Հայկական հարցի բարձրաձայնումը պրոգրեսիվ գործիչների կողմից

Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի հասարակական-քաղաքական պրոգրեսիվ գործիչները, պաշտպանելով ճնշված ու հարստահարված զանգվածների շահերը, XlX-XX[1] դարերում հանդես եկան նաև հայերի պաշտպանությամբ և խարազանում էին օսմանյան կառավարիչների վայրագություններն ու անմարդկային, հակահայկական գործողությունները։ Բոլոր գերտերություններն առաջ էին քաշում Հայկական հարցը և զբաղվում նրանով Թուրքիայից օգուտներ պոկելու, բայց ոչ երբեք արևմտահայության վիճակը բարելավելու նպատակով։

Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ներկայացուցիչները

Մեծ Բրիտանիայի հումանիստներ

խմբագրել

XlX դ. վերջին և XX դ. սկզբին Մեծ Բրիտանիայի հումանիստ մտավորականները վճռականորեն դատապարտեցին սուլթանական կառավարության հայաջինջ քաղաքականությունը։ Նրանք պահանջում էին ինչպես բրիտանական, այնպես էլ մյուս մեծ տերությունների կառավարող շրջաններից ցուցաբերել գործնական միջամտություն, դադարեցնել հայերի ջարդերը, փրկել նրանց ֆիզիկական բնաջնջումից և պայմաններ ստեղծել գոյատևման և զարգացման համար։

Էմիլ Դիլոնը անարգանքի սյունին էր գամում բրիտանական պետական գործիչներին, որ նրանք թույլ են տալիս սուլթանին մորթոթելու հայերին։ Նա հայերի սպասած օգնությունը Եվրոպայից համեմատում է ծովում այն խեղդվողի հետ, որը կարող էր օգնություն ակնկալելդեռ ջուրը չմտած նավից։ Ապա նա ավելացնում էր, թե հնարավոր է, որ տերությունները երբևէ միջամտեն հայկական հարցում։ Բայց դա արդեն ուշ կլինի։ Այնուհետև եզրափակում էր. « Թուրքաց Հայաստանը դարձել է իսկական դժոխք, որտեղից Դանտեն իր «Դժոխքը» շարադրելու ժամանակ էլ կարող էր ընդօրինակել, փոխանակ ստեղծելու»: Է. Դիլոնը պահանջում էր անհապաղ և գործնական օգնություն։ 1895 թ. Բիրինգհայմի միտինգում քահանա Օսլերը դիմելով կառավարությանը, հայտարարում էր. «սպանված մարդկանց արյունը, անպատված կանանց պատիվը, խեղդված երեխաների անմեղ մարմինները բարձրաձայն աղաղակում են։ Ի՞նչ պետք է պատասխանեք այս բոլորին»:

Անգլիայի աշխատավորակաները դուրս էին գալիս հայամետ ցույցերի ու միտինգների։ 1896 թ. սեպտեմբերի 29-ին Լոնդոնի Հայդ-պարկում շուրջ 30 հազար մարդ հավաքվեցին միտինգի, ուր, դատապարտելով թուրքական դահիճների գազանությունները, պահանջեցին անգլիական կառավարությունից՝ « Եռանդուն ազդեցություն գործել սուլթանի վրա՝ արյունահեղ կառնավալին վերջ տալու համար ...»: Այդպիսի պահանջ ներկայացրին կառավարությանը նաև նույն թվականի հոկտեմբերի 7-ին Սեյթ-Ջեյմս Հոլում հավաքված Անգլիայի համազգային ժողովի մասնակիցները։ «Բալկանյան կոմիտեն» 1904 թ. Լոնդոնում կազմակերպեց ժողովրդական մեծ ցույց, որի մասնակիցները, դատապարտելով օսմանյան բռնակալության ազգային քաղաքականությունը, պահանջոցին բրիտանական կառավարիչներից վճռական քայլեր քայլեր կատարել Մակեդոնիայի ու Հայաստանի դժնդակ պայմանների վերացման ուղղությամբ։

