Հարոլդ Օշկալի Քամինգս Սեգուրա (իսպ.՝ Harold Oshkaly Cummings Segura, մարտի 1, 1992(1992-03-01)[1][2], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբալիստ։ «Սան-Խոսե Էրտքվեյկս» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի պաշտան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Հարոլդ Քամինգս
Harold Oshkaly Cummings Segura
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1992(1992-03-01)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք պաշտան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սան-Խոսե Էրտքվեյկս
Համար 31
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2014 Պանամա Արաբե Ուինդո 52 (0)
2011—2012  Ուրուգվայ Ռիվեր Փլեյթ 0 (0)
2014—2015 Պերու Խուան Աուրիչ 18 (0)
2015 Կոլումբիա Սանտա-Ֆե 12 (0)
2016 Կոստա Ռիկա Ալախուելենսե 24 (1)
2017 — այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան-Խոսե Էրտքվեյկս 10 (0)
Ազգային հավաքական
2010—2011 Պանամա Պանամա (մինչև 20) 9 (0)
2012 Պանամա Պանամա (մինչև 23) 6 (0)
2010 — այժմ Պանամա Պանամա 53 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Հարոլդն իր կարիերան սկսել է «Արաբե Ունիդո» ակումբում։ 2010 թվականի հունվարի 26-ին «Տաուրո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում[3]։ Նույն թվականին Հարոլդը դարձել է երկրի չեմպիոն «Արաբե Ունիդո» ակումբի կազմում։ 2011 թվականին նա խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ուրուգվայական «Ռիվեր Փլեյթ» (Մոնտեվիդեո) ակումբ[4], սակայն իրեն դրսևորելու հնարավորություն այդպես էլ չի ունեցել։ 2012 թվականին Հարոլդը վերադարձել է «Արաբե» ակումբի կազմ և շարունակել է պայքարն ակումբի հիմնական կազմում տեղ գրավելու համար։

2014 թվականին Հարոլդ Քամինգսը տեղափոխվել է պերուական «Խուան Աուրիչ» ակումբի կազմ[5]։ հուլիսի 14-ին «Սեսար Վալիեխո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պերուի առաջնությունում[6]։ Նույն թվականին նա դարձել է առաջնության արծաթե մեդալակիր։

2015 թվականի սկզբին Հարոլդը տեղափոխվել է կոլումբիական «Սանտա Ֆե» ակումբի կազմ[7]։ Փետրվարի 1-ին «Լա Էկիդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթի խաղարկությունում[8]։ Նույն մրցաշրջանում Հորոլդն օգնել է իր ակումբին նվաճել Կոլումբիայի գավաթը։ 2016 թվականի սկզբին Հորոլդը տեղափոխվել է Կոստա Ռիկայի «Ալախուելենսե» ակումբի կազմ։ «Մունիսիպալ Լեբերիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Կոստա Ռիկայի առաջնությունում։ Փետրվարի 28-ին «Կարտախինես» ակումբի դեմ խաղի ժամանակ Հարոլդը խփել է իր առաջին գոլը «Ալախուելենսե» ակումբի կազմում[9]։

2017 թվականի սկզբին Հարոլդը միացել է ամերիկյան «Սան Խոսե Էրտքվեյկս» ակումբին[10]։ Մարտին տանը պատահած չհրապարակված դժբախտ պատահարի արդյունքում ստացած նրբոլոքային ոսկորի կոտրվածքի[11] և հետագա ապաքինման պատճառով նա ամբողջությամբ բաց է թողել 2017 մրցաշրջանը[12]։ MLS-ում իր նորամուտը Հարոլդը կատարել է մարտի 3-ին՝ 2018 մրցաշրջանի առաջին փուլի՝ «Մինեսոտա Յունայթեդ» ակումբի դեմ խաղում[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

2010 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ ընկերական խաղում Հարոլդը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականի կազմում[14].

2011 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Քամինգսը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը Գվատեմալայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ-ի[15], Հոնդուրասի[16] և Գվատեմալայի[17] հավաքականների դեմ խաղերին։ Նույն թվականին նա մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որ անցկացվել է Կոլումբիայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ավստրիայի[18], Եգիպտոսի[19] և Բրազիլիայի[20] հավաքականների դեմ խաղերին։

Նույն թվականին Հարոլդն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գվադելուպայի հավաքականի դեմ խաղին[21]։

2013 թվականին Քամինգսը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության արծաթե մրցանակակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կանադայի[22] և երկու անգամ Մեքսիկայի[23][24] հավաքականների դեմ խաղերին։

2015 թվականին Հարոլդը երկրորդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[25], Հոնդուրասի[26], Տրինիդադ և Տոբագոյի[27], Մեքսիկայի[28] և երկու անգամ ԱՄՆ-ի[29][30] հավաքականների դեմ խաղերին։

2016 թվականին Քամինգսն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի[31] և Բոլիվիայի[32] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Քամինգսը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Թունիսի հավաքականի դեմ խաղին[33]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Արաբե Ուիդո»

  •   Պանամայի ֆուտբոլի առաջնություն — Կլաուսուրա 2010

Միջազգային

  Պանամա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Арабе Унидо VS. Тауро 1:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հունվարի 26.
  4. «Harold Cummings fichó por River Plate de Uruguay» (իսպաներեն). Diariopro. 2011 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  5. Juan Aurich: Harold Cummings es el nuevo refuerzo del 'Ciclón' Արխիվացված 2016-01-01 Wayback Machine — Depor(իսպ.)
  6. «Սեսար Վալիեխո VS. Խուան Աուրիչ 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 14.
  7. Independiente de Santa Fe se refuerza con Harold Cummings Արխիվացված 2018-06-22 Wayback Machine — Peru.ocm(իսպ.)
  8. «Լա Էկիդադ VS. Սանտա Ֆե 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 1.
  9. «Կարտախինես VS. Ալախուելենսե 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 28.
  10. «Earthquakes Sign Panamanian Defender Harold Cummings». San Jose Earthquakes (անգլերեն). 2017 թ․ հունվարի 7. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  11. «Earthquakes' Harold Cummings sidelined 4-6 months by broken leg». ESPN (անգլերեն). 2017 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  12. Elliott Almond (2017 թ․ մայիսի 17). «Earthquakes lose top defender for season because of accident». The Mercury News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  13. «RECAP: Quakes win on Opening Night 3-2!». San Jose Earthquakes (անգլերեն). 2018 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  14. «Պանամա VS. Տրինիդադ և Տոբագո 3:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 8.
  15. «ԱՄՆ (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 1.
  16. «Հոնդուրաս (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 7.
  17. «Գվատեմալա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 10.
  18. «Ավստրիա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 30.
  19. «Եգիպտոս (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 2.
  20. «Բրազիլիա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 5.
  21. «Պանամա VS. Գվադելուպա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 8.
  22. «Պանամա VS. Կանադա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 14.
  23. «Մեքսիկա VS. Պանամա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 8.
  24. «Պանամա VS. Մեքսիկա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 25.
  25. «Պանամա VS. Հայիթի 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 8.
  26. «Հոնդուրաս VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  27. «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  28. «Պանամա VS. Մեքսիկա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  29. «Պանամա VS. ԱՄՆ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  30. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
  31. «Չիլի VS. Պանամա 4:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 15.
  32. «Պանամա VS. Բոլիվիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 7.
  33. «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Քամինգս» հոդվածին։