Հավատի այլաբանություն (նկար)

Յան Վերմեերի կտավներից

«Հավատի այլաբանություն» (հոլ.՝ Allegorie op het geloof), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի կտավներից մեկը, որը ստեղծվել է 1670-ից 1672 թվականների միջև։ Մայքլ Ֆրիդսմենի (անգլ.՝ Michael Friedsam) անհատական հավաքածուից, ըստ նրա կտակի, այս ստեղծագործությունը 1931 թվականներին փոխանցվում է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին[4]։

Հավատի այլաբանություն
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1670[1]
բարձրություն114,3 սանտիմետր
լայնություն88,9 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրայլաբանություն[2]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2]
սեփականատերՄայքլ Ֆրիդզամ[3]
https://www.wga.hu/html/v/vermeer/04/33faith.html, https://www.wga.hu/html/v/vermeer/04/33faith2.html կայք
Ծանոթագրություններ
 Allegory of the Catholic Faith by Johannes Vermeer Վիքիպահեստում

Ստեղծագործություն խմբագրել

Յան Վերմեերը, ինչպես որ իր ժամանակի շատ նկարիչներ, հրապուրվել է իտալական ակադեմիզմով, որին բնորոշ էին այլաբանական գեղանկարչությունը։ Այդ ազդեցությունից հետո հոլանդացի նկարիչը ստեղծում է զույգ նկարներ՝ «Արվեստի այլաբանություն» և «Հավատի այլաբանություն» (երբեմն հանդիպում է նաև «Կաթոլիկ հավատի այլաբանություն» անվանումով)։ Սակայն, այն հաջողությունը, որն ունեցավ առաջին նկարը, չունեցավ «Հավատի այլաբանություն» ստեղծագործությունը։ Չնայած այն հանգամանքին, որ Յան Վերմեերը գտնվում էր ծանր ֆինանսական դրության մեջ, չվաճառեց ու չբաժանվեց այդ նկարից մինչև իր մահը[5]։

Նկարի սյուժե խմբագրել

«Հավատի այլաբանություն» նկարի կոմպոզիցիայի իմաստը սկսվում է ներքևի հատվածից։ Այստեղ, հատակին պատկերված է օձ, որը ջախջախված է քարով։ Օձը սատանայի խորհրդանիշն է, իսկ քարը՝ Քրիստոսի։ Գլոբուսն իրենից ներկայացնում է ամբողջ աշխարհի խորհրդանիշը։ Դրա վրա ոտքը դրած կինը խորհրդանշում է մարդկությունը։ Որպես հավատքի խորհրդանիշ, կնոջ կողքին, սեղանին դրված է հաղորդության սկահակը։ Պատին պատկերված է մի նկար, որտեղ ներկայացված է Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանը։ Այդ նկարում կա նաև Հովհաննես Մկրտիչը, որպես իմաստության խորհրդանիշ։ Հովհաննես Մկրտչի գլխավերևում, առաստաղից կախված է մի թափանցիկ գունդ, որը խորհրդանշում է Աստծո տված իմաստությունը։ Վերմեերը դրանով ընդգծել է, որ մարդկությունը կհասնի իմաստության հավատքի և Քրիստոսի նկատմամբ տածած սիրով։ Կինը պատկերված է աջ ձեռքը կրծքին դրված։ Հայացքն ուղղված է դեպի Խաչելությունը, որը արտացոլվել է գնդի վրա։ Դա նշանակում է, որ կինը սիրում է և ամբողջ հոգով ձգտում է Աստծուն։ Աշխարհը նրա շրջազգեստի տակ է, որի վրա դրել է աջ ոտքը, որը խորհրդանշում է, թե աշխարհն առանց հավատքի անկատար է, քանի որ գունդը ոչնչով ամրացված չէ ու հանգիստ կանգնած է իր տեղում։ Կնոջ դիրքն ու հայացքը նկարիչը փորձել է այնպես ներկայացնել, որ երևան նրա կրոնական էքստազի վիճակն ու դրությունը։ Սակայն, նկարչի արվեստի շատ հետազոտողներ ընդգծում են, որ այդ փաստը նկարիչը չի կարողացել կատարել ամբողջությամբ, քանի որ առաջին հայացքից կնոջ տեսքն արտահայտում է խղճահարություն և հուսահատություն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.metmuseum.org/art/collection/search/437877
  2. 2,0 2,1 https://rkd.nl/explore/images/238478
  3. http://www.metmuseum.org/art/collection/search/437877
  4. Benjamin Binstock Vermeer's Family Secrets – Genius, Discovery, and the Unknown Apprentice. — Routledge, 2013. — С. 416. — 456 с. — ISBN 9781136087066
  5. В. А. Совинин Ян Вермеер. — Великие художники мира. — М: Рипол-классик, 2014. — С. 35. — ISBN 978-5-386-07827-0
  6. В. Берницева Ян Вермеер. — Великие художники Т. 68. — М: Директ-Медиа, 2010. — С. 47. — 49 с. — ISBN 9785747500723

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավատի այլաբանություն (նկար)» հոդվածին։