Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն
Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն (եբրայերեն՝ הַהִסְתַּדְּרוּת הַצִּיּוֹנִית הָעוֹלָמִית, HaHistadrut HaTsionit HaOlamit), կամ WZO, հիմնադրվել է Թեոդոր Հերցլի նախաձեռնությամբ որպես սիոնիստական կազմակերպություն Առաջին սիոնիստական կոնգրեսում, որը կայացել է 1897 թվականի օգոստոսին Բազել քաղաքում (Շվեյցարիա): Կոնգրեսի մասնակիցները ընդունեցին բանաձև, որով սահմանվեցին սիոնիստական շարժման նպատակները: Հենց այդ որոշումն էլ հայտնի դարձավ որպես «Բազելյան ծրագիր»: Ծրագրից մասնավորապես հետևում է, որ «սիոնիզմը ձգտում է վստահություն հաստատել Պաղեստինում հրեական ժողովրդի կյանքի իրավական հիմքերի համար»: Այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսն առաջարկում էր կիրառել հետևյալ միջոցները`
- Պաղեստինում հրեական գյուղացիական տնտեսությունների [ֆերմերների], արհեստավորների և առևտրականների միավորում,
- բոլոր հրեաների տեղական կամ խմբային միասնական ֆեդերացիաների [միավորված կազմակերպության] ստեղծում, տարբեր երկրների օրենքների համաձայն,
- հրեական ազգային ինքնավստահության և ինքնագիտակցության ամրապնդում,
- սիոնիստական նպատակներին հասնելու նախնական քայլերի համար անհրաժեշտ պետական դրամաշնորհների հատկացում:
Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն եբրայերեն՝ ההסתדרות הציונית העולמית | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային կազմակերպություն և Jewish organization? |
Երկիր | ![]() |
Հապավում | WZO |
Հիմնադրված | սեպտեմբերի 3, 1897 և օգոստոս 1897[2] |
Գլխադասային գրասենյակ | National Institutions House, Երուսաղեմ |
Հիմնադիր | Թեոդոր Հերցլ և Մաքս Նորդաու |
Կայք | wzo.org.il |
Ներկայումս Սիոնիստական կազմակերպության անդամ կարող է լինել ցանկացած հրեական միավորում, որն ընդունում է նրա ծրագիրը, նույնիսկ եթե նրա ոչ բոլոր անդամներն են հանդիսանում սիոնիզմի կողմնակիցներ: ՀՍԿ-ի կազմի մեջ մտնում են, ազգային սիոնիստական միություններ (այդ թվում ԱՄՆ-ի կանանց սիոնիստական Հադասահ կազմակերպությունը), միջազգային սիոնիստական ֆեդերացիաներ` Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը, հրեական Բնեյ Բրիտ միջազգային կազմակերպությունը, «Մակկաբիադա» Համաշխարհային սպորտային ընկերությունը, Սեֆարդի միջազգային ֆեդերացիան, Հրեա ուսանողների համաշխարհային միությունը, (WUJS), Համաշխարհային հուդաիզմի երեք ուղղությունների ներկայացուցիչները (ուղղափառ, պահպանողական և բարեփոխիչ), Անկախ պետությունների համագործակցության պատվիրակությունները և այլն: Սիոնիստական կազմակերպությունը ներկայումս բարձր մակարդակով ապակենտրոնացված է: ՀՍԿ-ի գործառնական բաժնի կողմից ստեղծված «Հրեական գործակալությունը» («Սոհնուտ») իր առջև դրված նպատակներով շատ մոտ է սիոնիստական կազմակերպությանը: Այդ կազմակերպությունների խնդիրները հաճախ փոխկապակցված են եղել, ինչպես Իսրայել պետության ստեղծումից առաջ, այնպես էլ հետագա պատմության ընթացքում: ՀՍԿ-ի և Հրեական գործակալության կանոնադրություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել1952, 1970 և 1979 թվականներին[3]:
ՊատմությունԽմբագրել
Սիոնիստական կազմակերպությունը (եբրայերեն՝ הַהִסְתַּדְּרוּת הַצִּיּוֹנִית, HaHistadrut HaTsionit), կամ ZO, ստեղծվել է 1897 թվականին Առաջին սիոնիստական Կոնգրեսում, որը տեղի է ունեցել օգոստոսի 29-ից 31-ը Բազելում (Շվեյցարիա): 1960 թվականի հունվարից կազմակերպությունը սկսեց կոչվել Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն: Առաջին օրվանից սկսած Սիոնիստական կազմակերպությունը ղեկավարել է սիոնիստական շարժումը, որի նպատակն է եղել հրեական օջախի ստեղծումը Իսրայելի հողում, որը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, հետագայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական մանդատի ներքո:
Երուսաղեմյան ծրագիրԽմբագրել
