Հաուս (հեռուստասերիալ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաուս (այլ կիրառումներ)
«Բժիշկ Հաուս» (անգլ.՝ House, M. D.), ամերիկյան հեռուստասերիալ բժիշկ Գրեգորի Հաուսի (անգլ.՝ Gregory House) և իր թիմի մասին։ Ժանրով իրենից ներկայացնում է բժշկական դրամա, սակայն սյուժեի մեջ առկա են դետեկտիվի տարրեր։ Հեռուստասերիալը հայտնի է դարձել ամբողջ աշխարհին[3][4]:
Առաջին սերիան էկրան է բարձրացել 2004 թվականի նոյեմբերի 16-ին FOX հեռուստաալիքով։ Ութերորդ սեզոնի պրեմիերան կայացաել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հեռուստասերիալը թարգմանվել է տարբեր լեզուներով և եթեր է դուրս եկել տարբեր երկրներում։ 2012 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ ութերորդը կլինի հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը[5]: 2012 թվականի մայիսի 21-ին FOX հեռուստաալիք դուրս եկավ «Բժիշկ Հաուս» հեռուստասերիալի վերջին` 177-րդ սերիան։ 2013 թվականի տվյալների համաձայն, հեռուստասերիալը դիտել են ավելի քան 80 միլիոն հեռուստադիտող և այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում[6]:
Ընդհանուր տեղեկությունԽմբագրել
Բժիշկ Հաուսը (դերակատարը Հյու Լորի անգլ.՝ (Hugh Laurie), որ իր դերի համար 2006 և 2007 թվականներին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ), հիանալի ախտորոշող է երկու գծով. լյարդի հիվանդության (նեֆրոլոգիա) և ինֆեկցիոն հիվանդությունների, սակայն բնավորության որոշ գծերի պատճառով նա իր գործընկերների և հիվանդների սիրելին չէ. նա ցինիկ է, կտրուկ, փակ և հակված է ոչ ոքի չլսելուն։ Հաուսի մասին ամենալավ խոսքերը բժիշկ Ֆորմանի խոսքերն են. «Նա չի խախտում կանոնները, նա դրանք արհամարհում է»: Իսկ Հաուսի սիրելի խոսքն է. «Բոլորը ստում են»: Հենց սա էլ նրան օգնում է կողմնորոշվել և լուծումներ գտնել ամենադժվար իրավիճակներում և փրկել ևս մեկ հիվանդի կյանք։ Ինչ որ ժամանակ Հաուսը ենթարկվել է ինֆարկտի, որից նրա աջ ազդրը անընդհատ ցավերի մեջ է։ Հաուսը օգտագործում է վիկադին կոչվող դեղը, որը պարունակում է թմրանյութ, սակայն ցավը մեղմացնում է։ Փաստացի Հաուսը թմրամոլ է։ Նա դեղահաբեր ընդունում է իր հիվանդների մոտ և մեծ քանակով։ Հաճախ իր անտակտությունն ու տհաճ բնավորությունը մեկնաբանում է ցավով։ Նա թմրամոլ է, ով չի ցանկանում բուժվել. ամբողջ հեռուստասերիալի ընթացքում նրա ընկերները փորձում են նրան համոզել` ընդունելու բուժումը, սակայն Հաուսը հրաժարվում է։ Հաուսի օգնականները երիտասարդ և խոստումնալից բժիշկներ են. իմունոլոգ Էլիսոն Քեմերոն (անգլ.՝ Jennifer Morrison-Ջենիֆեր Մորիսոն), նյարդաբան Էրիկ Ֆորման (անգլ.՝ Omar Epps-Օմար Էփս) և վիրաբույժ ու ռեանիմատոլոգ Ռոբերտ Չեյզ (անգլ.՝ Jesse Spencer-Ջեսսի Սպենսեր)։ Չորրորդ սեզոնում հայտվնում են նոր օգնականներ. բժշկուհի Ռեմի Հադլին` 13-րդ մականունով (անգլ.՝ Olivia Wild-Օլիվիա Ուայլդ), երիտասարդ բժիշկ Լորենս Քաթները (անգլ.՝ Kal Penn) և վիրաբույժ Քրիս Թաուբ (անգլ.՝ Peter S. Jacobson-Փիթեր Ջեյկոբսոն)։ 5-րդ սեզոնում անհայտ պատճառներով Լորենս Քաթները ինքնասպան է լինում (Քել Փենին աշխատանք էին առաջարկել Բարաք Օբամայի նախագահական վարչակազմում և նա որոշում է հեռանալ հեռուստասերիալից)[7][8]:
5-րդ սեզոնի վերջում Հաուսը հայտնվում է հոգեբուժարանում. վիկադինի չարաշահումից նրա մոտ առաջանում են զգայապատրանքներ, որը ազդում է նրա վարքի վրա։ Վեցերորդ սեզոնում թիմում կատարվում են փոփոխություններ։ Ժամանակավոր գլխավոր ախտորոշող է նշանակվում Էրիկ Ֆորմանը։ Հեռանում է Քրիս Թաուբը և 13-րդը, վերադառնում է Ռոբերտ Չեյզը և կարճ ժամանակով Էլիսոն Քեմերոնը։ Վերադառնում է բուժված Հաուսը, վերադառնում է Քրիս Թաուբը և 13-րդը, ով 7-րդսեզոնում կրկին հեռանում է, իսկ նրա փոխարեն վերադառոնւմ է երրորդ կուրսի տաղանդավոր ուսանողուհի (բժիշկ-սովորող) Մարթա Մ. Մասթերսը (Էմբեր Թեմբլին), ով իր սեփական կարծիքն ունի Հաուսի մեթոդների մասին։ 7-րդ սեզոնի 19-րդ սերիայում նա հեռանում է` պրակտիկան ավարտելու և Հաուսի մոտ աշխատել չցանկանալու պատճառով, իսկ նրա փոխարեն վերադառնում է 13-րդը։ Նրա մյուս մտերիմներն են լավագույն ընկեր, բժիշկ Ջեյմս Ուիլսոնը (Ռոբերտ Շոն Լեոնարդ), ով ուռուցքաբան է և բժիշկ Լիզա Քադին (Լիզա Էդելշտեյն), ով էնդակրինոլոգ է և հիվանդանոցի գլխավոր բժիշկն ու տնօրենը։ Այն պատճառով, որ Լիզա Էդելշտեյնը չէր ցանկանում խաղած 8-րդ սեզոնում նրա փոխարեն տնօրեն դառնում է Ֆորմանը, ում դերակատարն է Օմար Էփսը։
ՊարունակությունԽմբագրել
Սերիաների կառուցվածը հիմնականում Բժիշկ Հաուսի և իր թիմի աշխատանքային գործունեության մասին է։ Սերիաների մեծ մասը սկսվում են հորինված Փրինսթոն-Փլեյնսբորո (անգլ.՝ Princeton-Plainsboro)` Փրինսթոն քաղաքում, Նյու Ջերսի նահանգում, հիվանդանոցից դուրս: Սերիայի սկզբում, որպես կանոն, ցույց են տրվում իրադարձությունները, որոնց հետևանքով հիվանդի մոտ սկսվում է հիվանդությունը: Տվյալ սերիայի ընթացքում բժիշկները փորձում են գտնել հիվանդությունը: Թիմը փորձում է որոշել ախտորոշումը, որի ընթացքոը գլխավորում է Հաուսը: Որպես կանոն, տրվում են երեք հիվանդությունների անուններ, որոնք կարող էին առաջացնել տվյալ ախտանիշները, սակայն դրանք սովորաբար ճիշտ չեն լինում: Հաուսը սկսում է բուժում ինչ-որ հիվանդության դեմ, որը կամ պետք է ավելի վատացնի հիվանդի վիճակը, կամ էլ բուժի նրան: Սրա հետևանքով հիվանդի հարազատները և ընկերները սկսում են չվստահել բժիշկ Հաուսին, իսկ երբ վերջում արդեն տրված է լինում ճիշտ ախտորոշումը հարազտները բուժմանը դժվար են համաձայնվում: Հաճախ պարզվում է, որ հիվանդության ախտորոշումը դժվար է տրվել, որովհետև հիվանդը կամ էլ նրա հարազատները թաքցրել են հանգամանքները (օրինակ թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործման, աշխատանքի և այլնի մասին): Սրա հետ կապված Հաուսը հաճախ ասում է, որ բոլորը ստում են (անգլ.՝ everybody lies): Հաճախ Հաուսը ասում է. «Հիվանդը հիմար է», որը ասոցացվում է հիվանդի ինքնաբուժմամբ զբաղվելու ցանկության հետ։ Հիմնականում Հաուսի թիմից երկու հոգի, հազվադեպ նաև ինքը` Հաուսը, անօրինական կերպով մտնում են հիվանդի տուն և խուզարկում` վերցնելով հիվանդի մասին ավելի շատ տեղեկություն։ Հաուսի պարտականությունները հիվանդանոցում տարբեր հիվանդների հետ աշխատելն է, ինչը նրան դուր չի գալիս։ Նրանց հիվանդությունները Հաուսը ախտորոշում է վայրկեանապես, ինչը զարմացնում է հիվանդներին։ Հաուսը նրանց հետ խոսում է իր իրոնիայով, ցինիզմով, որից հետո հիվանդները բողոքում են։ Հաճախ Հաուսը իր հիմնական հիվանդի վերջնական և ճշգրիտ ախտորոշումը տալիս է հիվանդանոցի հաճախորդների վարքի, բառերի, բնավորության գծերի հետևանքով։ Այս դեպքերում Հաուսը կարող է ուղղակի ընդհատել այդ հինվանդների ընդունումը։ Բացի այդ հետաքրքիր հիվանդություններից, սերիալում նկարագրվում է նաև Հաուսի և իր ընկերների ու գործընկերների միջև հարաբերությունները։
