Հանս Յուրգեն Այզենկ
Հանս Յուրգեն Այզենկ (գերմ.՝ Hans Jürgen Eysenck, մարտի 4, 1916[1][2][3][…] կամ մարտի 16, 1916[4], Բեռլին, Գերմանական ռայխ[5] - սեպտեմբերի 4, 1997[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի գիտնական-հոգեբան, հոգեբանության կենսաբանական ուղղության առաջնորդ, անձի գործոնային տեսության հիմնադիր, հանրահայտ ինտելեկտի թեստի՝ «Այզենկի թեստի» հեղինակը։
Հանս Յուրգեն Այզենկ անգլ.՝ Hans Jürgen Eysenck | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1916[1][2][3][…] կամ մարտի 16, 1916[4] Բեռլին, Գերմանական ռայխ[5] |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1997[1][2][3][…] (81 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5] բնական մահով |
Բնակության վայր(եր) | Անգլիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Գերմանիա |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի թագավորական քոլեջ |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ և Լոնդոնի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր և գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Գիտական ղեկավար | Սիրիլ Բերթ |
Եղել է գիտական ղեկավար | Chris D. Frith? և Frank Farley? |
Հայտնի աշակերտներ | José Luis Pinillos? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Սիբիլ Այզենկ |
Երեխա(ներ) | Մայքլ Այզենկ |
Հայր | Էդուարդ Այզենկ |
Մայր | Հելգա Մոլանդեր |
Hans Eysenck Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀամր ֆիլմի դերասանուհի Հելգա Մոլանդեռի որդին է։ Երիտասարդ տարիներին Այզենկը հետաքրքրվում էր աստղաբանությամբ։ Արտագաղթել է Անգլիա։ Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելիս ծագած խնդիրների պատճառով ընտրեց հոգեբանությունը։ Կրթությունը ստացել է Լոնդոնյան համալսարանում (փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտոր)։ 1939 - 1945 թվականներին աշխատել է որպես հոգեբան-փորձարար Mill Hill Emergency հոսպիտալում։ 1946 - 1955 թվականներին՝ հոգեբուժության Ինստիտուտի Մաուդսլի և Բետլեմ հոսպիտալների, իր իսկ նախաձեռնությամբ բացված, հոգեբանության բաժանմունքի վարիչ։ 1955 - 1983 թվականներին Լոնդոնյան համալսարանի հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր։ 1983 թվականից սկսած հոգեբանության պատվավոր պրոֆեսոր։ Այզենկը հիմնադրել է «Personality and Individual Differences» և «Behaviour Research and Therapy» լրագրերը և դրանց խմբագիրն էր աշխատում։
Գիտական գործունեություն
խմբագրելԱյզենկի մի շարք աշխատություններ ընկալվեն են շոկային, քանի որ դրանց թեմաները լիովին ընկալվում էին նացիստական Գերմանիայում, բայց ոչ Եվրոպայում։ Մասնավորապես, նա ուսումնասիրել է տարբեր ռասաների ներկայացուցիչների միջև առկա հոգեբանական տարբերությունները։ Անձի բազային հատկանիշների վերաբերյալ իր ուսումնասիրությունները Այզենկը սկսել է առողջ և նյարդային ճանաչված զինվորների խմբերի հոգեբուժական փորձաքննության արդյունքների վերլուծությունից։ Այդ վերլուծության արդյունքում առանձնացվեցին 39 փոփոխական, համաձայն որոնց տվյալ խմբերը համարվեցին էապես տարբեր և դրանց գործոնային վերլուծությունը թույլ տվեց ստանալ չորս գործոններ, այդ թվում՝ էքստրավերսիա-ինտրովերսիայի և նեյրոտիզմի գործոնները («Dimensions of Personality», 1947)։ Ի սկզբանե, նա էքստրավերսիա–ինտրովերսիան ներկայացնում էր գրգռման և արգելակման գործընթացների հարաբերակցության հիման վրա.
