Սնեք
Սնեք կամ սնեքներ[1][2][3][4] (անգլ.՝ snack — «թեթև խորտիկ»), անգլիախոս երկրներում թեթև ուտելիքների ընդհանուր անվանում, որը նախատեսված է «ընդմիջելու», հիմնական կերակուրների միջև քաղցը հագեցնելու համար[5]։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելՍնեք, անգլ.՝ snack - թեթև խորտիկ։ Թարգմանության ամենամոտ, բայց ոչ գրական տարբերակը «միջուտեստն» է։ Անգլերեն բառարաններում տրված են բառի հետևյալ իմաստները։
- A light meal, food eaten between regular meals — Թեթև սնունդ, հիմնական կերակուրների միջև ընդունած սնունդ[6]։
- A small quantity of food eaten between meals or in place of a meal — Քիչ քանակությամբ ուտելիք, որն ընդունվում է հիմնական կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում կամ դրանց փոխարեն[7]։
- A small amount of food that is eaten between meals, or a very small meal — Քիչ քանակությամբ ուտելիք, որն ուտում են կերակուրների միջև, կամ փոքրիկ ուտելիք[8]։
Տարատեսակներ
խմբագրելԱվանդական ամերիկյան նախուտեստները սովորաբար նախատեսված են արագ, "ոտքի վրա" ուտելու համար և ունենում են պահպանելիության երկար ժամկետ։ Դրանցից են շոկոլադե սալիկները, տարատեսակ չիպսերը, ադիբուդին և եգիպտացորենի ձողիկները, շաքարով կամ աղով պնդուկները, կրեկեր-խորտիկները, գրանոլան։
Բարձր կալորիականություն ունեցող նման մթերքները, որոնք թույլ են տալիս արագ հագեցնել քաղցը, պարունակում են նվազագույն քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր և, համապատասխանաբար, հաճախ համարվում են անառողջ և անպիտան սնունդ։
Ֆրանսիայում խորտիկին համատասխանող բառը hors d'oeuvre-ն է՝ փոքրիկ ուտեստներ, որոնք ուտում են ձեռքերով, առանց դանակ-պատառաքաղի, հիմնական կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում։ Այդ տեսակի ուտելիք է Կանապեն։
Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում որպես «խորտիկ» ավանդաբար տարածված են արևածաղկի և դդմի սերմերը, որոնք, չնայած բարձր կալորիականության, հարուստ են տարբեր օգտակար նյութերով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Как снек на голову // Ъ-Деньги
- ↑ Не хрусти! Արխիվացված 2011-01-22 Wayback Machine // Аргументы и Факты | Питание и диеты
- ↑ Жительницу Оклахомы решили лишить парализованного кенгуру Արխիվացված 2011-08-14 Wayback Machine // Lenta.ru, апр 2011
- ↑ [1] Արխիվացված 2012-04-17 Wayback Machine // businesspress.ru
- ↑ Российский рынок снеков в период кризиса. Прогнозы развития // РБК Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- ↑ snack Արխիվացված 2010-01-04 Wayback Machine // Merriam-Webster’s Online Dictionary
- ↑ snack Արխիվացված 2010-06-13 Wayback Machine // Compact Oxford English Dictionary
- ↑ snack Արխիվացված 2008-11-07 Wayback Machine // Cambridge Dictionaries Online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնեք» հոդվածին։ |