Բացել գլխավոր ցանկը

Սեզ, չայիր (լատ.՝ Elytrígia), դաշտավլուկազգիների (հացազգիներ)[1] ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 տեսակ, միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և ժիտնյակ։ Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին։

Բովանդակություն

Դեղաբույսի նկարագրությունըԽմբագրել

Դաշտավալուկազգիների կամ հացազգիների ընտանիքին պատկանող, 50-120 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է: Ունի սողացող, ճյուղավորված կոճղարմատ, գծային տերևներ, նշտարաձև հասկիկներ, 7-15 սմ երկարության հասկեր: հատիկը երկարավուն է: Բույսը բազմանում է և՛ սերմերով, և՛ կեճղարմատով: Կոճղարմատները խիստ կենսունակ են, կտրտելիս նորից արագ արմատակալում են և առաջացնում նոր բույսեր: Սեզը զգայուն է ցրտի նկատմամբ, սակայն լավ է տանում թույլ աղակալած և ճահճակալված հողերը, իսկ լավ աճի համար գռրադասում է փուխր, ավազային, հումուսով հարուստ հողերը: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին: Տարածվում է ամենուր և աղբոտում է բոլոր գոտիների հացահատկային և բանջարաբոստանային կուլտուրաները, ինչպես նաև այգիները՝ հաճախ տալով ընդարձակ, մաքուր սեզային խոտհարքներ: «Ագրոպիրոն» հունարեն բառ է, որը նշանակում է վայրի ցորեն, ելնելով այն բանից, որ սեզը իրավանբ համարվում է ժամանակակից ցորենի նախահայրը, իսկ այ թարգմանությամբ նշանակումէ «դաշտի կրակ», ելնելով այն բանից, որ սեզը համարվում է ցանքերի չափազանց վտանգավոր մոլախոտ. «ռեպենս» նշանակում է սողացող:

ՏարածումԽմբագրել

 
Elytrigia repens

Տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է իսկական սեզերի 5 (այլ տվյալներով՝ 10) տեսակ՝ սողացող, սանրանման, միջին, մազակիր, երկարավուն և այլն՝ տարածված բոլոր մարզերում։

Հայաստանում

Հայաստանում առավել տարածված են

  • Սեզ սողացողը (E. repens),
  • Սեզ սանրանմանը (E. cristatum),
  • Սեզ մազակիրը (E. trichophora),
  • Սեզ միջինը (E. intermedia),
  • Սեզ երկարավունը (E. elongatum)։ Տարածված է բոլոր մարգերում։

Աճում են ամենուրեք. ցանքերի մոլախոտեր են։ Մշակության մեջ հայտնի է տափաստանային կամ անապատային սեզը (խոտի բերքը՝ 50-60 ց/հա)։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, մերկ, բարձրությունը՝ 30-130 սմ։ Տերևները գծաձև են։ Ծաղկաբույլը հասկ է՝ 4-7 ծաղկային հասկիկներով։ Ծաղկում է հունիսին։

Պտուղը երկարավուն, թաղանթապատ հատիկ է։

Քիմիական կազմԽմբագրել

Սեզի արմատները պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, C վիտամին, կարոտին (A - նախավիտամին), ամինաթթուներ, միկրոտարրեր, պտղաշաքար, սապոնին և այլն։

Քիմիական բաղադրությունըԽմբագրել

Կոճղարմատի մեջ հայտնաբերված են մինչև 11% պրոտեին, 0,03% ճարպ, 40% շաքար, եթերայուղ, տրիտիցին, մինչև 10% լորձ, ինոզիտ, մաննինտ, կարտին, C վիտամին, խնձորաթթու և այլ թթուներ, սապոնիններ, գլիկոզիդներ, որոնցից մեկը տրոհվելով տալիս է վանիլին:

ԿիրառությունԽմբագրել

Չորացրած արմատների ալյուրից թխում են հացաբուլկեղեն, պատրաստում շիլաներ, գարեջուր և այլն, թարմ արմատներից՝ աղցաններ, խավարտ, բոված արմատները փոխարինում են սուրճին։ Սեզը ձմեռնադիմացկուն է, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։

Սողացող և սանրանման սեզերն արժեքավոր կերաբույս են։

Բուժիչ նշանակությունԽմբագրել

Բուժման նպատակաով օգտագործում են բույսի կոճղարմատը, որը հանում են գարնանը կամ աշնանը, մաքրում հողից, լվանում ջրով, մեկ օր պահում արևի տակ, ապա չորացումը շարունակում հով տեղում։ Չոր հումքը պահում են պարկի մեջ, մեկ տարի ժամկետով։ Սեզը ժողովրդական բժշկության հին դեղամիջոցներից մեկն է։ Այն օգտագործվել է լիմֆադենիտների, դեղնուկի, ռախիտի, թութքի և գեղձախտի դեպքում։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի պատրաստուկներն օգտագործվում են թութքի, միզաքարային և լեղաքարային հիվանդությունների, դեղնուկի և ջրգողության ժամանակ։ Ֆրանսիայում դեղաբույսը ճանաչվում է որպես միզամուղ և լուծող, ԱՄՆ—ում՝ հակառևմատիկ և հակաբորբոքիչ միջոց սուր և խրոնիկական ցիստիտների դեպքում։ Չեխոսլովակիայում, կոճղարմատը համաարվում է միզամուղ և խուխամուղ միջոց[2]։ Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց։

Այլ օգտակար հատկանիշներԽմբագրել

Սեզի կոճղարմատից ստանում են ալյուր և օղի, որն ունի գարեջրի համ: Ցորենը խաչասերելով սեզի հետ՝ ստացվել է խիստ արժեքավոր հիբրիդներ, որոնք նախ բազմամյա են, կայուն մի շարք հիվանդությունների նկատմամբ և տարեկան հնձվում են 2 անգամ. առաջին անգամ որպես հացաբույս, իսկ երկրերդ անգամ՝ որպես անասնակեր:

ՏեսակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. (en inglés) Watson L, Dallwitz MJ. (2008). «The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references». The Grass Genera of the World. Consultado el 1 de febrero de 2010
  2. Ա․ Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983

ԳրականությունԽմբագրել

  • Բուսաբանություն, հեղինակ՝ Վալեր Կոյոմբջյան, էջ 24-25
  • Мартыненко В. А., Груздев Б. И. Определитель сосудистых растений окрестностей Сыктывкара. — Екатеринбург: УрО РАН, 2005. — С. 211.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։