Մկրտիչ Պեշիկթաշլյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մկրտիչ Պեշիկթաշլյան (օգոստոսի 18 1828, Կոստանդնուպոլիս - նոյեմբերի 29 1868, Կոստանդնուպոլիս), արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգ։
Մկրտիչ Պեշիկթաշլյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1828 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 1868 (40 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, դերասան, ռեժիսոր և հասարակական գործիչ |
Լեզու | հայերեն և գրաբար |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիքաղվածքում | |
Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1834-1839 թթ. սովորել է Բերայի Մխիթարյան դպրոցում, 1839-1845 թթ.՝ Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունին:
1845 թ. վերադարձել է Կ.Պոլիս, ծավալել մանկավարժական-հասարակական լայն գործունեություն։ Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը։ Հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում։ Մեծ դեր է խաղացել օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում։ Մկրտիչ Պեշիկթաշլյանի ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը: 1846 թ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել։ Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը։
1856 թ. Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները՝ Պեշիկթաշլյան՝ «Կոռնակ», Մետաստազիո՝ «Թեմիստոկլես», Պետրոս Մինասյան՝ «Խոսրով Մեծ»:
ՍտեղծագործություններԽմբագրել
Պատմական ողբերգություններ
- «Կոռնակ»
- «Արշակ»
- «Վահե»
- «Վահան»
Թարգմանական պիեսներ
- Վոլտերի «Մահ կեսարու»
- Վ. Ալֆիերիի «Սավուղ», «Բրուտոս Ա»
Երաժշտական կատակերգություններ
- «Կատակերգություն երից քաջաց»
- «Կատակերգություն ավազակաց» (1909)
Բանաստեղծություններ
- «Զբոսանք Արտաշեսի Առաջնո» (1849, տպագրվել է«Բազմավեպ»-ում)
- «Հրավեր ի մարտ Խոսրովու Մեծի»
- «Ի նահատակություն Վարդանանց»
- «Դյուցազունք հայոց»
- «Գիշեր»
- «Առ Հ. Ղևոնդ Ալիշան»
- «Եղբայր եմք մենք»
- «Գարուն»
- «Ալ զեփյուռն Ալեմտաղիի»
- «Ճեմք ի լյառն Հսկային»
- «Հնացեք իմ տաղք»
- «Աշուն»
- «Քնար կուսին»
- «Քնար և շիրիմ»
Զեյթունյան երգաշար
- «Հայ քաջորդին»
- «Մահ քաջորդվույն»
- «Թաղումն քաջորդվույն»
- «Հայ քաջուհին»
ԳրքերԽմբագրել
- Մատենագրութիւնք, Կ. Պոլիս, 1870, 584 էջ:
- Տաղեր, Թիֆլիս, 1903, 176 էջ:
- Քերթուածներ եւ ճառեր, Փարիզ, 1904, 193 էջ:
- Թատերգութիւններ, Կ. Պոլիս, 1909:
- Տաղք եւ թատերգութիւնք, Նիւ Եորք, 1917, 528 էջ:
- Տաղեր, Երևան, 1947, 108 էջ:
- Բանաստեղծութիւններ: Ճառեր: Հատուածներ, Վենետիկ, 1956, 104 էջ:
- Տաղեր, Երևան, 1961, 200 էջ:
- Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1987, 564 էջ:
- Երկեր, Անթիլիաս, 1995, 332 էջ:
ՄամուլԽմբագրել
- Երգ մօր ի վերայ մանկան ննջելոյ: «Բազմավէպ», 1851, № 3:
Գրքեր Պեշիկթաշլյանի մասինԽմբագրել
- «Մկրտիչ Պեշիկթաշլյան։ Կյանքը և ստեղծագործությունը», Վաչե Սաֆարյան