Առաջին պլանի դերերն ու դերակատարներըԽմբագրել
- Գրեգորի Հաուս - Հյու Լորի (անգլ.՝ Hugh Laurie)
- Լիզա Քադդի - Լիզա Էդելշտեյն (անգլ.՝ Lisa Edelstein)
- Ջեյմս Վիլսոն - Ռոբերտ Շոն Լեոնարդ (անգլ.՝ Robert Sean Leonard)
- Էրիկ Ֆորման - Օմար Էփս (անգլ.՝ Omar Epps)
- Էլիսոն Քեմերոն - Ջենիֆեր Մորիսոն (անգլ.՝ Jennifer Morrison)
- Ռոբերտ Չեյզ - Ջեսսի Սպենսեր (անգլ.՝ Jesse Spencer)
- Քրիս Թաուբ - Փիթեր Ջեյկոբսոն (անգլ.՝ Peter Jacobson)
- Լորենս Քաթներ - Կել Պենն (անգլ.՝ Kal Penn)
- Ռեմի Հադլի (13) - Օլիվիա Ուայլդ (անգլ.՝ Olivia Wild)
Սերիաների ցանկԽմբագրել
Էկրան են բարձրացել 177 սերիաներ (8 լրիվ սեզոններով)։ 8-րդ սեզոնի պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին[9]: 8-րդ սեզոնը պաշտոնապես հայտարարվել է եզրափակիչ, վերջին սեզոն։
ՍաունդթրեքԽմբագրել
House, M.D. Original Television Soundtrack | |
---|---|
274x400px | |
Թողարկված | 2007 թվականի սեպտեմբերի 18 |
Ժանր | Տարբեր ժանրեր |
Տևողություն | 54:08 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Nettwerk Records |
Պրոդյուսեր | Paul Attanasio? |
Օրիգինալ երաժշտության դերում է «Teardrop» ստեղծագործությունը Massive Attack-ի կատարմամբ։ Սերիաների վերջում հնչում է միայն գործիքային մասը և վերջը։ 4-րդ սեզոնի եզրափակիչ սերիայում կարող ենք լսել երգի բառերը Հոսե Գոնսալեսայի կատարամամբ։ Եզրափակիչ վերջաբանների համար ձայնագրված է գործիքային ստեղծագործություններ` Յոնա Էրլիհայի, Ջեյսոն Դերլատկի և Լի Ռոբերտսի կատարմամբ։ 2-րդ սեզոնից սկսված հնչում է այս ստեղծագործության այլընտրանքային տարբերակը, որի հեղինակներն են Յոն Էրլիխը և Լի Ռոբերտսը։ «House M.D. Original Television Soundtrack» հրատարակությունը Nettwerk Records ձայնագրման ստուդիայի հետ 2007 թվականի սեպտեմբերի 18-ին ձայնագրեցին մի շարք երգերի ամբողջական տարբերակները, որոնք նախկինում արդեն հնչել էին նախագծի ժամանակ։ Դրա մեջ մտնում էին նաև «Beautiful» երգը Էլվիս Կոստելոյի կատարմամբ և «Dear God» երգը Սարա Մակլահլանի կատարմամբ, որոնք ձայնագրված էին հատուկ հեռուստասերիալի համար։ Ինչպես նաև ալբոմի մեջ ներառվել են «You Can’t Always Get What You Want» երգը` Band from TV-ի կատարմամբ և այլ կատարումներ։ Հեռուստասերիալում հնչում է հենց Rolling Stones-ի կատարմամբ երգերը։
Ստեղծագործությունների ցանկը | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Օրիգինալ | Տևողություն | |||||
1. | «Teardrop» (Միայն ԱՄՆ-ում) | Massive Attack | Ռոբերտ Դել Նայա, Մարշալ Գրանտ, Էնդրյու Վաուլզ, Էլիզաբեթ Ֆրեյզեր | 5:31 | |||||
2. | «See The World» | Gomez | 4:04 | ||||||
3. | «Walter Reed» | Մայքլ Փեն | 3:41 | ||||||
4. | «Beautiful» | Էլվիս Կոստելո | Լինդա Փերի | 3:51 | |||||
5. | «Dear God» | Սարա Մակլախլան | Էնդի Փարթրիջ | 3:55 | |||||
6. | «Feelin’ Alright» | Ջո Քոքեր | Դեյվ Մեսոն | 4:14 | |||||
7. | «Waiting On An Angel» | Բեն Հարբեր | 3:55 | ||||||
8. | «Got To Be More Careful» | Jon Cleary & The Absolute Monster Gentlemen | 6:42 | ||||||
9. | «God, Please Let Me Go Back» | Josh Rouse Real | 4:21 | ||||||
10. | «Are You Alright?» | Լյուսինդա Ուիլյամս | 5:21 | ||||||
