Հայրամ Բինգհեմ
Հայրամ Բինգհեմ (անգլ.՝ Hiram Bingham, նոյեմբերի 19, 1875[1][2], Հոնոլուլու, Հավայիի թագավորություն - հունիսի 6, 1956[1][3][4], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի հնագետ և քաղաքական գործիչ, հայտնի է դարձել «ինկերի կորած քաղաք» Մաչու Պիկչուի բացահայտմամբ։
Հայրամ Բինգհեմ | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի համալսարան, Հարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ֆիլիպսի ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ճանապարհորդ հետազոտող, հնագետ, օդաչու, համալսարանի դասախոս, գրող և գիտնական |
Ծննդյան օր | նոյեմբերի 19, 1875[1][2] |
Ծննդավայր | Հոնոլուլու, Հավայիի թագավորություն |
Վախճանի օր | հունիսի 6, 1956[1][3][4] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Hiram Bingham II? |
Մայր | Clara Brewster? |
Ամուսին | Alfreda Nonna Bingham Gregor? |
Զավակներ | Hiram Bingham IV? և Jonathan Brewster Bingham? |
ԿենսագրությունԽմբագրել
Հայրամ Բինգհեմը ծնվել է 1875 թվականի նոյեմբերի 19-ին Հոնոլուլուում։ Նրա հայրը և պապը միսիոներներ էին, որոնք Հավայան կղզիների բնակիչներին քրիստոնեություն էին քարոզում։ Հորից Հայրամը սովորել է լեռնագնացության հմտություններ, որոնք նրան թույլ են տվել ճանապարհորդել դժվարանցանելի լեռնային վայրերում։ 1906 թվականին նա կրկնել է Վենեսուելայից Կոլումբիա Սիմոն Բոլիվարի ճանապարհը, իսկ երկու տարի անց Անդերը հատել է Բուենոս Այրեսից Լիմա ճանապարհով։
1911 թվականին Բինգհեմը գլխավորել է Եյլի համալսարանի կազմակերպած արշավը՝ ուղղված ինկերի կորած քաղաքի որոնմանը, որը չէին կարողացել գտնել իսպանական կոնկիստադորները։ Ըստ ինկերի քաղաքակրթության գրավոր աղբյուրների` քաղաքը պետք է փնտրել Կուսկոյի շրջակայքում` լեռնային անառիկ գագաթների շրջանում։
Կյանքը վտանգելով՝ Բինգհեմն այցելել է ինկերի քաղաքակրթության մի քանի հնագիտական հուշարձաններ. 1911 թվականի հուլիսի 24-ին հայտնաբերել է Մաչու Պիկչու ամրոցը, իսկ օգոստոսին տեսել Վիտկոսի կիսավեր պալատը, որտեղ ինկերի կառավարիչ Մանկո Յուպանկին թաքնվում էր կոնկիստադորներից։ Իր հայտնագործությունները նա նկարագրել է բեսթսելլեր դարձած «Ինկերի երկիրը» (1922), «Մաչու Պիկչու» (1930) և «Ինկերի կորած քաղաքը» (1948) գրքերում։
Բինգհեմը զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ․ Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում դասավանդել է պատմություն։ Դասախոսական գործունեության մեծ մասն անցկացրել է Եյլի համալսարանում[5]։
1922-1923 թվականներին Բինգհեմը Կոնեկտիկուտի փոխնահանգապետն էր, 1924 թվականին ընտրվել է որպես այդ նահանգի 84-րդ նահանգապետ, սակայն պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը պաշտոնաթող Է եղել, որպեսզի ընտրվի սենատ։ Նրա որդիները (ոսկերիչ Չարլզ Թիֆանիի թոռնուհու հետ ամուսնությունից) նույնպես նշանակալի դեր են խաղացել ամերիկյան քաղաքականության մեջ։
Բինգհեմը մահացել է 1956 թվականի հունիսի 6-ին Վաշինգտոնում։ Հուղարկավորվել է Վաշինգտոնի Արլինգթոնյան գերեզմանատանը։ 2008 թվականին ամերիկյան և պերուական կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին Պերու վերադարձնել ինկերի քաղաքակրթության՝ Բինգհեմի կողմից ԱՄՆ տարված 40 հազար առարկաների մի մասը։
ՀիշատակումԽմբագրել
- Հայրամ Բինգհեմին համարում են Ինդիանա Ջոնսի նախատիպերից մեկը[6]։
- Հայրամ Բինգհեմի պատվին լուսնի վրա խառնարան է անվանակոչվել։
- Հայրամ Բինգհեմի պատվին անվանակոչվել է պերուական երկաթուղային ընկերությանը պատկանող գնացքներից մեկը, որը երթևեկում է Կուսկոյից (Պորոյ կայարան) դեպի Ագուաս Կալիենտես[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ «Hiram Bingham, III (1875-1956)»։ Find A Grave Memorial (անգլերեն)
- ↑ «The trail less trampled on»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-28-ին։ Վերցված է 2019-07-30
- ↑ «Belmond Hiram Bingham»։ Վերցված է 2018-02-01