Յուրի Տոլուբեև
Յուրի Տոլուբեև (ռուս.՝ Ю́рий Влади́мирович Толубе́ев, ապրիլի 18 (մայիսի 1), 1906, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 28, 1979[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ 1929 թվականին ավարտել է Լենինգրադի բեմարվեստի ինստիտուտը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1926 թվականին։
![]() ռուս.՝ Юрий Владимирович Толубеев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18 (մայիսի 1), 1906 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1979[2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1929) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոն, Ալեքսանդրինյան թատրոն և Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն |
Ամուսին(ներ) | Թամարա Ալյոշինա |
Երեխա(ներ) | Անդրեյ Տոլուբեև |
Պարգևներ և մրցանակներ | |
Աշխատել է Լենինգրադի տարբեր թատրոններում, 1942 թվականից՝ Ա․ Ս․ Պուշկինի անվան դրամայի թատրոնում։ Յուրի Տոլուբեևի ստեղծած տարաբնույթ կերպարներն աչքի են ընկել հավաստիությամբ, հոգեբանական ճշգրտությամբ։ Լավագույն անձնավորումներից են՝ Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ» այդ երկու դերերը խաղացել է նաև կինոյում), Բուբնով (Գորկու «Հատակում»)։ Ամենախոշոր դերը Պարագլուխն է (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», լենինյան մրցանակ, 1958)։ Կինոդերերից են Սանչո Պանսա («Դոն Կիխոտ», 1957), քննիչ Պիլիպենկո («Վթար», 1965)։ 1967 թվականին թողարկվել է «Ցուրի Տոլուբեև» վավերագրական ֆիլմը։ ՍՍՀՄ (1947) և ՌՍՖՍՀ Ստանիսլավսկու անվան (1970) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Толубеев Юрий Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 26. — С. 56.
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Տոլուբեև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 47)։ |