11. | «Good Man» | Ջոշ Ռիտեր | 4:09 | ||||||
12. | «You Can’t Always Get What You Want» | Band From TV | Rolling Stones | 4:24 | |||||
13. | «Teardrop» (За пределами США.) | Scott Donaldson and Richard Nolan | 5:27 | ||||||
14. | «Down To The River» | The Cadillac Black | 4:06 |
Հեռուստասերիալը տարբեր երկրներումԽմբագրել
ԱՄՆԽմբագրել
Առաջին սերիան թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 16-ին FOX հեռուստաընկերությունում։
ԱՊՀ երկրներԽմբագրել
- 2009 թվականի փետրվարի 2-ից Ղազախստանում KTK հեռուստաալիքի եթերում սկսվեց ցուցադրվել առաջին երեք սեզոնները[24]:
- 2009 թվականի մարտի 9-ից Բելառուսիայում սկսեցին ցուցադրել հեռուստասերիալը առաջին ազգային ալիքի եթերում[25]:
- 2009 թվականին Վրաստանում սկսվեց ցուցադրվել 6 սեզոնները Рустави 2 ալիքի եթերով։
- Տաջիկստանում ցուցադրվեց Ասիա հեռուստաալիքի եթերում 2009 թվականի հունիսից:
- Հայաստանում հեռուստասերիալը ցուցադրվում է 2010 թվականից 12 ալիքի եթերում։
- Ուզբեկստանում 2012 թվականի հունվարի 16-ից սկսեցին ցուցադրել O'zbekiston ալիքի եթերում։
Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել
ՄրցանակներԽմբագրել
ԷմմիԽմբագրել
- 2005 - դրամա ժանրի սերիալի լավագույն սցենար (Դեվիդ Շոր)
- 2008 - դրամայի լավագույն ռեժիսուրա (Գրեգ Յաթանես)
Ոսկե գլոբուսԽմբագրել
- 2006 - դրամա ժանրի սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2007- դրամա ժանրի սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
Satellite AwardsԽմբագրել
- 2005 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2005 - դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2005 - սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ դերի լավագույն դերասանուհի (Լիզա Էդելշտեյնը բժշկուհի Կադիի դերում)
- 2006 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2006- դրամա սերիալի լավագույն դերասան(Հյու Լորին Հաուսի կերպարում)
Teen Choice AwardsԽմբագրել
- 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
People’s Choice AwardsԽմբագրել
- 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2008 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2009 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2009- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2010 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2011 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2011- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2011 - սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ դերի լավագույն դերասանուհի (Լիզա Էդելշտեյնը բժշկուհի Կադիի դերում)
- 2011 - լավագույն հեռուստատեսային բժիշկ (Գրեգորի Հաուս)
ՆոմինացիաներԽմբագրել
ԷմմիԽմբագրել
- 2005- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2006 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2009- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
Ոսկե գլոբուսԽմբագրել
- 2008- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2008 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2010 - լավագույն դրամա ժանրի սերիալ
Satellite AwardsԽմբագրել
- 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
Teen Choice AwardsԽմբագրել
- 2005 - լավագույն դրամա ժանրի սերիալ
