Հայաստանի սահմանադրական հանրաքվե (2020)

2020 թվականի սահմանադրական հանրաքվե, սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին[1][2][3][4][5], սակայն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

ՆախապատմությունԽմբագրել

2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց[6]։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը[2]։

Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն այն կկայանար ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվեց կամ չեղարկվեց[1]։

ԺամկետԽմբագրել

Հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո[5]։ Քարոզարշավը սկսվում է փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը[7]։

Քարոզչական կողմերԽմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի[8]՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը[9]։ 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը[7], որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։

Քննադատություն, արձագանքԽմբագրել

Հանրաքվեն և հանրաքվեի նախագիծը խորհրդարան բերելու նախաձեռնությունը քննադատել են Ազգային Ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները, արտախորհրդարանական Հայաստանի հանրապետական կուսակցությունը[10]։

  Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։
- ՀՀԿ-ի դատապարտող հայտարարությունից մի հատված[10]
 

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պատգամավորներին կոչ անելով հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը[11]։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, ըստ հայտարարության, կպահպանի ակտիվ չեզոքություն[12]։ ՀՅԴ-ն նույնպես հրաժարվել է մասնակցել հանարքվեին և կոչ արել անտեսել հանրաքվեն[13]։

ԽախտումներԽմբագրել

2020 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հարցու ու պատասխանի ժամանակ Սուրեն Պապիկյանը կատարեց «Այո»-ի քարոզչությունը[14]՝ խախտելով Հանրաքվեի մասին օրենքը, որի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացում ներկայացրեց [15]։

Այլ իրադարձություններԽմբագրել

«Այո» քարոզչական կողմն հայտարարել էր «ԱՅՈ»-ի լոգոյի մրցույթ 3 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով։ Որի հաղթող ճանաչվեց «Գարուն» ընկերության առաջարկած լոգոն՝ Երեկոյան Երևան ամսագրի 1991 թվականի սեպտեբերի 23-ի համարից[16], իսկ 3 միլիոն դրամանոց մրցանակը բաշխվեց թերթի խմբագիրների և նկարազարդողի ժառանգների միջև։

Ակտիվիստ Միհրան Մխիթարյանի վերլուծությամբ հայտնաբերվել է, որ ընրական հանձնաժողովների կազմում «Այո» քարոզչական կողմից ներկայացվցներից ավելի քանի 500-ը նախկինում եղել են ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ[17]։

Որոշ քաղաքացինեի կողմից ահազանգ է ստացվել, որ «ՈՉ» քարոզչական կողմից ընտրակաշառք է բաժոնվում ընտրությանը չմասնակցելու դիմաց, որը ուղարկվել է դատախազություն, «ԱՅՈ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նշել է, որ լուրջ չի վերաբերվում այս փաստին[17]։

2020 թվականի մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզի Կուրթան գյուղ, որտեղ նրան խնդրանքով մոտեցավ մի երիտասարդ՝ խնդրելով իրեն տրամադրել բնակարան, վարչապետը սաստեց՝ պնդելով, որ երիտասարը առողջ է և կարող է աշխատել տունը ստեղծել։ Մարտի 10-ի NEWS.am-ի պատրաստած տեսանյութից[18] հետո պարզվեց, որ երիտասարդը առողջական խնդիրներ ունի, իսկ տուն չունեն, քանի որ երկրաշարժի ժամանակ իրենց տունը կառուցվում էր և դեռ պատրաստ չէր։ Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ներողություն խնդրեց երիտասարդից[19]։

Հանրաքվեի քարոզչության է մասնակցում նաև «Բոյկոտ» նախաձեռնությունը, որի ղեկավարն է Վահագն Չախալյանը[20]։ Նախաձեռնությունը համագործակցում է «ՈՉ» քարոզչական կողմի հետ[21]։

Մարտի 12-ից հետո «ԱՅՈ» քարոզչական կողմը դադարեցրեց իր քարոզարշավը կապված Հայաստանում Նոր կորոնավիրուսի տարածման հետ։

Մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարվեց մեկամսյա Արտակարգ դրություն, որի պատճառով հանրաքվեն հետաձգվեց։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հանրաքվեն տեղի չունեցավ, սակայն ազգային ժողովում ընդունված որոշման համաձայն կասեցվել է ՍԴ 3 անդամությունը՝ այդ թվում Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ[22]։ Այս որոշման մասին ՍԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ․

  Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը» 
  2. 2,0 2,1 «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի» 
  3. «ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը Read more: https://armeniasputnik.am/armenia/20200206/21966730/sd-andamneri-harcy-koroshi-joxovurdy-aj-n-yndunec-hanraqvei-masin-naxagicy.html» 
  4. «Խորհրդարանն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը» 
  5. 5,0 5,1 «Ե՞րբ կանցկացվի հանրաքվեն. օրենքը ժամկետներ է սահմանում» 
  6. «Խորհրդարանն ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը» 
  7. 7,0 7,1 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ www.elections.am (հայերեն)։ Վերցված է 2020-02-11  (չաշխատող հղում)
  8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
  9. «ԱՅՈ»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը, աշխատանքները Երևանում կհամակարգի Սիփան Փաշինյանը, մարզերում՝ Հակոբ Սիմիդյանը
  10. 10,0 10,1 «ՀՀԿ-ն դատապարտում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» 
  11. «Փաստաբանների պալատը կոչ է անում պատգամավորներին հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը» 
  12. «Հանրաքվեի գործընթացում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն» 
  13. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն
  14. «Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2020-03-04 
  15. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է...(չաշխատող հղում)
  16. Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին
  17. 17,0 17,1 ԿԸՀ-ի հրապարակած ցուցակը մտահոգություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում
  18. «Պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան. կուրթանցին, որին հանդիմանել էր վարչապետ Փաշինյանը»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2020-03-12 
  19. «Ամաչեցի, չէի ուզի, որ վարչապետն ինձնից ներողություն խնդրեր. կուրթանցի տղա (տեսանյութ)»։ lurer.com։ Վերցված է 2020-03-12 
  20. LLC Helix Consulting։ ««Բոյկոտ»՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և անօրինականությանը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2020-03-12 
  21. «Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձեւաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. Ռուբեն Մելիքյան»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2020-03-12 
  22. «Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-26-ին։ Վերցված է 2020-06-26 

Արտաքին հղումներԽմբագրել