Այծակն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Triticeae
Ենթատրիբա Triticinae
Ցեղ Այծակն (Aegilops)
L., 1753

Այծակն (լատին․՝ Aegilops), քարախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20-25, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ այծակն ցցամազ (A. tauschii), այծակն գլանաձև (A. cylindrica), այծակն եռաքիստ (A. triaristata), այծակն սովորական (A. trivialis) և այլն։

Ձևաբանություն

խմբագրել

Արմատային համակարգը փնջաձև է։ Ցողունը ծղոտ է, բարձ.՝ 20-50 սմ, տերևները՝ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ հատիկ։ Ծաղկում են գարնանը և ամռան սկզբին։

Տարածվածությունը Հայաստանում

խմբագրել

Հայաստանում հայտնի է 8 տեսակ՝ այծակն ցցամազ (A. tauschii), այծակն գլանաձև (A. cylindrica), այծակն եռաքիստ (A. triaristata), այծակն սովորական (A. trivialis) և այլն։ Տարածված է Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում (500-2150 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, դաշտերում, դրանց միջնակներում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում։ Ցորենի մոտ ազգակիցն է. էվոլյուցիայի ընթացքում մասնակցել է ցորենի տեսակների առաջացմանը։

Այծակն հաստը (A. crassa) հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծակն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծակն» հոդվածին։