium on Mathematical Statistics and Probability, Jerzy Neyman, ed., vol. 1, Berkeley, California: University of California Press, 1956, pp. 157–163.

Նշումներ խմբագրել

  1. Ապացուցված պնդում, որն օգտակար է ոչ թե ինքնին, այլ մեկ այլ պնդում ապացուցելու համար։
  2. Գրքում անդրադարձ է կատարվում թվերի տեսությանը, կոմբինատորիկային, Էվկլիդեսյան երկրաչափությանը, պրոյեկտիվ երկրաչափությանը, ոչ էվկլիդեսյան երկրաչափությանը, դիֆերենցիալ երկրաչափությանը և տոպոլոգիային, հանրահաշվական տոպոլոգիային և մաթեմատիկական վերլուծությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Donald J. Albers, G. L. Alexanderson Mathematical People – Profiles and Interviews, Birkhäuser 1985

Արտաքին հղումներ խմբագրել