Խորեն Ստեփանե
Խորեն Ստեփան (Ստեփան Ստեփանյան) Հարությունի (1840, հունիսի 5, Թիֆլիս - 1900, նոյեմբերի 14, Թիֆլիս), հայ մանկավարժ, խմբագիր, հասարակական քաղաքական գործիչ, բանաստեղծ։
Խորեն Ստեփանե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1840 հունիսի 5 |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1900 | (տարիքը 60)
Վախճանի վայր | Թիֆլիս |
Մասնագիտություն | խմբագիր և հասարակական գործիչ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Խորեն Ստեփանե Վիքիդարանում |
Կենսագրություն Խմբագրել
Խորեն Ստեփանեն ծնվել է Թիֆլիսում։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում սովորելուց հետո, 1858 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1862 թվականին՝ Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը։
1872 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1880 թվականին՝ ծայրագույն վարդապետ, 1894 թվականին՝ եպիսկոպոս։ 1882 թվականին նշանակվել է Ախալցխայի և Ախալքալաքի առաջնորդական փոխանորդ, 1887 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայոց հոգևոր հովիվ, 1895 թվականին՝ Աստրախանի թեմի առաջնորդական փոխանորդ, 1896 թվականին՝ Ղրիմի Ս. Խաչ վանքի վանահայր։ 1862 թվականին վերադարձել է Թիֆլիս, զբաղվել մանկավարժությամբ։
Հիմնել է Մարիամյան օրիորդաց դպրոցը և Հավլաբարի առաջին երկսեռ դպրոցը (1869)։ 1864 թվականի նոյեմբերից հրատարակել է «Հայկական աշխարհի կռունկ» ամսագիրը (1866-ից՝ «Հայկական աշխարհ»)[1][2][3][4]։
1871 թվականին, ձեռնադրվելով վարդապետ, դասավանդել է Վաղարշապատի վանական ժառանգավորաց և ծխական դպրոցներում։ 1872 թվականին եղել է Երևանի թեմական դպրոցի վերատեսուչ, 1873-1877 թվականներին աշխատել Շուշիում, Թիֆլիսում և Բաքվում։ 1878-1880 թվականներին դասավանդել է Գևորգյան ճեմարանում, խմբագրել «Արարատ» հանդեսը։ 1880-ին գործուղվել է Եվրոպա՝ հմտանալու մանկավարժության ասպարեզում։ Շուրջ մեկամյա ուսումնառությունից հետո նշանակվել է Ախալցխայի և Ախալքալաքի առաջնորդական փոխանորդ և հայկական դըպրոցների տեսուչ, խմբագրել «Մանկավարժանոց» պարբերականը[5]։ 1887-1895 թվականներին աշխատել է Մոսկվայում, Պետերբուրգում, Վաղարշապատում, Աստրախանում։ Ցարական իշխանությունների հրահանգով 1895-1900 թվականներին Ստեփան մեկուսացվել է հրատարակչական գործունեությունից և ուղարկվել Նոր Նախիջեանի Ստեփան»աչ վանքը, որի հրատարակություններից ստացած եկամուտը տրամադրել է Կիլիկիայի և Վանի հայկական նորաբաց դպրոցներին։
Ստեփանեն զբաղվել է նաև գրական-բանասիրական գործունեությամբ, գրել բանաստեղծություններ («Հյուսիսափայլում» տպագրվել են «Իշխան Բագրատունի» գրական կեղծանունով), կատարել թարգմանություններ, փոխադրություններ։ Հատկապես արժեքավոր է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Ստեփանի կատարած աշխարհաբար թարգմանությունը (նրա ընդարձակ ծանոթագրություններով տպագրվել է 1889 թվականին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 128)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ»։ Վերցված է 2023-01-11
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԿՌՈՒՆԿ»։ Վերցված է 2023-01-11
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՆԿԱՎԱՐԺԱՆՈՑ»։ Վերցված է 2023-01-12