Գերմանիայի հումանիստներ

խմբագրել

Հայանպաստ ելույթներով հանդես եկան նաև Գերմանիայի առաջադեմ գործիչները։ Նրանք ոչ միայն դատապարտում էին բռնակալի հայահալած քաղաքականությունը, այլև միջոցներ էին ձեռնակրկում տառապյալներին օգնելու և օժանդակելու համար։ 1895 թ. սեպտեմբերի 30-ին Ֆրիզդորֆում (Գարց) նշանավոր եգիպտագետ և լեզվաբան Ռիհարդ Լեփսիուսի որդի Յոհաննես Լեփսիուսի ջանքերով ստեղծվեց «Գերման-արևելյան միսիա» («Դեյչե օրիենտե-միսիա») միությունը, որը նպատակ ուներ Օսմանյան կայսրության քրիստոնյաների համար կազմակերպել մշակութային լուսավորական աշխատանքներ։ 1896 թ. այդ միության հիման վրա առաջացավ «Հայերին օգնելու գերմանական միությունը» Բեռլինի և Ֆրանֆուրտի կոմիտեներով։


Կոտորածների օրերին «Գերմանո-արևելյան միսիան> Բեռլինում կազմակերպեց հակասուլթանական ցույց, որին մասնակցեց շուրջ 2000 մարդ։ Ելույթ ունեցողները կոնկրետ փաստերով մերկացրին թուրքական դահիճների ոճրագործությունները և պահանջեցին գերմանական կառավարող շրջաններից հրատապ միջոցներ ձեռնարկել հայերին պաշտպանելու համար։ Սուլթանական գազանություններին ականատես Յո. Լեփսիուսը և պաստոր Հոֆմանը իրենց ելույթներում նշեցին, որ թուրքական դահիճները Պոլսում, Արևմտյան Հայաստանի քաղաքներում ու գյուղերում և երկրի այլ վայրերում հայերի հետ վարվում են շատ ավելի դաժան, քան Ներոնը իր ժամանակին Հռոմենական կայսրությունում։

«Գերման-արևելյան միսիայի» Ֆրանկֆուրտի կոմիտեն շուտով բաց թողեց թռուցիկներ՝ «Հիշենք Հայաստանի մասին» վերտառությամբ և « Պոստում» պարբերական օրգանը, որոնք կոչ էին անում ուշադրություն դարձնել Թուրքիայում կոտորածներից արնաքամ եղող հայերի վրա, լրջորեն մտահոգվել նրանց ճակատագրով։

1894-1896 թթ. հայկական կոտորածների ժամանակ Գերմանիայի հումանիստները շրջեցին Արևմտյան Հայաստանում եւ մերկարցերեցին թուրքերի վայրագությունները։ 1896-ի օգոստոսից գերմանական մամուլում սկսվեց հրապարակվել Յո. Լեփսիուսի «ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածների շարքը, որը մի քանի ամիս անց հիմք ծառայեց հեղինակի «Հայաստանը և Եվրոպան» աշխատության համար։ Վերջինս երկու տարում հրատարակվեց յոթ անգամ և թարգմանվեց անգլերեն ու ֆրանսերեն։ Լեփսիուսը արտակարգ ցավով արձագանքեց նաև Հայոց եղեռնին։ 1915-ի սեպտեմբերին լույս տեսավ նրա «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, որը սկզբնավորեց հայապաշտպան մեծ արշավը Եվրոպայում։ 1916-ին հրատարակվեց նրա «Տեղեկագիր Թուրքիայում հայ ժողովրդի կացության մասին» երկը, իսկ 1919-ին՝ «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918-ին» փաստաթղթերի ժողովածուն, ուր զետեղված նյութերը՝ Գերմանիայի եւ Թուրքիայի դիվանագետների եւ այլ պաշտոնատար անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայություններն անհերքելիորեն ապացուցում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու զանգվածային կոտորածները նպատակ ունեին ոչնչացնել հայ ժողովրդին, եւ այլ հանցագործության մեջ իր բաժինն ունի նաեւ Գերմանիան։ Լեփսիուսը մեծ ջանքեր է թափել հայ որբերին ու փախստականներին նյութական օգնություն կազմակերպելու եւ ցույց տալու համար։ Գերմանացի մեծ մարդասերի հայանպաստ գործունեության փայլուն դրվագներից էր նաեւ 1921-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ երիտթուրքերին մերկացնող եւ հայ վրիժառուին պաշտպանող նրա ոգեշունչ ճառը։ Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Յոհաննես Լեփսիուսին, ում անունը հավերժացրել է Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան- համալիրի հուշապատին։

