Հենրիետտա Սոլդ

հրեա-ամերիկացի սիոնիստ, գրող

Հենրիետտա Սոլդ (անգլ.՝ Henrietta Szold, դեկտեմբերի 21, 1860(1860-12-21)[1][2][3], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - փետրվարի 13, 1945(1945-02-13)[1][2][3], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն), հրեա հասարակական գործիչ, սիոնիստական շարժման ակտիվիստուհի։ Համաշխարհային սիոնիստական կազմակերպության և Վաադ Լեումիի տնօրինության անդամ, Իսրայելում երիտասարդական ալիայի բաժնի և Երիտասարդության գործունեության հետազոտությունների և համակարգման ինստիտուտի հիմնադիր։

Հենրիետտա Սոլդ
 
Կրթություն՝ Jewish Theological Seminary of America? և Ջոնս Հոփքինսի համալսարան
Մասնագիտություն՝ գրող և ուսուցչուհի
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1860(1860-12-21)[1][2][3]
Ծննդավայր Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանի օր փետրվարի 13, 1945(1945-02-13)[1][2][3] (84 տարեկան)
Վախճանի վայր Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն
Թաղված Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Հենրիետտա Սոլդը ծնվել է 1860 թվականին Բալթիմորում, հունգարացի գաղթական ռաբբի Բենյամին Սոլդի ընտանիքում[6]։ Նրա հայրը եղել է «Հովեվեյ Սիոն » շարժման ակտիվիստներից և դստեր մեջ սեր է ներարկել Իսրայել Երկրի հանդեպ։ Հենրիետտան սովորել է Բալթիմորում, հանրային դպրոցում և նյույորքյան աստվածաբանական սեմինարիայում։

1878 թվականից մինչև 1893 թվականներին Հենրիետտա Սոլդը դասավանդել է բալթիմորյան հանրային դպրոցում։ 80-ական թվականներին, երբ սկսվեց հրեական ներգաղթյալների հոսք Արևելյան Եվրոպայից ԱՄՆ, նա կազմակերպեց նրանց համար անգլերենի երեկոյան դասընթացներ, որտեղ բացատրվում էր նաև հասարակական կյանքի հիմունքները ԱՄՆ-ում։ Այս դասընթացները նրան տոգորեցին սիոնիզմի գաղափարներով և 1895 թվականին նա առաջին անգամ սիոնիստական բովանդակությամբ ճառով հանդես եկավ ԱՄՆ-ում հրեա կանանց ազգային խորհրդի ժողովում, որն անցկացվում էր Բալթիմորում։ Այդ պահից էլ սկսվեց Հենրիետտա Սոլդի ակտիվ սիոնիստական գործունեությունը։ 1897 թվականին նա ընդունվեց նոր ստեղծված Բալթիմորյան սիոնիստական կազմակերպության շարքերը։ Նույն տարվանից մինչև 1916 թվականը նա եղել է Ամերիկյան հրեական հրատարակչական ընկերության քարտուղարը և կազմակերպել է հրեական թեմատիկայով գրականության և Ահադ-հա-Ամայի հոդվածների գերմաներենից անգլերեն թարգմանությունը, Ամերիկյան հրեական ալմանախի հրատարակումը, նախապատրաստել է անգլերեն լեզվով Հրեական հանրագիտարանի հրատարակումը ինչպես նաև հրապարակել է սեփական հոդվածներ։

Հոր մահից հետո Սոլդը 1902 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և շարունակել հրատարակչական գործունեությունը։ 1907 թվականին (իշուվա-ռահվիրանների և շինարարների Հանրագիտարանի տվյալներով) նա հիմնադրում է «Հադասսա» կանանց ոչ մեծ կազմակերպությունը, որի նպատակը հինդուիզմի և սիոնիզմի հարցերի ուսումնասիրությունն էր։ Համառոտ հրեական Հանրագիտարանի տվյալներով այս կազմակերպությունը ստեղծվել է 1912 թվականին։ 1909 թվականին նա մոր հետ այցելում է Պաղեստին։ Հաջորդ տարի Հենրիետտա Սոլդն ընտրվում է Ամերիկյան սիոնիստների ֆեդերացիայի քարտուղար։ 1912 թվականից նրա կողմից ղեկավարվող «Հադասսա» կազմակերպությունն ակտիվ քարոզարշավ սկսեց սիոնիստական գաղափարների պրոպագանդման և Պաղեստինի հրեա աքսորաբնակների շարժմանը օգնելու նպատակով։ Կազմակերպությունն աստիճանաբար ընդլայնվելով հասավ մինչև ֆեդերացիայի չափերի և իր մասնաճյուղերն ուներ ԱՄՆ-ում և Կանադայում։ «Հադասսա»-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Պաղեստինի հրեա աքսորաբնակներին բժշկական օգնության տրամադրումն էր, որի առաջին առաքելությունը կայացավ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում։

