Ագրխոտուկ (լատին․՝ Agrostis), խորխոնջ, դաշտախոտուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում 7 տեսակ, ագրխոտուկ կարմիր (a. rubra), ագրխոտուկ հսկա (a. gigantae) և այլն։ Տարածված է բոլոր մարզերի խոնավ մարգագետիններում, ճահիճներում, ջրամբարների և գետերի ափերին։
Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները տափակ են, անհարթ։ Ծաղկաբույլըհուրան է, հասկիկները՝ մանր, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբույս է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։