Հյերի բախտով լրջորեն մտահոգվեցին և համաշխարհային մարդկության ուշադրությունը նրանց վրա հրավիրեցին նաև գերմանիայի այլ առաջադեմ գործիչներ՝ Բեռլինի աստղադիտարանի տնօրեն Վ. Ֆորստորը, նշանավոր պատմաբան Տ. Մոմզեն և ուրիշներ։

Ֆրանսիացի հումանիստներ

խմբագրել

Ֆրանսիայի հումանիստ շրջանները շարունակելով իրենց երկրի մեծ հեղափոխության լավագույն ավանդույթները, պահանջուն էին անզիջում պայքար բռնապետությունների դեմ և օգնել ու օժանդակել դրանց կրնկի տակ տառապող ժողովրդների ազատագրմանը։ Նրանք եռանդով հանդես եկան նաև արևմտահայերի փրկության օգտին, մանավանդ, երբ 1878 թ. Բեռլին պայմանագրով մյուս մեծ տերությունների հետ միասին պարտավորություն էր վերցրել արևմտահայերի դրության բարենորոգումների վերաբերյալ։

1896 թ. Նոյեմբերի 8-ին, երբ Օսմանյան կայսրության մեջ դեռ հոսում էր արևմտահայերի արյունը, միջազգային սոցիալիստական շարժման ականավոր գործիչ Ժան Ժորեսը ֆրանսիական պառլամենտում հանդես եկավ մի կրակոտ ճառով, որի մեջ պախարակեց 1894 թ. Սասունի կոտորածների ոճրագործներին և խստորեն քննադատեց ֆրանսիական կառավարության անտարբեր վերաբերմունքը։ Նա նշեց, որ ինչպես ասպետական Ֆրանսիան, այնպես էլ ռոմանովների Ռուսաստանը «բռնակալի բազուկը չխորտակեցին և թույլ տվին, որ ազգ մը կոտորվեր, ու իրենք ոճրագործ հանդիսատեսի դերի մեջ մնացին»։ Հանրապետության նախագահ Բրիանի այն պահանջին, թե Ժ. Ժորեսը պետք է հետ վերցնի ֆրանսիական կառավարությանը վերաբերող խոսքերը, նա պատասխանեց, թե ինքը «պատրաստ է իր խոսքերը հետ առնելու, եթե Ֆրանսիան իր այս չորս տարիների պատմությունը ջնջեր»։

1897 թ. ապրիլի 3-ին, այսինքն՝ մոտ վեց ամիս անց, երբ սուլթանական իշխանությունները Թոքատում առաջացրին հայոց արյան նոր հեղեղներ, Ֆրանսիական պառլամենտի անդամ Տընի Քոշենը պահանջեց կառավարությունից՝ տերությունների հետ միասին գործադրել հայկական բարենորոգումներ, այլապես կլինեն նորանոր աղետներ։ Ապա առաջարկեց «Սեբաստիայի նահանգին մեջ վերսկած կոտորածների հեղինակները պիտի պատժվին»: Նա հեգնեց արտաքին գործերի նախարարի ելույթը, որը փոխանակ առաջ քաշեր գործնական խնդիրներ, սահմանափակվեց միայն Թոքատի մասին տեղեկանք տալով։

Այդ նույն թվի սեպտեմբերին, ավելի քան 400 Ֆրանսիացի մտավորականներ՝ գիտնականեր, խմբագիրներ, բանաստեղծներ և ուրիշներ առաջարկեցին իրենց երկրի նախարարապետ Տ. Մելին «պահանջել սուլթանեն, որ իր հայ հպատաների անձի ապահովութունը և խղճի ազատությունը երաշխավորե ինչպես պետք է»:

Ֆրանսիայի առաջադեմ մտավորականությունը հայկական դատի անհապաղ լուծման պահանջներով հանդես էր գալիս նաև մամուլում։ Պիեռ Քիյարը, Պրեսանսեն, Վիկտոր Բերարը և ուրիշներ «Պրո Արմենիա» թերթում պրոպագանդելով հայ ժողովրդի պատմությունը, նյութական և հոգևոր գանձերը, ծանոթացնելով եվրոպացիներին դրանց հետ, խստորեն քննադատում էին սուլթանական բռնապետական վարչակարգը և պահանջում տերություններից գործուն միջամտությամբ ազատագրել կենսունակ և ստեղծագործող այդ ժողովրդին։ Ֆրենսիս դը Պրենսանսեն իր հոդվածներից մեկում փառաբանում էր հայ ազատագրական շարժումը և անդրադառնալով Ադրիանապոլսի հայ նահատակներին գրում էր, որ նրանք «… մեռել են իրենց պարտքը կատարող մարդկանց հանդարտությամբ», որ նրանք զոհվել են «մեծ գաղափարների համար», «… այն ժողովուրդները, որոնք կծնին այդպիսի հերոսներ և չեն դադրի իրենց իրավունքները պահանջելե, վերջ ի վերջո պիտի տեսնեն հաղթանակն իրենց որինավոր տենչերուն»:

Վիկտոր Բերարն իր հայանպաստ հոդվածների զգալի մասը հրապարակեց Փարիզի առաջնակարգ «Լա Ռըվին դը պարի» հանդեսում և ֆրանսիական ավելի մեծաթիվ ընթերցասերների ծանոթացրեց հայկական դատին։ Նրա հոդվածները հատկանշվում էին ջերմ հայասիրությամբ և ատելությամբ էին լցված բռապետության նկատմամբ։

Հրապարակախոս Ժյուլ Հյուրեն «Ֆրգարոյում» լույս ընծայած իր հոդվածներում նշում էր, որ օսմանյան նվաճողները ձգտում են բնաջնջել հայ ազգը, մի ժողովուրդ, որը «կենսունակություն ունի», չցանկանալով տանել օտարի լուծը «յանքի նոր պայմաններ է ուզում», իր նպատակների կենսագործման համար «հրապարակ է գալիս կռվով, զենքով»։ Ապա գտնում էր, որ Սասնա ծռերի զավակները իրավացի են «ոտքի ելնել, սուր առնել և կորցրած ազատությունը հետապնդել»։ Հրապարակախոսը համոզված էր, որ հայերը կհաղթեն և ողջունում էր նրանց վերածնունդը, գրելով՝ «Արևելքում վերածնվում է մի նոր ազգ, ողջույն այդ ազգին»։

Ֆրանսիայի ազաջադեմ զավակները Հայկական հարցի մասին հանդես էին գալիս նաև բազմաթիվ դասախոսություններով և հոծ զանգվածներին ներկայացնում կենդանի լեզվով, հետաքրքրվողներին տալիս համոզիչ և սպառիչ պատասխաններ։ Հայտնի պատմաբան, ֆրանսիական ակադեմիայի անդամ Ալբերտ Վանդալը (Կոմս), որ հանգամանքների բերումով երկար տարիներ ապրել էր Կ. Պոլսում և մոտիկից ծանոթացել արևմտահայերի կացությանը, Փարիզ վերադառնալիս հաճախակի էր դասախուսություններ կարդում նրանց դատի մասին։ Հատկապես նշանավոր է նրա «Հայերը և թուրքական բարենորոգումները» զեկուցումը, որը նա կարդաց Փարիզում 1897 թ.։ Հետագայում այն հրապարակվեց ֆրանսերեն, ապա թարգմանվեց ռուսերեն և հայերեն և լայնորեն պրոպագանդվեց մամուլում։ Այդ դասախոսության մեջ Ալբերտ Վանդալը սկզբում անդրադառնում էր հայերի դրությանը օսմանյան լծի տակ, ապա անդրադառնում էր 1878 թ. Բեռլինի կոնգեսին։ 1890-ական թվականներին Աբդուլ Համիդը կազմակերպեց հայերի զանգվածային կոտորածներ, ձգտելով այդ ճանապարհով վերջ դնել հարցին։ Հրապարակախոսը խարազանում էր տերություններին, որոնք անտարբերություն ցուցաբերեցին բռնակալի այդ ոճրագործության հանդեպ, և եզրափակում, որ «Թուրքիան անընդունակ է բարենորոգվել, նրան պետք է վերանորոգել իշխանության ուժով»:

1904 թ. Մայիսի 9-ին այսինքն՝ Սասունի գոյամարտի ժամանակ, Վիկտոր Բերարը հանդես եկավ նոր մեղադրական ճառով, որի մեջ կրկին խարազանեց տերություններին և նրանց թողտվությունից օգտվող սուլթանին։ Միաժամանակ Վիկտոր Բերարը դրվատեց հայ ժողովրդի աննկում պաքարը իր գոյության և հարատևության համար։ « Ես չեմ ըսեր,- թե այդ արյունոտ ողջակեզները ջարդեր են միայն։ Եղեր են նաև կռիվներ- և ես բարձրաձայն կգովեմ հայերը – եղել են կռիվներ, անհավասար կռիվներ, քանզի հայք գրեթե անզեն են, բայց դրանք այն կռիվներն են, առանց որոնց ոչ մեկ ժողովուրդ կնվաճե իր գույության իրավունքը»:

Փարիզի «Քաղաքական գիտությանց վարժարանի» նշանավոր ուսուցչապետերից մեկը՝ Անատոլ Լըռուա Բոլիոն, որ որոշակի ազդեցություն ուներ ֆրանսիական շրջաններում, հանդես գալով զանազան զեկույցներով, չէր մոռանում Հայկական հարցը։ Նա ցույց էր տալիս միդհատյան սահմանադրության շովինիստական, ասիմիլյատորական էությունը, կոչ էր անում չհավատալ դրան և չընկնել նրա հեղինակների կողմից դրած թակարդը, մերկացնում էր նաև իթթիհատականներին և, անարգանքի սյունին գամելով սուլթանական վարչակարգը, ջերմորեն պաշտպանում էր հայ ժողովրդի ազատագրական պայքարը։ Անատոլ Լըռուա Բոլիոնի կարդացած դասախոսություններից մեկը «Հայաստանը և հայկական խնդիրը» հրապարակվեց Փարիզում 10.000 տպաքանակով և տարածվեց Եվրոպայում։

