Հայդի Կլում (գերմ.՝ Heidi Klum; հունիսի 1, 1973(1973-06-01)[1][2], Բերգիշ Գլադբախ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, ԳՖՀ), գերմանացի սուպերմոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։

Հայդի Կլում
գերմ.՝ Heidi Klum
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1973(1973-06-01)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրԲերգիշ Գլադբախ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունմոդել, հեռուստահաղորդավարուհի, ձեռնարկատեր, կինոդերասանուհի, նորաձևության դիզայներ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինՏոմ Կաուլից[3]
Ծնողներհայր՝ Günther Klum?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLeni Klum?[6]
Կայքheidiklum.de
 Heidi Klum Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1990-ական թվականների վերջերում Հայդի Կլումը համարվում էր աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը։ Նրա կարիերան սկսել է 1992 թվականին, երբ հաղթեց Թոմաս Գոթշալկի կազմակերպած Late-Night-Show-ի գլխավոր մրցանակը։ 18-ամյա դպրոցականը հաղթեց մի մրցույթում, որտեղ մասնակցում էին ավելի քան 25 հազար մարդ, և որպես մրցանակ մոդելային գործակալության հետ պայմանագիր կնքեց՝ ստանալով 300 000 դոլար։ Դպրոցը ավարտելուց հետո նա հրաժարվեց ուսումը շարունակել Դյուսելդորֆում գտնվող հագուստների դիզայներական դպրոցում և դրա փոխարեն զբաղվեց մոդելային կարիերայով։ 1993 թվականից Կլումը ապրում է ԱՄՆ-ում։

Հայդի Կլումի մոտ համաշխարհային հայտնիությունը եկել է 1998 թվականին, երբ իր լողազգեստով նկարները հայտնվեցին ամերիկական Sports Illustrated ամսագրի շապիկների վրա, որի շրջանառությունը ԱՄՆ-ում հասավ 20 միլիոնի։ Բացի դրանից, Կլումը դարձավ Victoria's Secret ընկերության առաջատար մոդելներից մեկը, «հրեշտակներ»-ից մեկը։ Նաև թողարկվել են հանրահայտ Vogue և ELLE ամսագրերը, որոնց շապիկներին գլխավոր դերում եղել է հենց Հայդին։ Սակայն Կլումը երբեք չի դասվել մոդելների այն խմբին, որոնք դուրս են եկել բեմահարթակ Փարիզում, Միլանում կամ էլ Նյու Յորքում անցկացվող մեծ ցուցադրությունների ժամանակ։

Մոդելային կարիերան և գովազդ

խմբագրել

Կլումը մասնակցում է Katjes (արտադրում է քաղցրավենիք) ընկերության գովազդներին, սկսած 2005 թվականից աշխատում է McDonald’s արագ սննդի ռեստորանային համակարգում։ Նա նաև գովազդում է Stiefelkönig, Birkenstock ընկերություների կոշիկային ապրանքանիշները, SPAR սուպերմարկետային ցանցերը, մասնակցում է նաև Douglas ընկերության գովազդներին, իսկ սկսած 2007 թվականի աշնանից այն ժամանակվա իր ամուսին Սիլի հետ գովազդում է Volkswagen Tiguan մոդելը։ Իր հանրաճանաչելիությունը Կլումը օգտագործում է իր անվամբ արտադրվող տարբեր ապրանքների վաճառքի համար։ Դա, օրինակ, քաղցրավենիքներն են, զարդերը, հագուստի հավաքածուն (Otto֊ի հետ), պարֆյումերիան և այլն։

2004 թվականի դեկտեմբեր ամսին թողարկվեց Կլումի առաջին գիրքը, որի վերնագիրը Klum’s Body of Knowledge: 8 Rules of Model Behavior (to Help You Take Off on the Runway of Life) էր։

2005 թվականին Կլումի անվամբ անվանվեցին Rosa 'Heidi Klum Rose' տեսակի վարդերը։ 2009 թվականին գերմանական Vogue ամսագիրը մոդելին հատկացրեց հունիսյան մեկ համար։

2008 թվականին Հայդի Կլումը Forbes֊ի տվյալներով մտավ աշխարհի ամենահարուստ 15 մոդելների ցուցակի մեջ։ 2012 թվականին Կլումը արդեն ցուցակում չընդգրկվեց, քանի որ արդեն չէր համարվում թոփ֊մոդել, իսկ ավելի ուշ արդեն նաև մեդիամագնատ։ 2011 թվականի տվյալներով աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում Կլումը զբաղեցրել է 39֊րդ հորիզոնականը։

Կինո և հեռուստատեսություն

խմբագրել

Հայդի Կլումը կինոյում և հեռուստաֆիլմերում խաղացել է մի քանի դերեր։ «Սպին Սիթի» սիթքոմում նա խաղացել է յոթ սերիա շարունակ, կատարելով անցորդի դեր, բացի դրանից նա նկարահանվել է նաև «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի էպիզոդիկ դերերում, նաև նկարահանվել է «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին», «Հուսահատ տանտերերը», «Կախարդված Էլլան» և այլ ֆիլմերում։

