Օմար Էփս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օմար Հաշիմ Էփս (անգլ.՝ Omar Hashim Epps, հուլիսի 20, 1973, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) աֆրո-արաբական ծագում ունեցող ամերիկացի դերասան, պրոդյուսեր և կոմպոզիտոր։ Առավելապես հայտն է «Հաուս» հեռուստասերիալում բժիշկ Էրիկ Ֆորմանի դերով։
![]() անգլ.՝ Omar Epps | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, հեղինակ-կոմպոզիտոր և երգահան |
Ակտիվ շրջան | 1988-այժմ |
Ամուսին(ներ) | Քիշա Էփս (2005-այժմ) |
Երեխա(ներ) | 3 |
IMDb | ID 0004898 |
Օմարը դաստիարակվել է միայնակ մոր կողմից, ով դպրոցի տնօրեն է եղել։ Մինչ Օմարը սկսել է նկարահանվել, նա ռեփ է կարդացել «Wolfpak» խմբում, որը հիմնադրվել էր 1997 թվականին Օմարի և վերջինիս եղբոր կողմից։ 10 տարեկանից սկսած Օմարը սցենարներ է գրել։ Սովորել է «Fiorello H. LaGuardia» արվեստի և երաժշտության դպրոցում։
Կարիերա Խմբագրել
Օմարը հիմնականում նկարահանվել է պրոբլեմատիկ պատանու կամ մարզիկի դերերում։ Էփսի նորամուտը եղել է «Հեղինակություն» ֆիլմում հայտնի ռեփեր Թուփաք Շակուրի գլխավոր դերակատարմամբ։ Օմար Էփսը նկարահանվել է «Շտապ օգնություն» հեռուստասերիալի մի քանի էպիզոդում՝ բժիշկ Դենիս Գանտի դերում, ով մահանում է «Night Shift» սերիայում՝ գնացքի տակ ընկնելու պատճառով։ 2005 և 2006 թվականներին նոմինացվել է «NAACP Image Award» մրցույթում, սակայն հաղթել է միայն 2007 թվականի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
Էփսը նաև նոմինացվել է «NAACP Image Award» մրցույթում լավագույն դերասան անվանակարգում «Conviction» ֆիլմի համար, որտեղ նա տարել է Կառլ Ափչերի դերը, ով աշխարհի նկատմամբ չարացած հանցագործ է, որը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Հարավային Ֆիլադելֆիայի բանտերում։ Էփսը հիմնադրել է ֆիլմարտադրության իր սեփական «Brooklyn Works Films» ընկերությունը, որտեղ նա հանդես է գալիս սցենարիստի, պրոդյուսերի և դերասանի պաշտոններում։ Նկարահանվել է «Ալֆի» (դերասաններ Ջուդ Լոուի և Սյուզան Ստրանդոնի մասնակցությամբ), «Նախաճաշ չեմպիոնի համար» (դերասաններ Բրյուս Ուիլիսի և Նիք Նոլտեի մասնակցությամբ), «Ճիչ 2» և «Յակուձայի եղբայրը» հայտնի ֆիլմերում։ 2004-2012 թվականները նակարահանվել է «Հաուս» հեռուստասերիալում, որտեղ տարել է բժիշկ Էրիկ Ֆորմանի դերը։
Էփսը նաև նկարահանվել է «ABC» ընկերության «Հարություն» հեռուստասերիալում` գլխավոր դերերից մեկում։
Անձնական կյանքը Խմբագրել
2004 թվականից էփսը և կինը՝ R&B ոճում հանդես եկող «Total» խմբի մենակատար Քիշա Էփսն ամուսնացած են և ունեն դուստր՝ Քա’մարի Մեյ և որդի՝ Ամիր անունով։
Արտաքին հղումներ Խմբագրել
- Օմար Էփսի թվիթերյան էջը
- Internet Movie Database
- The New York Times
- "Omar Epps Discography" Archived 2015-09-08 at the Wayback Machine.