Հարփըր Լի
Նելլ Հարփըր Լի (անգլ.՝ Harper Lee,ապրիլի 28, 1926[1][2][3][…], Մոնրովիլ, Ալաբամա, ԱՄՆ - փետրվարի 19, 2016[4][1][2][…], Մոնրովիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկյան գրող, «Ծաղրասարյակ սպանելը․․․» (անգլ.՝ To Kill a Mockingbird, 1960) վեպի հեղինակ (Պուլիցերյան մրցանակ, 1962)։ «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը էկրանավորվել է 1962 թ.։ Վեպը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով և վաճառվել 30 միլիոնից ավելի տպաքանակով ամբողջ աշխարհում։
Հարփըր Լի անգլ.՝ Nelle Harper Lee | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Nelle Harper Lee |
Ծնվել է | ապրիլի 28, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնրովիլ, Ալաբամա, ԱՄՆ |
Վախճանվել է | փետրվարի 19, 2016[4][1][2][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնրովիլ, Ալաբամա, ԱՄՆ |
Գրական անուն | Harper Lee |
Մասնագիտություն | գրող, վիպասան, երաժիշտ, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան և արձակագիր |
Լեզու | անգլերեն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալաբամայի համալսարան, Huntingdon College? և University of Utah Health Care? |
Ժանրեր | Հարավային գոթիկա և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Ծաղրասարյակ սպանելը |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | Մշակույթի ազգային շքանշան Ազատության նախագահական շքանշան և Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում |
Ներշնչվել է
| |
![]() | |
Harper Lee Վիքիպահեստում |
Նրա հանրահայտ «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը հիմնված է Հարփըր Լիի ընտանիքի և հարևանությունում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Հատկապես 1936 թվականին տեղի ունեցած իրադարձության՝ երբ Լին դեռ 10 տարեկան էր։ Վեպը ներկայացնում է մեծահասակների անտրամաբանական վերաբերմունքը ռասսայի նկատմամբ՝ 1930-ականների սկզբին, ԱՄՆ-ի արևմուտքում։ Գրողի վրա մեծ ազդեցություն է թողել Ալաբամայում տեղի ունեցող ռասայական խտրականությունը։ 1950-ականների կեսերին նա նաև գրել է Go Set a Watchman վեպը, որը հրատարակվել է 2015 թվականի հուլիսին որպես «Ծաղրասարյակ սպանելը...», սակայն հետո պարզ է դարձել, որ դա գրքի նախնական տարբերակն է եղել։
2007 թվականին Լին նախագահ Բուշի կողմից պարգևատրվել է Ազատության մեդալով։
2011 թվականին նախագահ Օբամայի կողմից պարգևատրվել է Արվեստի ազգային շքանշանով։
ԿենսագրությունԽմբագրել
Նելլ Հարփըր Լին ծնվել է 1926 թվականի ապրիլի 28-ին Ալաբամա նահանգի հարավարևմտյան մասում գտնվող Մոնրովիլ փոքրիկ քաղաքում: Նա Ամասա Քոլման Լիի և Ֆրանսիս Քանինգհեմ Ֆինչ Լիի կրտսեր երեխան է եղել: Դեռ մանուկ հասակից սկսել է կարդալ և ընկերացել է իր հարևան և համադասարանցի Թրումեն Կապոտեի հետ:
Լին հինգ տարեկան էր, երբ 1931 թվականի ապրիլին Ալաբամա նահանգի Սքոտսբորո քաղաքում կայացավ առաջին դատը, որը կապված էր 9 սևամորթ տղամարդկանց կողմից 2 սպիտակամորթ կանանց բռնության ենթարկելու հետ: Մեղադրյալներին դատաստանի փորձեցին ենթարկել առանց օրինական դատավարության, բայց դա չհաջողվեց: Չնայած բժշկական եզրակացության, որի համաձայն կանանց չէին բռնաբարել, սպիտակամորթ անձանցից կազմված երդվյալների դատարանը համարեց բոլոր սևամորթներին, բացառությամբ 13-ամյա տղային, մեղավոր և դատապարտեց մահապատժի: Հետագա 6 տարիների ընթացքում բողոքարկումների միջոցով բոլոր անդամները հայտնվեցին ազատության մեջ, բացի մեկից: Այս դատական գործը մեծ ազդեցություն ունեցավ երիտասարդ Լիի վրա, ով մի քանի տարի անց օգտագործեց այս պատմություն իր «Ծաղրասարյակ սպանելը» վեպը գրելիս :
Դպրոցն ավարտելուց հետո Լին ընդունվեց Մոնտգոմերի քաղաքում գտնվող Հանթինգդոնի քոլեջ (1944—1945), շարունակեց ուսումը Ալաբամայի համալսարանի իրաբանության ֆակուլտետում (1945—1949) : Այդ ժամանակահատվածում հրապարակել է մի շարք պատմվածքներ: 1 տարի սովորել է Օքսֆորդի համալսարանում փոխանակման ծրագրի միջոցով՝ պլանավորելով դառնալ իրավաբան իր հոր ընկերությունում: Ուսումը կիսատ թողնելով՝ նա տեղափոխվեց Նյու Յորք և որոշեց դառնալ պրոֆեսիոնալ գրող: Մինչև 1950 թվականը աշխատել է մի շարք ավիաընկերությունների տոմսերի վաճառքի բաժնում:
«Ծաղրասարյակ սպանելը»Խմբագրել
Մի քանի պատմվածք գրելուց հետո 1956 թվականի նոյեմբերին Լին հանդիպում է գրական գործակալի: Դեկտեմբերին նամակ է ստանում իր ընկերներից Մայքլ և Ջոյ Վիլիամս Բրաուններից, որում նրանք նրան նվիրել էին մեկամյա վճարովի արձակուրդ: Կար նաև գրություն, որում նրանք շնորհավորում էին Սուրբ Ծնունդը և ասում, որ նա ունի մեկ տարի գրելու համար այն, ինչ ցանկանում է: Մեկ տարի անց գրքի սևագիրը պատրաստ էր: 1960 թվականի հուլիսի 11-ին վեպը հրատարակվեց և դարձավ բեսթսելլեր՝ ունենալով հսկայական վաճառքի ծավալներ և քննադատների կողմից դրական կարծիքների արժանացավ: 1961 թվականին ստացավ Պուլիցերյան մրցանակ այս գեղարվեստական ստեղծագործության համար: 1999 թվականին այս գիրքը համարվեց հարյուրամյակի ամերիկյան լավագույն վեպը:
Կա վարկած, որ գրքի նման մեծ ճանաչումը պայմանավորված էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմի մեկնարկի հետ: Իր բացառիկ հարցազրույցներից մեկի ժամանակ Լին հայտնել է, որ այս վեպը հորինված է և որևէ կապ չունի իր ձանձրալի մանկության հետ:
ՄահըԽմբագրել
Լին մահացել է քնի մեջ՝ 2016 թվականի փետրվարի 19-ին, 89 տարեկանում։ Մահից առաջ ապրել է Մոնրովիլում, որը գտնվում է Ալաբամայում։ Փետրվարի 20-ին տեղի է ունեցել նրա թաղման արարողությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.bedetheque.com/auteur-51580-BD-.html (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.al.com/news/index.ssf/2016/02/harper_lee_dead_at_age_of_89_t.html
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ LIBRIS — 2016.