Սանտա Ֆե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Ֆե (այլ կիրառումներ)
Սանտա Ֆե (իսպ.՝ Santa Fe de la Vera Cruz), Արգենտինայում Սանտա Ֆե նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Արգենտինայի հյուսիս-արևելքում, Պարանա և Սալադո գետերից ոչ հեռու, Սետուբալ ծովի ափին։ Սանտա Ֆեում 2001 թվականի տվյալներով ավելի քան 369 000 մարդ է ապրում։ Քաղաքային ագլոմերացիայում 2008 թվականի մարդահամարի տվյալներով ապրում է 630 500 մարդ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սանտա Ֆե | |||
Santa Fe de la Vera Cruz | |||
| |||
Երկիր | Արգենտինա | ||
Շրջան | Սանտա Ֆե | ||
Համայնք | Լա Կապիտալ | ||
Մէր | Mario Barletta | ||
Հիմնադրված է | 1573 թվականի նոյեմբերի 15-ին թ. | ||
Մակերես | 3055 կմ² | ||
ԲԾՄ | 25±1 մետր, 21 մետր | ||
Բնակչություն | 369 046 մարդ (2001) | ||
Խտություն | 493,37 մարդ/կմ² մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-3 | ||
Հեռախոսային կոդ | +54 342 | ||
Փոստային դասիչ | S3000 | ||
Պաշտոնական կայք | santafeciudad.gov.ar | ||
| |||
Մակերեսը կազմում է 3055 կմ2։
Ռոսարիո քաղաքից հեռավորությունը կազմում է 165 կմ, Կորդովա քաղաքից գտնվում է 340 կմ հեռու, մայրաքաղաք Բուենոս Այրեսից՝ 475 կմ և Պարանա քաղաքից 25 կմ հեռավորության վրա։
Սանտա Ֆեն համարվում է հարուստ գղուղատնտեսական, առևտրային և տրանսպորտային կենտրոն, որը արտադրում է հացահատիկ, բուսական յուղ և միս։ Քաղաքը համարվում է Սանտա Ֆեի Կատալոնական համալսարանի տեղավայրը (բացված 1959 թվականին), ունի մի քանի թանգարաններ և բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են կոլոնիալիզմի ժամանակներում։
Չնայած, որ Սանտա Ֆեն Ռոսարիոյից գտնվում է (170 կմ դեպի հարավ) շատ հեռու, սակայն մինչև այսօր էլ պահպանում է իր կապերը նրա հետ, և նրա օգնությամբ էլ համարվում է նահանգի ամենաամուր քաղաքը։
Պատմություն
խմբագրելՍանտա Ֆեն հիմնադրվել է Կայաստվա շրջանի վրա (որտեղ այժմ գտնվում է պատմական այգին Էրնանդարյասի գերեզմանատան հետ, առաջին կառավարիչը ծնվել է Հարավային Ամերիկայում) 1573 թվականին։ 1653 թվականից քաղաքը տեղափոխվել է այժմյան տարածք։ Քաղաքի նահանգային կապիտալը ծնվում է 1814 թվականին, երբ Սանտա Ֆե նահանգի տարածքը առանձնացվում է Բուենոս Այրես նահանգի Ազգային ժողովից, որը քաղաքում հիմնադրվել է 1853 թվականին։
Կախովի կամրջի շինարարությունը վերջանում են 1924 թվականին, սակայն նա հետագայում 1983 թվականին չափից շատ ծանրության պատճառով մասամբ ավերվել է (երկրորդ կամուրջը, Orono, բացվել է 1971 թվականին)։
Քաղաքը մինչև այժմ էլ պաշտպանված չէ ջրհեղեղներից։ Այդպես, 2003 թվականի ապրիլի 23-ին Սալադո գետի մակարդակը, որը թափվում է Պարանու Սանտա Ֆեի մոտակայքում, մեծանում է մոտավորապես 2 մետրով (6,5 մ) ընդամենը մի քանի ժամյա տեղումների պատճառով, և սկսում է աղետալի ջրհեղեղը։ Ավելի քան 100 000 մարդկանց ստիպված պետք էր էվակուացնել, իսկ շատ ու շատ թաղամասեր մնացին ջրի տակ ավելի քան մեկ շաբաթից էլ ավելի։ Այդ իսկ տարում, կամրջի շինարարության ավարտից հետո, այն պաշտոնապես բացվում է, իսկ արդեն 2008 թվականին հիանալի հացահատիկային գորշարաններից և դաշտերից վերածվում են հյուրանոցային համալիրների և խաղատների՝ Լոս Սիլոսը և Սան Մարտին ստրիթը։
Քաղաքի դերը արգենտինական պատմության մեջ այն է, որ այդտեղ է երեք անգամ՝ 1949 թվականին, 1957 թվականին և 1994 թվականին տեղի ունեցել Կոնստիտուցիոնյան համագումարը։
Կլիմա
խմբագրելՔաղաքի կլիման խոնավ մերձարևադարձային է։ Ձմռանը, միշտ այստեղի ջերմաստիճանը մնում է 0 °C-ի վրա։ Ամռանը ինչպես գրեթե բոլոր երկրներում շատ շոգ է և խոնավ։ Քաղաքի ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +45 °C, իսկ հիմնականում այստեղ ամեն տարի գրանցվում է +35 °C ջերմաստիճան։ Տեղումներ կարելի է սպասել ամբողջ տարվա մեջ, սակայն ամենախոնավ սեզոնը այստեղ ամռանն է։ Այստեղ տեղումների ժամանակ լինում են շատ ուժեղ կայծակ, որին հաջորդում են ամպրոպի գոռոցը, իսկ դրանից հետո լինում է արդեն հորդարար անձրև տեղալ։
Քաղաքի կյանք
խմբագրելՍանտա Ֆեում հիմնականում ամենակարևորն է առևտրային կենտրոնները, մշակությաին հաստատությունները, այստեղ նաև մեծ նշանակություն են տալիս սպորտին և տուրիզմին, երաժշտությանը և նկարչությանը։ Այստեղ նաև շատ մեծ նշանակություն նաև գիշերային հետաքրքիր կյանքը։
Աղբյուրներ
խմբագրել- Coord. geográficas e imágenes satelitares NASA, Google
- La fundación de Santa Fe, Ceride
- Sitio de la Municipalidad de Santa Fe
- Sitio Relevamiento Patrimonial de la Provincia Արխիվացված 2009-02-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Ֆե» հոդվածին։ |