Հեծյալ զինվորը ձիու վրա
«Հեծյալ զինվորը ձիու վրա» (անգլ.՝ A Soldier on Horseback), բարոկկոյի հոլանդացի նկարիչ, դիմանկարիչ, գրաֆիկ Անտոնիս վան Դեյքի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1616 թվականին։ Նկարն արված է յուղաներկով՝ փայտե տախտակին, որի չափերն են՝ 91 × 55 սմ։
Հեծյալ զինվորը ձիու վրա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Անտոնիս վան Դեյք[1] |
տարի | մոտ 1616 |
բարձրություն | 91 սանտիմետր |
լայնություն | 55 սանտիմետր |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ |
գտնվում է | Օքսֆորդի համալսարան |
հավաքածու | Օքսֆորդի համալսարան և Քրայսթ Չյորչ[2] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Մինչև 2020 թվականի մարտի 14-ը «Հեծյալ զինվորը ձիու վրա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում էր Օքսֆորդի համալսարանի Քրիստոսի եկեղեցի (Քրայսթ չըրչ) քոլեջի պատկերասրահում (Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն)։
Այսօր նույն տեղում միայն նկարի շրջանակն է մնացել[3]։
Պատմություն
խմբագրել«Հեծյալ զինվորը ձիու վրա» ստեղծագործությունը պատկանել է Բրիտանական բանակի սպա Ջոն Գիզի հավաքածուին։ Մահվանից հետո, 1765 թվականին, ըստ սեփականատիրոջ կտակի, կտավը փոխանցվում է իր ալմա մատերին՝ Օքսֆորդի համալսարանի Քրիստոսի եկեղեցի քոլեջին[4]։ 1765-ից 2020 թվականը նկարը ցուցադրվել է այդտեղ։
2020 թվականի մարտի 14-ին կողոպտիչները, ներս սողոսկելով պատկերասրահ, գողանում են այս նկարը։ Բացի «Հեծյալ զինվորը ձիու վրա» նկարից, հափշտակում են նաև Սալվատորե Ռոզայի «Պլանն ուսումնասիրող զինվորները ժայռոտ ծովափին» և Անիբալե Կարաչիի «Խմող տղան» նկարը[5]։
Ցայսօր «Հեծյալ զինվորը ձիու վրա» նկարի ճակատագիրն անհայտ է[6]։
Նկարագիր
խմբագրելՆկարում հեղինակը վրձնել է զինվորի, որը զենք ու զրահներ է կրում և նստել է ձիու վրա։ Նկարում գույներ քիչ են օգտագործված․ որոշ հեղինակներ կարծում են, որ նկարն անավարտ է[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/106022
- ↑ http://artuk.org/discover/artworks/a-soldier-on-horseback-229225
- ↑ Seaward, Tom (2022 թ․ մարտի 15). «Stolen Christ Church paintings still missing - two years on from Oxford art gallery heist». Oxford Mail. Վերցված է 26 Сентября 2023-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Whiteley, John (1978). «Christ Church Picture Gallery». Oxford Art Journal. 1 (1): 38–40. doi:10.1093/oxartj/1.1.38.
- ↑ Otte, Jedidajah (2020 թ․ մարտի 15). «Historic, high-value paintings stolen from Oxford college gallery». The Guardian. Վերցված է 26 сентября 2023-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Seaward, Tom (26 Сентября 2023). «Stolen Christ Church paintings still missing - two years on from Oxford art gallery heist». Oxford Mail. Վերցված է 26 сентября 2023-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Millar, Oliver (2002 թ․ մարտ). «Van Dyck: Horses and a Landscape». The Burlington Magazine. 144 (1188): 2.