Հայկազյան (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)

Հայկազյան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 70 կմ հարավ-արևելք՝ Որոտան գետի ստորին հոսանքի աջ ափին[2]։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից` 120 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Հայկազյան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Հայկազյան համայնք
Մակերես9658,2 կմ²
Բնակչություն74 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հայկազյան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հայկազյան (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ջանֆիդա, Սահառ և Դարբնոց գյուղերի հետ միասին կազմում է Հայկազյան համայնքը։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 9658,2 հա տարածք, որից 3119,9 հա գյուղատնտեսական նշանակության, 6128,4 հա անտառային հողեր։ Հայկազյան համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 22 գործող անհատական ջրհորներ։

Պատմություն խմբագրել

Արցախյան պատերազմ խմբագրել

1993 թվականի հոկտեմբերին հայկական զինված ուժերին հաջողվում է բնակավայրից հեռացնել ադրբեջանական ստորաբաժանումներին։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020 խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

Հայկազյան գյուղը վերաբնակեցվել է 1997 թվականին՝ Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ 2003 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը 75 է։ 2015 թվականին բնակչության թվաքանակը կազմում էր 74 մարդ, կար 22 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 64 69 78

Տնտեսություն խմբագրել

Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ[2]։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց[2], որտեղ սովորում են 100 աշակերտներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Համայնքի տարածքում առկա է «Լալազարի» կամուրջ (1868 թ.) պատմամշակութային հուշարձանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, «ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 360.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։