Համլետ (ֆիլմ, 1964)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ (այլ կիրառումներ)
Համլետ (ռուս.՝ Гамлет), խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1964 թվականին՝ Գրիգորի Կոզինցևի կողմից, ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության։ Ֆիլմի սյուժեն չնայած որոշ կրճատումների, համապատասխանում է Շեքսպիրի պիեսին։ Կինոնկարի առաջին ցուցադրությունը ԽՍՀՄ-ում, կայացել է 1964 թվականի ապրիլի 19-ին։
Համլետ ռուս.՝ Гамлет | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և ողբերգություն |
Հիմք | Համլետ |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Կոզինցև |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Կոզինցև |
Դերակատարներ | Ինոկենտի Սմոկտունովսկի, Անաստասիա Վերտինսկայա, Միխայիլ Նազվանով, Էլզա Հովատակ, Յուրի Տոլուբեև, Վլադիմիր Էրենբերգ, Ստեփան Օլեքսենկո, Վադիմ Մեդվեդև, Իգոր Դմիտրիև, Վիկտոր Կոլպակով, Ալեքսանդր Չեկաևսկի, Արեն Ռեյնո, Յուրի Բերկուն և Անտս Լաուտեր |
Օպերատոր | Յոնաս Գրիցյուս |
Երաժշտություն | Դմիտրի Շոստակովիչ |
Պատմվածքի վայր | Դանիա |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 144 րոպե |
Hamlet (1964 film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՀամլետի հոր՝ Դանիայի թագավորի մահվանից հետո, գահին նստում է վերջինիս եղբայրը՝ Կլավդիոսը, ով կնության է վերցնում այրիացած թագուհուն՝ Գերտրուդին։ Այդ հարսանիքը կազմակերպելու շտապողականությունը, ինչպես նաև Կլավդիոսի ցոփ ու շվայտ կյանքը թախիծ ու նողկանք են առաջացնում արքայազն Համլետի հոգում։ Նրա ծանր մտքերի ընթացքը ընդհատում է ընկերը՝ Հորացիոն, ով եկել էր երկու սպաների ուղեկցությամբ և պատմում է, որ գիշերը տեսել են Համլետի հոր ուրվականին։ Համլետը նրանցից այդ մասին լռելու խոստում կորզելուց հետո, որոշում է ինչ գնով էլ լինի՝ շփվել իր հոր ուրվականի հետ։
Հանդիպումը Համլետին սարսափի ու խուճապի է մատնում։ Ուրվականը նրան պատմում է, որ հորեղբայրը՝ ներկայիս թագավորը, սպանել է իրեն։ Հրաժեշտ տալուց առաջ, ուրվականը որդուն խնդրում է վրեժխնդիր լինել։ Համլետը ցնցված է և այն աստիճանի շփոթված, որ պալատականները կարծում են, թե խելագարվել է։ Այդ ամենից հետո արքայազնը որոշում է ցնորված ձևանալ։ Արքան կռահում է, որ Համլետը չի խելագարվել, այլ ձևացնում է ինչ-որ նպատակով։ Նա Համլետի մոտ է ուղարկում նրա ընկերներին՝ Ռոզենկրանցին և Գիլդենշտերնին, որպեսզի նրանք համապատասխան պարգևավճարի դիմաց պարզեն, թե ինչ կա արքայազնի մտքում։ Սակայն Համլետը հասկանալով նրանց գալու իրական նպատակը, ոչինչ չի բացահայտում և հարցերին պատասխանում է անիմաստ մենախոսություններով։
Այդ ժամանակ Հելսինոր է ժամանում թափառական արտիստների մի խումբ։ Համլետը նրանց խնդրում է, որպեսզի բեմադրեն «Գոնզագոյի սպանությունը», որտեղ նա մեջբերում է իր ստեղծագործություններից մի քանի տող։ Այդպիսով, այդ բեմադրությունը պետք է ներկայացներ նախկին արքային՝ ուրվականի բառերով։ Թագավորը ուշադրությամբ հետևում է պիեսի գործողություններին և հեռանում է այն բանից հետո, երբ պիեսում տեղի է ունենում սպանություն։