- Ինտրովերտներին բնորոշ է գրգռման դանդաղ ձևավորումը, նրա թուլությունը, և ռեակտիվ արգելակման արագ ձևավորվելը, դրա ուժն ու կայունությունը
- էքստրովերտներին բնորոշ է գրգռման արագ ձևավորվելը, և ռեակտիվ արգելակման դանդաղ ձևավորումը
Իսկ ինչ վերաբերում է նեյրոտիզմին, ապա Այզենկը գտնում էր, որ նևրոտիկ ախտանիշները պայմանական ռեֆլեքսներ են։ Հարկ է նշել, որ Այզենկը վերաիմաստավորել է Կ. Գ. Յունգի կողմից առաջադրված էքստրավերտ և ինտրովերտ տերմինները, որոնք ի սկզբանե ունեին այլ բովանդակություն։ Գործոնների վերլուծության հետագա ուսումնասիրությունների արդյունքում Այզենկը ձևակերպեց «անձի եռագործոն տեսությունը»։
Անձի եռագործոն տեսություն
խմբագրելԱնձի եռագործոն տեսությունը հիմնվում է գործոնային ուսումնասիրությունների արդյունքում կենսական որոշակի պայմաններում դրսևորվող անձի գծերի վրա.
- վերլուծության ստորին մակարդակում դիտարկվում են կոնկրետ իրավիճակներում արտահայտվող առանձին ակտերը (օրինակ, տվյալ պահին անծանոթ մարդու հետ խոսակցության մեջ մտնելու մաներան)
- երկրորդ մակարդակում դիտարկվում է հաճախ կրկնվող, մշտական վարքագիծը, որն արտահայտվում է բովանդակային նման կենսական իրավիճակներում, դրանք սովորական ռեակցիաներ են
- վերլուծության երրորդ մակարդակում հայտնաբերվում է, որ կրկնվող վարքագծի ձևերը կարող են միավորվել որոշ բովանդակային նման կոմպլեքսներում, առաջին կարգի գործոններ
- վերլուծության չորրորդ մակարդակում բովանդակային միանման կոմպլեքսներն իրենք են միավորվում երկրորդ կարգի գործոնների մեջ։
Երկրորդ կարգի գործոնների մակարդակում Այզենկն առանձնացրեց անձնային երեք չափագրումներ՝ պսիխոտիզմ (P), էքստրավերսիա (E) և նեյրոտիզմ (N),, որոնք, ԿՆՀ-ի ակտիվությամբ պայմանավորված, դիտարկվեցին որպես գենետիկական՝ ձեռք բերելով խառնվածքի գծերի կարգավիճակ։
«Անձի եռագործոն մոդելի» հիման վրա Այզենկը ստեղծեց EPI (Manual of the Eysenck Personality Inventory», совм. с Sybil B. G. Eysenck, 1964) և EPQ հոգեախտորոշիչ մեթոդիկաները՝ շարունակելով նախկինում ստեղծած մեթոդիկաների շարքը (MMQ, MPI («Manual of the Maudsley Personality Inventory», 1959))։
Աշխատություններ
խմբագրելՌուսերեն թարգմանված գքերը
- Айзенк Г., Кэмин Л. Природа интеллекта — битва за разум։ Как формируются умственные способности = Intellegence։ the battle for the mind. — М.։ Эксмо-Пресс, 2002. — 352 с. — 6000 экз.
- Айзенк Г. Парадоксы психологии = Psychology is about people. — М.։ Эксмо-Пресс, 2009. — 352 с. — (Психология общения). — 3000 экз. —
- Айзенк Г. Проверьте свои способности. — М., 1972. — 121 с.
- Айзенк Г., Вильсон Г. Как измерить личность. Пер. с англ. — М.։ Когито-центр, 2000.
- Айзенк Г. Структура личности. — СПб.։ Ювента; М.։ КСП+, 1999. — 464 с.
- Айзенк Г., Айзенк М. Исследования человеческой психики = Mind watching. Why we behave the way we do / Пер. А. Озерова. — М։ ЭКСМО-Пресс, 2001. — 480 с.
- Айзенк Г., Вильсон Г. Как измерить личность / Ганс Айзенк, Гленн Вильсон; послесл. к. п. н. С. Д. Бирюкова.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #118531573 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Յուրգեն Այզենկ» հոդվածին։ |