1918 թվականին, երբ ԱՄՆ-ի սիոնիստական խմբավորումները միավորվեցին Ամերիկյան սիոնիստական կազմակերպության մեջ, Հենրիետտա Սոլդը այդտեղ ղեկավարեց կրթության և քարոզչության բաժինը։ 1920 թվականին նա կրկին մեկնեց Պաղեստին, որպես Ամերիկյան սիոնիստական կազմակերպության ներկայացուցիչ և ղեկավարում էր «Հադասսա»-ի բժշկական ծառայությունը։ 1923 թվականին ԱՄՆ վերադառնալուց հետո նա մնաց որպես «Հադասսա»-ի ներկայացուցիչ մինչև 1926 թվականը, որից հետո ընտրվեց այդ կազմակերպության պատվավոր նախագահ։

1927 թվականին Սոլդը կրկին այցելեց Պաղեստին։ Այս անգամ նա հանդես եկավ Համաշխարհային սիոնիստական կազմակերպության տնօրինության երեք անդամներից մեկի դերում։ 1930 թվականին Սոլդն ընտրվեց Պաղեստինում իշուվա-հրեական ազգայի խորհրդի` Վահադ Լեումի անդամ։ Նա ղեկավարում էր սոցիալական աջակցության բաժինը, զբաղվում էր անչափահաս օրինախախտների օգնության և հասարակական հիգիենայի ծրագրերի մշակմամբ, ինչպես նաև մասնագիտական ուսումնարանների ստեղծմամբ։ 1933 թվականին Սոլդը կազմակերպեց երիտասարդական ալիայի կազմակերպությունը, որի առջև խնդիր էր դրված ապահովել հրեական երիտասարդության ներգաղթը Պաղեստին Գերմանիայից, որտեղ իշխանության էին եկել նացիստները։ Նրա գործունեության շնորհիվ փրկվեց հազարավոր գերմանացի հրեաների կյանքեր։

1934 թվականին Սոլդն արժանացավ Սկոպուս լեռան վրա կառուցվող «Հադասսա» հիվանդանոցի անկյունաքարը դնելու պատվին (Իսրայելի անկախության համար մղված պատերազմից հետո այս հիվանդանոցը շարունակեց իր աշխատանքը այլ վայրում)։

1941 թվականին նա Պաղեստինում հիմնադրեց Երիտասարդական շարժման ուսումնասիրության և համակարգման կենտրոն, որը հետագայում կոչվեց նրա անունով։ 1943 թվականին Հորդանանյան հովտում հիմնվեց կիբուցի, որը ի պատիվ նրա կոչվեց Կաֆար-Սոլդ , իսկ 1944 թվականին Բոսեոնի համալսարանը Հենրիետտա Սոլդին շնորհեց պատվավոր դոկտորի աստիճան։

1945 թվականի սկզբին 84 տարեկան հասակում, Հենրիետտա Սոլդը հիվանդացավ և փետրվարի 13-ին մահացավ։

Հիշատակ

խմբագրել
 
5 լիրա արժողությամբ թղթադրամ՝ թողարկված 1973 թվականին (ցուցադրված է թղթադրամի երկու երեսներն էլ)

Բացի Կաֆար-Սոլդ կիբուցիից և Սոլդ կենտրոնից Հենրիետտա Սոլդի պատվին են կոչվում նաև

  • Փողոցներ Իսրայելի բազմաթիվ քաղաքներում
  • Դպրոցներ
  • Կիրյաթական Տիվոնում գտնվող Ռամատ-Հադասսա-Սոլդ (հիմնադրվել է 1949 թվականին) երիտասարդական գիշերօթիկ ճամբարը[7]։

1952 թվականից Իսրայելում Հենրիետտա Սոլդի մահվան օրը նշվում է որպես Մայրերի օր (հետագայում վերանվանվեց Ընտանիքի օր)[8]։ Իսրայելի բանկի կողմից թողարկվել է Հենրիետտա Սոլդի պատկերով 5 լիր արժողությամբ թղթադրամ, որը շրջանառության մեջ է գտնվել 1973 թվականից մինչև 1984 թվականը[9]։ 1960 թվականի դեկտեմբերին Իսրայելի Փոստատունը թողարկել է նրա պատկերով 25 ագորոտ արժողությամբ դրոշմանիշ[10]։

Գրականություն

խմբագրել
  • Lowenthal, M. Henrietta Szold: Life and Letters (1942).
  • Shargel, B.R. Lost Love: The Untold Story of Henrietta Szold (1997).
  • Reinharz, S. and M. Raider (eds.), American Jewish Women and the Zionist Enterprise (2005).
  • Kessler, B. (ed.). Daughter of Zion: Henrietta Szold and American Jewish Woman (1995).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Carey C. W. Szold, Henrietta (21 December 1860–13 February 1945), first president of Hadassah, the women's Zionist organization of America // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0801496
  4. https://www.womenofthehall.org/inductee/henrietta-szold/
  5. https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
  6. «Сольд, Вениамин». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. История Արխիվացված 2013-02-17 archive.today на сайте молодёжного лагеря Рамат-Хадасса-Сольд
  8. Tamar Rotem. (2012 թ․ փետրվարի 23). «Decades later, woman behind Israel's Mother's Day is still proud». Haaretz. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. Купюра достоинством 5 лир с изображением Генриетты Сольд Արխիվացված 2012-10-27 Wayback Machine на сайте Банка Израиля (անգլ.)
  10. Марка в память о Генриетте Сольд(չաշխատող հղում) на сайте Филателистической службы Израиля (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետտա Սոլդ» հոդվածին։