Մերի Քեյ Բերգման
Մերի Քեյ Բերգման (հունիսի 5, 1961, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 11, 1999, Արևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով հնչյունավորել է ֆիլմերի և հեռուստատեսության մի շարք դերեր։ Նա առավել հայտնի է «Հարավային այգի» մուլտսերիալի կին կերպարների մեծ մասը հնչյունավորելու համար։
Ծննդյան թիվ՝ | հունիսի 5, 1961 |
---|---|
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 11, 1999 (38 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Արևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 0074834 |
wackyvoices.com |
Կենսագրություն
խմբագրելԲերգմանը ծնվել է 1961 թվականի հունիսի 5-ին Կալիֆոռինիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հրեաների ընտանիքում[1]։ Նա երաժիշտներ Դեյվիդ «Դեյվ» Բերգմանի և Պատրիսիա Փերիս «Փեթ» Մակգոուանի միակ զավակն էր[2][3]։ Մեծացել է Ադրիանա Կազելոտիի հարևանությամբ, ով եղել է Ձյունանուշի օրիգինալ ձայնը[4]։
Կարիերա
խմբագրելՆրա կարիերայում ամենավառ դերերը եղել են «Հարավային այգի» սերիալի դերերը՝ կին հերոսների մեծ մասը, սերիալի 1-ից 3 եթերաշրջաններում և ուղեկցող «Հարավային այգի՝ մեծ, երկար, անծայրածիր» ֆիլմում։ Նա է հնչյունավորել Շերոն Մարշին, Լիեն Քարթմենին, Վեդնի Թեսթաբուրգերին, Շելլի Մարշին, քաղաքապետ Մակդանիելսին, տիկին Քրաբթրիին, տիկին Մաքորմիկին, Շեյլա Բրոֆլոֆսկուն, Վիկտորիա դպրոցի տնօրենին։
Մահ և հիշատակ
խմբագրելՀոգեկան խանգարումով տառապելով՝ 1999 թվականի նոյեմբերի 11-ի երեկոյան Բերգմանը կրակել է ինքն իրեն որսորդական հրացանով։ Առաջին եթերաշրջանը, որը թողարկվել է Մերի Քեյի մահից հետո «Սարսափելի Մարվինը տիեզերքում»-ն էր։ Դերասանուհու հիշատակին է նվիրված «Դասական Սուրբ Ծննդյան երգեր պարոն Հենքիից» եթերաշրջանը, նրա ավարտին կարելի է տեսնել բոլոր հերոսներին, որոնց հնչյունավորել է Մերի Քեյը։ «Սկուբի Դուն և այլմոլորակայինների ներխուժումը» մուլտֆիլմի տիտրերում գրված է՝ «In Loving Memory of Mary Kay Bergman»։ Բացի այդ Մերի Քեյ Բերգմանը հնչյունավորել է մի շարք մուլտֆիլմեր և մուլտսերիալներ և մոտ 400 գովազդ մուլտֆիլմերի համար։ Վերջին ֆիլմը, որտեղ նա մասնակցել է՝ «Բալտո 2»-ն է։
Նրա ամուսինը՝ Դինո Էնդրեյդը, հիմնել է Մերի Քեյ Բերգմանի հիշատակի հիմնադրամը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jamie Frater Listverse.com's Ultimate Book of Bizarre Lists: Fascinating Facts and Shocking Trivia on Movies, Music, Crime, Celebrities, History, and More. — Simon and Schuster, 2010-11-01. — 548 с. — ISBN 978-1-56975-885-4
- ↑ «Mary Kay and her Illustrious Career». wackyvoices.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Obituaries - Santa Paula Times». www.santapaulatimes.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Kemmerman, Kristin (1999 թ․ նոյեմբերի 17). «Mary Kay Bergman, voiceover actress, dead». CNN (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.