Հայկազյան (գյուղ, Արցախ)

Հայկազյան, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 70 կմ հարավ-արևելք՝ Որոտան գետի ստորին հոսանքի աջ ափին[1]։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից` 120 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Հայկազյան
Qazyan village 1.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես9658,2 կմ²
Բնակչություն74 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հայկազյան (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Հայկազյան համայնքի կազմում ընդգրկված են նաև Ջանֆիդա, Սահառ և Դարբնոց գյուղերը։ Ջանֆիդա գյուղում բնակվում է 80 մարդ, կա 19 տնտեսություն, Սահառ և Դարբնոց գյուղերում 2014թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչություն չկա։

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 9658,2 հա տարածք, որից 3119,9 հա գյուղատնտեսական նշանակության, 6128,4 հա անտառային հողեր։ Հայկազյան համայնքի սահմանային գոտով հոսում է Որոտան գետը։

Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 22 գործող անհատական ջրհորներ։

ՊատմությունԽմբագրել

Արցախյան պատերազմԽմբագրել

1993 թվականի հոկտեմբերին հայկական զինված ուժերին հաջողվում է բնակավայրից հեռացնել ադրբեջանական ստորաբաժանումներին։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020Խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

ԲնակչությունԽմբագրել

Հայկազյան գյուղը վերաբնակեցվել է 1997 թվականին՝ Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ 2003 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը 75 է։ 2015 թվականին բնակչության թվաքանակը կազմում էր 74 մարդ, կար 22 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 64 69 78

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ[1]։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց[1], որտեղ սովորում են 100 աշակերտներ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Համայնքի տարածքում առկա է «Լալազարի» կամուրջ (1868 թ.) պատմամշակութային հուշարձանը[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հակոբ Ղահրամանյան, «ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  4. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 360 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։