Հանս Շտիլլե (գերմ.՝ Hans Stille, հոկտեմբերի 8, 1876(1876-10-08)[1][2][3], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 26, 1966(1966-12-26)[1][2][3], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի երկրաբան (ԳՖՀ

Հանս Շտիլլե
գերմ.՝ Hans Stille
Ծնվել էհոկտեմբերի 8, 1876(1876-10-08)[1][2][3]
Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էդեկտեմբերի 26, 1966(1966-12-26)[1][2][3] (90 տարեկան)
Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԳերեզմանNeuer St. Nikolai Friedhof (Hannover)
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություներկրաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Հանովերի համալսարան և HU Berlin[5][6]
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա[5] և Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[7]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Hans Stille Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Հաննովերի բարձրագույն տեխնիկական դպրոցը և Գյոթինգենի համալսարանը (18991900 թվականից աշխատել է Բեռլինի երկրաբանական գերատեսչությունում։ Հաննովերի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1908 թվականից), Լայպցիգի (1912 թվականից), Գյոթինգենի (1913 թվականից) և Բեռլինի (1932 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ 1945-1950 թվականներին եղել է Գերմանական Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, 1946-1950 թվականներին՝ իր հիմնադրած Գեոտեկտոնական ինստիտուտի տնօրեն (Արևմտյան Բեռլին)։

Գերմանիայի, Կարպատների և Եվրոպայի այլ շրջանների, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ու խաղաղօվկիանոսյան օղակի տեկտոնիկային վերաբերող նրա բազմաթիվ աշխատությունները համաշխարհային ճանաչում են գտել։

Մշակել է (1924) Երկրի պատմության մեջ երկրակեղևի աճող կոնսոլիդացիայի և «ծալքավորման համաշխարհային ֆազերի» հաջորդականության գեոտեկտոնական կոնցեպցիան, ցույց տվել մագմատիզմի դրսևորման կապը գեոսինկլինալային մարզերի զարգացման փուլերի հետ։ Առանձնացրել է (1955) ասինտյան ծալքավորությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Շտիլլե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 579