Սահառ
Սահառ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Մտնում է Հայկազյան համայնքի մեջ։
Գյուղ | |
---|---|
Սահառ | |
Երկիր | ![]() |
Շրջան | Քաշաթաղ |
Համայնք | Հայկազյան (համայնք, Քաշաթաղի շրջան) | Հայկազյան համայնք |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Հաբանդ գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Որոտան գետի ստորին հոսանքի ձախափնյա հարթավայրում[2]։
Պատմություն
խմբագրել18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի և Նախիջևանի խաների ու քրդական ցեղերի ճնշման տակ գյուղը լիովին հայաթափվեց, ինչն էլ պատճառ դարձավ գյուղի պատմամշակութային արժեքների մոռացվածությանը։
19-րդ դարում գյուղում հաստատվել էին թուրք և քուրդ քոչվոր մի քանի ընտանիքներ, ովքեր գյուղն անվանեցին Սարայ։ Նրանք հիմնահատակ վերացրին հայկական հետքը գյուղից[2]։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Սարայը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին Կուբաթլուի շրջանի կազմում[2]։
1993թվականի նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։ 1997 թվականին բնակավայրում հաստատվեցն ՀՀ մի շարք ընտանիքներ։ Գյուղը ստացավ Սահառ անունը։ Գյուղի աշակերտները սովորում էին Հայկյազյանի միջնակարգ դպրոցում[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
խմբագրել2014 թվականին Սահառ գյուղում բնակիչ չկար[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 666–667.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 360.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)