Հայերի և Հայաստանի մասին

խմբագրել
Պետրոս Առաջին
Ազնիվ հայ ժողովրդին պահել առանձնահատուկ ողորմածությամբ…
Մենք հրամայել ենք նրանց վաճառականությանը ոչ միայն պաշտպանել, այլև առավել մեծ շահի ու օգուտի համար որոշ արտոնություններով էլ կօժտենք ու ամենաողորմած ձևով 
բարյացակամ կլինենք։
Իմանուիլ Կանտ
…Մեկ այլ քրիստոնյա ժողովրդի՝ հայերի մոտ իշխում է ինչ-որ հատուկ տեսակի առևտրային ոգի, այն է՝ նրանք զբաղվում են փոխանակությամբ՝ ոտքով ճամփորդելով 
Չինաստանի սահմաններից մինչև Կորսոյի հրվանդանը Գվինեայի ափին. Դա ցույց է տալիս այն բանիմաց և աշխատասեր ժողովրդի հատուկ ծագման մասին, որը հյուսիս-արևելքից 
մինչև հարավ-արևմուտք ուղղությամբ անցնում է, գրեթե, ողջ Հին աշխարհը և կարողանում գրկաբաց ընդունելություն գտնել այն բոլոր ժողովուրդների կողմից, որոնց մոտ լինում են. 
Դա ապացուցում է նրանց բնավորության (որի նախնական ձևավորումը մենք արդեն ի վիճակի չենք հետազոտել) գերազանցությունը ներկայիս հույների թեթևամիտ և ստորաքարշ 
բնավորության նկատմամբ։
Եկատերինա II Մեծ 
Մենք թույլ ենք տալիս Կովկասյան լեռներից եկածներին բնակություն հաստատել և օգտակար
ենք համարում քաղաքաներ հիմնել հայերի համար։
Ջորջ Բայրոն
Դժվար է գտնել մի ժողովրդի տարեգրություններ՝ պակաս արատավորված հանցագործություններով, քան հայերի տարեգրություններն են, որոնց առաքինությունները խաղաղ էին, 
իսկ թերությունները՝ կեղեքման հետևանք, բայց ինչպիսին էլ լիներ նրանց ճակատագիրը, իսկ այն տխուր է, ինչն էլ որ նրանց սպասի ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է 
մնա ամենահետաքրքիրներից մեկը ողջ երկրագնդում…
Այդ մարդիկ ստրկացված, բայց հոգևոր անձինք են վեհանձն ազգի, որը ենթարկվել է աքսորի ու ճնշման հրեաներին ու հույներին հավասար, բայց չի կրել ոչ առաջինների չարացածությունը, 
ոչ երկրորդների ստրկամտությունը։ Այդ ազգը հարստություններ է ձեռք բերել՝ չդիմելով վաշխառության, և բոլոր պատիվները, որոնք կարող են շնորհվել նրան, ով գտնվում է 
ստրկության մեջ, առանց ինտրիգների։
Վիկտոր Հյուգո
1918 թ. սեպտեմբերին, Արարայի ճակատամարտից հետո, երբ հայ լեգեոնականները պարտության մատնեցին թուրք-գերմանական զավթիչներին, գերեվարված մի թուրք
հազարապետ, զարմանալով, որ իրենց հաղթողները ֆրանսիական զգեստ հագած հայեր են, ասաց. «Միթե դեռ հայ կա աշխարհի երեսին, մաշալլահ, մաշալլահ, ձեր ազգը երբեք չի 
մեռնի ուրեմն»։ Այստեղով թուրքեր են անցել, քանզի չորս կողմը սուգ է ու ավեր։
Ֆրիդրիխ Էնգելս
Ով է առևտուր անում Թուրքիայում, համենայնդեպս ոչ թուրքերը, հետևաբար, հեռացրեք բոլոր թուրքերին Եվրոպայից, առևտուրը դրանից երբեք չի տուժի։
Հույները, հայերը, սլավոնները և արևմտաեվրոպացիները, որոնք հիմնավորվել են ծովային մեծ նավահանգիստներում, իրենց ձեռքում են պահում ողջ առևտուրը և վճռական ոչ մի հիմք 
չունեն թուրքական բեկերից և փաշաներից շնորհակալ լինելու այն բանի համար, որ իրենց տրվել է այդ հնարավորությունը։
Ջորջ Բայրոն
Թերևս դժվար է գտնել որևէ այլ ազգի կենսագրություն, որն առավել զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայ ժողովրդինը, որի առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, 
իսկ թուլությունները՝ բռնադատման հետևանք։ Սակայն, ինչպես էլ լինի նրանց ճակատագիրը, նրանց հայենիքը պետք է մնա աշխարհի ամենահետաքրքրական երկրներից մեկը։
Թոմաս Վուդրո Վիլսոն
Զենքերը վար չպիտի դնենք, քանի դեռ Թուրքիայի կողմից ճնշված ազգերը իրենց ազատությունը չստանան։ Թուրքիան վայրագությամբ կտրեց անցավ իր տերերին՝ գերմանացիներին։ 
Հայերի նկատմամբ գործադրված մեթոդիկ ջարդերը ստիպում են մեզ Եվրոպայի վրայից ավլելու այս տգետ ու վատառողջ ավազակախումբը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում 1898-1908, Ազատ Համբարյան, 1999, էջ 27-33