Հերակլեսը կռվում է լերնեյան հիդրայի հետ

«Հերակլեսը կռվում է լերնեյան հիդրայի հետ» (իսպ.՝ Hércules lucha con la hidra de Lerna), իսպանացի բարոկկո նկարիչ, նատյուրմորտի, կրոնական նկարչության, դիմապատկերի, պատմական գեղանկարչության, ժանրային նկարչության և դիցաբանական գեղանկարչության ոճերում ստեղծագործող Ֆրանսիսկո Սուրբարանի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1634 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 136 × 167 սմ։

Հերակլեսը կռվում է լերնեյան հիդրայի հետ
տեսակգեղանկար
նկարիչՖրանսիսկո Սուրբարան
տարի1634[1]
բարձրություն133 սանտիմետր[1]
լայնություն167 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իսպանիա
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
հիմնական թեմաHeracles and Lernaean Hydra?
Ծանոթագրություններ
 Hercules Fighting with the Lernaean Hydra by Francisco de Zurbarán Վիքիպահեստում

Այսօր «Հերակլեսը կռվում է լերնեյան հիդրայի հետ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[2](Մադրիդ, Իսպանիա

Նկարագիր խմբագրել

«Հերակլեսը կռվում է լերնեյան հիդրայի հետ» կոմպոզիցիայի կենտրոնում հունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդի Հերակլեսն է, որը նկարը դիտողին նկատմամբ, կանգնած է կողքի։ Հերոսի մարմինը լարված է, ոտքերն իրարից հեռու են դրված, իրանը հակվել է առաջ։ Նրա ձեռքին դագանակ կա, որով պատրաստվում է հարվածել լերնեյան հիդրային։ Հրեշը պատկերված է նկարի ներքևի ձախ անկյունում՝ Հերակլեսի դիմաց։ Հետին պլանում քարանձավի պատն է և մուտքը, որով ներս է մտնում Հերակլեսի զարմիկ Իոլայոսը, որի ձեռքին ջահ կա։

Ինչպես Ֆրանսիսկո Սուրբարանի մյուս դիցաբանական նկարներում, այնպես էլ այստեղ, Հերակլեսի ուժեղ ֆիգուրն առանձնանում է ուժեղ լուսավորությամբ՝ տիրող մութ ֆոնի մեջ[3]։

Պատմություն խմբագրել

Այս նկարը Սուրբարանը նկարել է այն շարքի հետ, որը պատվիրվել է արքունիքի կողմից՝ Բուեն-Ռետիրո պալատը զարդարելու նպատակով[4]։ Դիցաբանական շարքը պետք է կազմված լիներ տասներկու նկարից, որոնք նկարագրում են Հերակլեսի սխրագործությունները, սակայն նկարիչը վրձնում է միայն տասը։ Քանի որ նկարները գույքագրվել են առանց հեղինակի անունով, դրանց հեղինակությունը հաստատվել է 1945 թվականին՝ շնորհիվ գտնված փաստաթղթերի, որոնցում նշված էր, որ Սուրբարանը վճարվել է «Հերակլեսի սխրանքները պատկերող տասը նկարի համար»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/hercules-and-the-hydra/acf05ecf-3314-4de1-b86a-78a192dcebfd
  2. «Hércules lucha con la hidra de Lerna - Zurbarán, Francisco — Diccionario Interactivo Ceán Bermúdez». ceanbermudez.es. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  3. Ruiz L. El Palacio del Rey Planeta. Felipe IV y el Buen Retiro. — Madrid: Museo Nacional del Prado, 2005. — С. 149. — ISBN 9788484800835
  4. Mónica Ann Walker Vadillo. «Lucha de Hércules con la hidra de Lerna» (իսպաներեն). Centro Virtual Cervantes. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  5. Mónica Ann Walker Vadillo. «Hércules separa los montes Calpe y Abyla» (իսպաներեն). Centro Virtual Cervantes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Patrick de Rynck: Jak czytać opowieści biblijne i mitologiczne w sztuce. Wyd. Universitas, Kraków 2008, 97883-242-0903-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերակլեսը կռվում է լերնեյան հիդրայի հետ» հոդվածին։