Ներկայացումն ավարտվելուց հետո Համլետը գնում է թագուհու մոտ և խոսակցությունից առաջ սպանում է սենյակում թաքնված թագավորական խորհրդատու, սենեկապետ Պոլոնիուսին, կարծելով, որ դա Կլավդիոսն է։ Զրույցի ընթացքում նա հանդիմանում է մորը, որ ամուսնանալով Կլավդիոսի հետ, նա պղծել է իր նախկին ամուսնու հիշատակը։
Արքան հասկանալով, որ Համլետն իր համար վտանգ է ներկայացնում, նրան ուղարկում է Անգլիա, որպեսզի այնտեղ, ժամանելուց անմիջապես հետո նրան մահապատժի ենթարկեն։ Արքայազնը փրկվելով այդ դաժան բախտից, վերադառնում է Դանիա։ Հորեղբայրը, ի պատասխան դրա, դիմում է արդեն իսկ փորձված միջոցին՝ թույնին։ Համլետը մինչ մահանալը, սպանում է արքային։ Դանիայի գահը փոխանցվում է Ֆորտինբրասին՝ Նորվեգիայի իշխանին։
Դերասանական կազմ
խմբագրելԴերակատար | Կերպար |
---|---|
Ինոկենտի Սմոկտունովսկի | Համլետ |
Միխայիլ Նազվանով | Կլավդիոս արքա |
Էլզա Ռաձինյա | թագուհի Գերտրուդ |
Յուրի Տոլուբեև | Պոլոնիուս |
Անաստասյա Վերտինսկայա | Օֆելյա |
Վլադիմիր Էրենբերգ | Հորացիո |
Ստեփան Օլեկսենկո | Լաերտ |
Վադիմ Մեդվեդև | Գիլդենշտերն |
Իգոր Դմիտրիև | Ռոզենկրանց |
Վիտալի Շչեննիկով | հոր ուրվականը |
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Գրիգորի Կոզինցև | սցենարիստ |
Գրիգորի Կոզինցև | ռեժիսոր |
Յոնաս Գրիցյուս | օպերատոր |
Դմիտրի Շոստակովիչ | կոմպոզիտոր |
Մրցանակներ
խմբագրել- 1964 - Արժանացել է I Համամիութենական կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։
- 1964 - «Советский экран» ամսագրի հարցումներով ճանաչվել է լավագույն հայրենական ֆիլմ, իսկ դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին՝ տարվա լավագույն դերասան։
- 1964 - Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակը (Գրիգորի Կոզինցև)
- 1964 - Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակը (Գրիգորի Կոզինցև)
- 1965 - Լենինյան մրցանակ՝ Գրիգորի Կոզինցևին և Ինոկենտի Սմոկտունովսկուն։
- 1966 - Լիմայի միջազգային կինոփառատոնի ազգային կինոգրաքննության խորհրդի «Արծաթե լամա» մրցանակ։
- 1966 - Ֆեմինա մրցանակ (Բելգիա)։
- 1966 - Առաջադրվել է BAFTA մրցանակին «Լավագույն ֆիլմ» (Գրիգորի Կոզինցև) և «Լավագույն արտասահմանյան դերասան» (Ինոկենտի Սմոկտունովսկի) անվանակարգերում։
- 1966 - Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի բնօրինակը նկարահանվել է ողբերգության Բորիս Պաստեռնակի կողմից արված թարգմանության հիման վրա։
- Նկարահանումների ընթացքում գնացքի տակ ընկնելուց զոհվել է դերասան Ալեքսանդր Չեկաևսկին[1]։
- Ի սկզբանե Հորացիոյի դերակատարման համար հաստատվել էր Նիկոլայ Գրինկոյի թեկնածությունը։ Սակայն բարձր հասակի համար Ինոկենտի Սմոկտունովսկու հետ դժվարություններ էին առաջանում, որի արդյունքում Գրինկոն խզեց իր պայմանագիրը կինոստուդիայի հետ[2][3][4][5]։
- Ֆիլմը ժամանակին կրկնօրինակվել էր նաև հայերեն լեզվով և համարվում էր կրկնօրինակման լավագույն նմուշներից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ (ֆիլմ, 1964)» հոդվածին։ |