1948 թվականի մայիսի 14-ին հայտարարվեց Իսրայել պետության ստեղծման մասին: ՀՍԿ-ի բազմաթիվ վարչական հաստատություններ, որոնք ամրապնդվել էին նախորդ տասնամյակներում պարբերաբար անցկացվող սիոնիստական կոնգրեսների ժամանակ շարունակեցին իրենց գործունեությունը: Սիոնիզմի և հրեական ժողովրդի ազգային ազատագրական շարժման շնորհիվ ստեղծվեց Իսրայելի ժողավրդավարական պետությունը, որը դարձավ սիոնիստական երազանքի գլխավոր արտացոլումը, հրեա ժողովուրդն ունեցավ իր սեփական երկիրը և ընդհանուր ապագան: Իսրայել պետության ստեղծումից հետո 23-րդ Սիոնիստական կոնգրեսը (Երուսաղեմ, 1951) հրապարակեց «Երուսաղեմյան ծրագիր» անվանումով հայտնի հռչակագիրը, որով ՀՍԿ-ի ծրագիրը համապատասխանեցվեց նոր իրականության հետ:
Երուսաղեմյան ծրագիրը նորից վերանայվեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո 27-րդ Սիոնիստական կոնգրեսում (Երուսաղեմ, 1968):
2004 թվականի հունիսին Սիոնիստական Խորհրդի հավանությանն արժանացած և ընդունված Երուսաղեմյան ծրագիրը ներկայումս համարվում է Համաշխարհային իսրայելական կազմակերպության քաղաքական հարթակն ու ծրագիրը:
Ըստ Իսրայելի օրենսդրությանԽմբագրել
Երկրորդ գումարման Քնեսեթը 1952 թվականին ընդունեց «Աշխարհի սիոնիստական կազմակերպության» կարգավիճակի և Էրեց-Իսրայել հրեական գործակալության մասին օրենքը[4]: Իսրայելի օրենսդրությանը համապատասխան` Իսրայելը «ամբողջ հրեա ժողովրդի» երկիրն է: Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, ինչպես և Հրեական գործակալությունը, լիազորված է «գործել Իսրայել պետությունում հանուն երկրի զարգացման և բնակեցման»[5]:
Համաշխարհային սիոնիստական կոնգրեսԽմբագրել
Համաշխարհային սիոնիստական կոնգրեսը ստեղծել է Թեոդոր Հերցլը: Այն Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գերագույն մարմինն է և օրենսդիր իշխանությունը: Այն ընտրում է պաշտոնյաներին և որոշում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության և Հրեական գործակալության քաղաքականությունը[6]: Առաջին համաշխարհային սիոնիստական կոնգրեսը տեղի է ունեցել 1897 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքում:
Հերցլի մրցանակԽմբագրել
2004 թվականից ի վեր Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը լավագույն պատանիների և աղջիկների համար դիտարկում է ամենամյա մրցանակ կամավորական աշխատանքի համար: Մրցանակը տրվում է Իսրայելի պետության անունից[7]:
Նախագահների ցանկԽմբագրել
- 1897-1904 Թեոդոր Հերցլ
- 1905-1911 Դավիդ Վոլֆսոն
- 1911-1920 Օտտո Վարբուրգ
- 1921-1931 Խայիմ Վեյցման
- 1931-1935 Նախում Սոկոլով
- 1935-1946 Խայիմ Վեյցման
- 1946-1956 թափուր
- 1956-1968 Նախում Գոլդման
- 1972-1978 Յիցակ Նավոն
- 1974-1975 Պինխաս Սապիր
- 1987-1994 Սիմխա Դինից
- 1995-1999 Ավրաամ Բուրգ
- 2005-2009 Զեև Բելսկի
- 2010 - Ավրաամ Դուվդևանի[8]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.nli.org.il/media/4693/israeli-publishers.csv
- ↑ Сионистская организация // Краткая еврейская энциклопедия (ռուս.)
- ↑ Spencer C. Tucker, Priscilla Roberts, ed. (2008). The Encyclopedia Of The Arab Israeli Conflict: A Political, Social, And Military History. Santa Barbara, California: ABC-CLIO. p. 1095. ISBN 978-1851098422. Retrieved 2 February 2015.
- ↑ «Закон о статусе Всемирной сионистcкой организации и Еврейского агентства для Эрец-Исраэль 1952 года(եբրայերեն)»։ Վերցված է 26 декабрь 2015
- ↑ Государство Израиль. Израиль и мировое еврейство՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Zionist Congress»։ World Zionist Organization։ Վերցված է 21 Feb 2015
- ↑ Wzo.org.il. Archived from the original on September 27, 2007. Retrieved 2008-11-29
- ↑ Jerusalem Post: WZO gets 1st religious-Zionist chairman
Արտաքին հղումներԽմբագրել
- ՍԻոնիստական կազմակերպություն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ՍԻոնիստական կոնգրեսներ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- «Zionistische Weltorganisation» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2013-09-23
- Կենտրչոնական սիոնիստական արխիվ (Երուսաղեմ)(եբրայերեն)(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն կատեգորիայում։ |