Հարություն Խաչատրյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Խաչատրյան Ռուբենի (ռուս.՝ Арутюн Рубенович Хачатрян, ապրիլի 5, 1915, Կարախանբեկլու, Բաբեկի շրջան, Ադրբեջան - նոյեմբերի 23, 1985[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագում ունեցող խորհրդային բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, գերության մեջ լինելու ժամանակ գործած հերոսության համար արժանացել է «Աշխարհի արդարակյացներ» կոչմանը։
Ծնվել է | ապրիլի 5, 1915 |
---|---|
Ծննդավայր | Կարախանբեկլու, Բաբեկի շրջան, Ադրբեջան |
Մահացել է | նոյեմբերի 23, 1985[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1915 թվականի ապրիլի 5-ին[2][Նշում 1], Կարախան-բեկլու գյուղում։ Ուսանել է տեղական գյուղական դպրոցում։ 1934 թվականին տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո ծառայել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակում[2]։ 1940 թվականին մասնակցել է խորհրդա-ֆինլանդական պատերազմին[3]։
1941 թվականի հունիսին Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկսվելու ժամանակ Հարություն Խաչատրյանը Մոսկվայում ռազմաճակատ ուղևորվելուց երկաթուղային կայարանում ծանոթանում է Ստարոկոնստանտինով քաղաքից հրեական ծագում ունեցող սպա Իոսիֆ Կոգանի հետ։ Հետագայում այդ ծանոթությունը կարևոր դեր է խաղում երկուսի կյանքում[4]։
Վելիկիե Լուկի քաղաքում, որտեղ Հարություն Խաչատրյանը աշխատել է ռազմական հոսպիտալում, 1941 թվականի օգոստոսին նա գերի է ընկել և անհետ կորած էր համարվում[5]։ Ռազմագերիների ճամբարում նա կրկին հանդիպում է վիրավոր Իոսիֆ Կոգանին։ Խաչատրյանը Կոգանին օգնում է թաքցնել իր ազգությունը[2]։ Կոգանի վերքերը մշակելուց հետո Խաչատրյանը վերցնում է նրանից բոլոր փաստաթղթերը, նամակները, նկարը և ասում, որ Կոգանը պետք է իրեն անվանի որպես հայազգի Միքայել Մարկոսյան։ Իսկ նրա համար, որպեսզի Կոգանը չմոռանա իր նոր ազգանունը, Խաչատրյանը քիմիական մատիտով այն գրում է ընկերոջ աջ ափին։ Հետագայում Խաչատրյանը Կոգանին հայերեն լեզու էր սովորեցնում և Կոգանի փոխարեն այլ մարդու ուղարկում է բուժզննման, որպեսզի թաքցնի թլպատման փաստը[6]։ Իոսիֆ Կոգանին հաջողվում է կենդանի մնալ Խաչատրյանի և այլ հայազգի ռազմագերիների օգնության շնորհիվ[2]։ Հետագայում Խաչատրյանը բժիշկ էր աշխատում ռազմագերիների այլ ճամբարներում արևելյան լեգիոնների կազմում[3]։
1946 թվականին նա վերադառնում է Հայաստան, որտեղ 1946-1949 թվականներին շրջանային հիվանդանոցներից մեկում աշխատել է որպես գլխավոր բժիշկ։ 1949 թվականին նա մեղադրվել է դավաճանության մեջ և դատապարտվել մահապատժի, որը հետագայում փոխարինել են 25 տարվա ազատազրկման[3]։ Իր պատիժը կրել է Նորիլսկում[7]։ 1956 թվականին Խաչատրյանին ազատ են արձակել, նա վերադարձել է Երևան, ամուսնացել[6]։
Խաչատրյանին վերականգնել են 1960-ական թվականներին[6]։ 1956-1984 թվականներին նա որպես բժիշկ աշխատել է Երևանի №17 պոլիկլինիկայում[2][7]։ Հարություն Խաչատրյանի դստեր՝ Ռուբինայի տեղեկություններով, նա 53 տարեկան հասակում գիտական ատենախոսություն է պաշտպանել[6]։
Պատերազմից հետո առաջին անգամ Կոգանը և Խաչատրյանը հանդիպեցին Երևանում 1983 թվականին, մինչ այդ նրանք միայն նամակագրվում էին[6]։
Հարություն Խաչատրյանը մահացել է 1985 թվականին, Երևանում։ Իոսիֆ Կոգանը արտագաղթել է Իսրայել[Նշում 2]։
2013 թվականի սեպտեմբերին իսրայելական Յադ վա-Շեմ Աղետի ու հերոսության Ինստիտուտի կողմից Իոսիֆ Կոգանի փրկության համար Հարություն Խաչատրյանին «Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչում է շնորհվել[8]։ Ըստ հայկական Լուրեր.com տեղեկատվական կայքի, Հարություն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքացին է, ով արժանացել է այդ կոչմանը[9]։ 2014 թվականի փետրվարի 4-ին Երևանում կայացած պարգևատրման արարողության ժամանակ Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեյրոմը շքանշան և հավաստագիր է հանձնել Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ հայազգի երգչուհի Աննա Խաչատրյանին[4][9]։ Ռաուլ Վալլենբերգ միջազգային հիմնադրամը Հարություն Խաչատրյանին պարգևատրել է Ռաուլ Վալլենբերգի շքանշանով[10]։
Նշումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 The Righteous Among the Nations Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Wallenberg Foundation bestows Wallenberg Medal to an Armenian Rescuer» (անգլերեն). The International Raoul Wallenberg Foundation. սեպտեմբերի 16, 2013. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Միքայել Մարկոսյան-Կոգանն ու հայ փրկիչները». am.friends-of-armenia.org — Майкл Маркосян-Коган и спасители. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 4,0 4,1 «Арутюн Хачатрян». Армяне-Праведники народов мира. Яд ва-Шем. Արխիվացված է օրիգինալից 2016-11-09-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Информация из документов, уточняющих потери». ОБД Мемориал. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Евгений Коган «Да, это был мой спаситель…» // Букник. — Фонд Ави Хай, 15 ноября 2013.
- ↑ 7,0 7,1 «Վալլենբերգ Հիմնադրամը հայ փրկչին պարգևատրում է Վալլենբերգի մեդալով». Friends of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Khachatryan Harutyun (1915 - 1985)». Яд ва-Шем. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 9,0 9,1 «Հայտնի է ՀՀ այն միակ քաղաքացու անունը, ով արժանացել է «Ազգերի առաքյալ» կոչմանը. նա, վտանգելով իր կյանքը, փրկել է հրեաներին». lurer.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Artiom Chernamorian. (հոկտեմբերի 16, 2013). «Harutyun Khachatryan as a Righteous among Nations» (անգլերեն). Friends of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Арутюн Хачатрян». Армяне-Праведники народов мира. Яд ва-Шем. Արխիվացված է օրիգինալից 2016-11-09-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- Artiom Chernamorian. (հոկտեմբերի 16, 2013). «Harutyun Khachatryan as a Righteous among Nations» (անգլերեն). Friends of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- «Հայտնի է ՀՀ այն միակ քաղաքացու անունը, ով արժանացել է «Ազգերի առաքյալ» կոչմանը. նա, վտանգելով իր կյանքը, փրկել է հրեաներին». lurer.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
- «Информация из документов, уточняющих потери». ОБД Мемориал. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.