- 2005 - սերիալ. տարվա բացում
- 2005 - սերիալի դերասան. տարվա բացում (Ջեսսի Սպենսերը բժիշկ Չեյզի դերում)
- 2006 - լավագույն դրամա կամ ճանապարհորդական սերիալ
- 2006- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
- 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ
Այլ փաստերԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
Հյու Լորին 2009 թվականին
Հյու Լորին 2012 թվականին
Լիզա Էդելշտեյնը 2007 թվականին
Ռոբերտ Շոն Լեոնարդը 2007 թվականին
Ջենիֆեր Մորիսոնը 2007 թվականին
Փիթեր Ջեյկոբսոնը 2009 թվականին
Օլիվիա Ուայլդը 2010 թվականին
Ջեսսի Սպենսերը 2008 թվականին
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 https://www.fernsehserien.de/dr-house (գերմ.)
- ↑ «Доктор Хаус» — самый популярный сериал мира // KP.RU
- ↑ http://ria.ru/culture/20090612/174202074.html
- ↑ Seidman, Robert. Current Season to Be The Last for 'House'. TV by the Numbers (8 февраля 2012). Проверено 9 февраля 2012. Архивировано из первоисточника 4 июня 2012.
- ↑ Юдина, Лидия. Сериальный диагноз. Можно ли использовать в жизни приёмы экранных врачей // Аргументы и факты. — 2013. — № 45 (1722) за 6 ноября. — С. 38.
- ↑ It'll be the White House for Kal Penn now. Rediff.com Movies (7 апреля 2009 года).
- ↑ . Kal Penn Leaves House to Work at White House. TVGuide.com
- ↑ Masters, Megan (June 23, 2011). «Fox Fall Premiere Scoop: Return Dates For House, Glee, Bones, Fringe, and More!».
- ↑ սերիայի հեռուստադիտողների միջին թիվ
- ↑ «Final audience and ratings figures»։ 27 мая 2005։ Արխիվացված օրիգինալից 2005-12-26-ին։ Վերցված է 2016-06-25 (անգլ.)
- ↑ «2005-06 primetime wrap»։ 26 мая 2006։ Արխիվացված օրիգինալից 2006-05-29-ին։ Վերցված է 2016-06-25 (անգլ.)
- ↑ «Season 3 ratings»։ ABC Meditnet։ 2007-05-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2009-06-15(անգլ.)
- ↑ «Season 4 ratings»։ ABC Meditnet։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2009-06-15(անգլ.)
- ↑ «Season 5 ratings»։ ABC Meditnet։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2009-06-15(անգլ.)
- ↑ «House season 6 premiere»։ TVGuide.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2009-06-15(անգլ.)
- ↑ Премьеры осени 2010 на канале Fox
- ↑ „Доктор Хаус“ Сезон 7 (DVD) — Регион 1
- ↑ Доктор Хаус» Сезон 7 (DVD) — Регион 2
- ↑ «Доктор Хаус» Сезон 7 (DVD) - Регион 3»։ EzyDVD։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին
- ↑ Gorman Bill. (1 июня 2011)։ «2010-11 Season Broadcast Primetime Show Viewership Averages»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին
- ↑ Seidman Robert. (23 июня 2011)։ «FOX Announces 2011 Fall TV Premiere Dates»։ TV By the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին
- ↑ Gorman Bill. (2012-05-24)։ «Complete List Of 2011-12 Season TV Show Viewership: 'Sunday Night Football' Tops, Followed By 'American Idol,' 'NCIS' & 'Dancing With The Stars'»։ TVbytheNumbers։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-05-24
- ↑ Բժիշկ Հաուսը KTK ալիքով
- ↑ Доктор Хаус на Первом Национальном канале (Белоруссия)
- ↑ Բժիշկ Հաուս. համակարգչային խաղ