2004 թվականին հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Պոդիումի ծրագիր» շոուն, որում ժյուրին ընտրում է, թե տասներկու (իսկ հետագայում այդ թիվը հասավ տասնվեցի) թեկնածուներից ում շնորհի լավագույն դիզայների կոչում։ Կլումը համարվում էր ոչ միայն այն 11 պրոդյուսերներից մեկը, այլ նաև ընդգրկված էր ժյուրիի կազմում։

 
Կլումը նախկին ամուսին Սիլի հետ

2006 թվականին գերմանական հեռուստատեսությամբ (ProSieben ալիք) մեկնարկեց Germany’s Next Topmodel ռեալիթի շոուն, որտեղ աղջիկները պայքարում էին գլխավոր մրցանակի մահար, որն էր IMG Models մոդելային կազմակերպության հետ պայմանագրի կնքումը, ավտոմեքենա և կարող էին հայտնվել գերմանական Cosmopolitan ապրանքանիշի շապիկին։ Շոուն անցկացվում էր ամեն օր, իսկ Հայդին համարվում էր ժյուրիի անփոխարենելի ժյուրիի անդամ։

Նաև Հայդի Կլումը եղել է MTV Europe Music Awards 2012 նախագծի հաղորդավարուհին, որը անցկացվեց 2012 թվականի նոյեմբերի 11֊ին՝ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտում[7]։

2015 թվականին Հայդի Կլումը նկարահանվել է Սիա Ֆուրլեր երգչուհու «Fire Meet Gasoline» երգի տեսահոլովակում[8]։

Անձնական կյանք

խմբագրել

Հայդի Կլումը երկու անգամ ամուսնացել է, ունի չորս երեխա[9].

  • Առաջին ամուսին — Ռիկ Պիպինո, վարսահարդար։ Ամուսնացած են եղել 1997֊ից մինչև 2002 թվականները։
  • Երկրորդ ամուսնություն — Սիլ (ծն. 1963), երաժիշտ և երգիչ։ Ամուսիններ են սկսած 2005 թվականի մայիսի 10֊ից։ Չորս երեխաները․ Հելեն Բոշովեն Սեմույել (ծն. 2004 թվականի մայիսի 5֊ին), Հենրի Գյունտեր Ադեմոլա Դաշտու Սեմույել (ծն. 2005 թվականի սեպտեմբերի 12֊ին), Իոհան Ռայլի Ֆյոդոր Տայվո Սեմույել (ծն. 2006 թվականի նոյեմբերի 22֊ին) և Լու Սուլոլա Սեմույել (ծն. 2009 թվականի հոկտեմբերի 9֊ին)։ Հելենի կենսաբանական հայրը համարվում է Հայդի նախկին ամուսին՝ Ֆլավիո Բրիատորեն, որի հետ Կլումը բաժանվել է հղիության ժամանակ և մինչև իր աղջկա ծնունդը սկսել էր հանդիպել իր ապագա ամուսին Սիլոմի հետ, ով 2009 թվականի դեկտեմբերին պաշտոնապես ընդունեց կնոջ աղջկան։ Զույգը 2012 թվականի հունվարի 22֊ին հայտարարեց բաժանության մասին[10][11]։

2012 թվականի սեպտեմբերին Կլումը հանդիպում էր իր թիկնապահի՝ Մարտին Կրիստենի հետ[12]։ Զույգը բաժանվեց 2014 թվականի հունվարին։

Հայդի Կլումը ֆիլատելիայում

խմբագրել

2002 թվականին Գրենադայի փոստը երեք մասից բաղկացած ֆոտոշարք է թողարկել, որում գլխավոր դերում Հայդին էր։

Գրականությւոն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://people.com/style/heidi-klum-tom-kaulitz-married/
  4. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
  5. https://www.prisma.de/news/tv/Alle-Infos-zur-Preisverleihung-des-Blauen-Panther-2024-Heidi-Klum-gewinnt-Preis,49426681
  6. https://people.com/style/heidi-klums-daughter-leni-klum-celebrates-her-vogue-germany-cover/
  7. «Хайди Клум будет вести MTV EMA во Франкфурте — последние новости звёзд шоу-бизнеса России, Украины и Мира». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  8. Jocelyn Vena. (2015 թ․ ապրիլի 23). «Heidi Klum Teams With 'Game of Thrones' Star for Video Set to Sia's 'Fire Meet Gasoline'» (անգլերեն). Billboard. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Heidi Klum — Biography
  10. «Seal и Хайди Клум расстаются» (ռուսերեն). 22.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
  11. «Хайди Клум и Сил разводятся» (ռուսերեն). КП. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
  12. «It just started so I don't know where it's going': Heidi Klum admits she's dating her bodyguard, but stops short of calling romance a 'relationship'» (անգլերեն). Daily Mail. 2012 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կաղապար:Victoria's Secret հրեշտակներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդի Կլում» հոդվածին։