Հայա բինթ ալ-Հուսեյն
Հայա բինթ ալ-Հուսեյն կամ արքայադուստր Հայա (արաբ․՝ هيا بنت الحسين, մայիսի 3, 1974[1], Ամման, Հորդանան), արաբ պետական գործիչ և մարզիկ, Հորդանանի արքայադուստրը։
Հայա բինթ ալ-Հուսեյն الأميرة هيا بنت الحسين | |||
![]() | |||
Հայա բինթ ալ-Հուսեյնը 2011 թվականին | |||
| |||
---|---|---|---|
Կրթություն՝ | Բադմինթոնի դպրոց (1985), Բրայանսթոն դպրոց և Սենտ Հիլդա քոլեջ (Օքսֆորդ) (1995) | ||
Գիտական աստիճան՝ | Բակալավր (1995) | ||
Մասնագիտություն՝ | show jumper և international forum participant | ||
Ազգություն | արաբ | ||
Ծննդյան օր | մայիսի 3, 1974[1] (49 տարեկան) | ||
Ծննդավայր | ![]() | ||
Դինաստիա | Հաշիմյաններ և House of Al-Falasi? | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Հուսեյն I իբն Տալալ | ||
Մայր | Ալիա ալ-Հուսեյն | ||
Ամուսին | Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում | ||
Կայք՝ | princesshaya.net | ||
Պարգևներ | |||
Հորդանանի ներկայիս թագավոր Աբդալլահ իբն Հուսեինի հարազատ քույրը։ Հորդանանում ճանաչված է նաև, որպես բարեգործ։
ԿենսագրությունԽմբագրել
Հայա բինթ ալ-Հուսեյնը ծնվել է 1974 թվականի մայիսի 3-ին Հորդանանի թագավորության մայրաքաղաք Ամմանում։ Արքայադուստր Հայան համարվում է Հուսեյն I Իբն Թալալի և Ալիա ալ-Հուսեինի 11 երեխաներից մեկը (Հայա բրինտ ալ-Հուսեինը ունեցել է նաև 5 եղբայր և նույնքան քույր)։
Նա Հորդանանի թագավոր Աբդալլահ իբն Հուսեինի քույրն է և ունի ազնվական ծագում։ Համարվում է Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ։ Մուհամմադ մարգարեի 43-րդ սերնդից է։
Արքայադուստր Հայան նախնական կրթությունը ստացել է Հորդանանում՝ Ամմանում, իսկ բարձրագույն երկրորդական և երրորդական կրթությունը՝ Եվրոպայում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում։ Հետաքրքրական է այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի նույն դպրոցն է ավարտել նաև Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին։ Սովորել է նաև Օքսֆորդի համալսարանի Սուրբ Հիլդայի քոլեջում։ Այնտեղ ստացել է բակալավրի աստիճան՝ փիլիսոփայության, քաղաքագիտության և տնտեսագիտության ասպարեզներում[2][3][4]։
Հորդանանյան արաբերենից բացի արքայադուստր Հայան գերազանցապես տիրապետում է երեք լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի և նույնիսկ ռուսերենի։
2004 թվականի ապրիլի 10-ին արքայադուստր Հայան ամուսնացել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, փոխնախագահ և Դուբայ քաղաքի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի հետ։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ ալ-Ջալիլը։
Երեխայի ծնունդը համընկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների անկախության 36-ամյա տարեդարձի հետ։
Սպորտային հաջողություններԽմբագրել
Հայա բրիտ ալ-Հուսեինը հեռացատկորդ է։ Արդեն 13 տարեկական հասակում նա ներկայացրել է իր երկիրը՝ Հորդանանը, միջազգային սպորտային մակարդակով։ 1992 թվականին նա նվաճել է բրոնզե մեդալ համաժողովրդական արաբական սպորտային խաղերում՝ դառնալով առաջին կինը, ով պարգևատրվել է այս խաղերում։
Արքայադուստր Հուսեինը 2000 թվականին մասնակցել է Ավստրալիայում տեղի ունեցող Օլիմպիական խաղերին՝ Հորդանանի օլիմպիական հավաքականի կազմում։
2002 թվականին նա դարձավ առաջին արաբ կինը, ով մասնակցել է Իսպանիայի Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում տեղի ունեցող ձիասպորտի աշխարհի առաջնությանը։ 2006 թվականին Հայան դարձել է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ։ Նա նաև անդամ է Հորդանանի օլիմպիական կոմիտեի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ «Gort Scott wins contest for Oxford University college extension»։ Dezeen։ մարտի 17, 2016։ Վերցված է օգոստոսի 10, 2016
- ↑ «Princess Haya of Jordan: A modern Arabian tale»։ Վերցված է օգոստոսի 10, 2016
- ↑ «St Hilda’s College, Oxford releases concept designs for Redefining St Hilda’s invited competition — Malcolm Reading Consultants»։ malcolmreading.co.uk։ Վերցված է օգոստոսի 10, 2016
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայա բինթ ալ-Հուսեյն կատեգորիայում։ |