White Castle (ռեստորանների ցանց)

«Ուայթ քասլ» (անգլ.՝ White Castle, թարգմանաբար՝ «Սպիտակ դղյակ»), ամերիկյան արագ սննդի ռեստորանների ազգային ցանց։ Ցանցի ռեստորանները տեղակայված են Միացյալ Նահանգների միջարևմտյան և միջատլանտյան տարածաշրջաններում։

White Castle
Изображение логотипа
Տեսակարագ սննդի ռեստորանների ցանց
Հիմնադրված է1921[1]
ՎայրԿոլումբուս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԱրդյունաբերությունԱրագ սնունդ
Կայքwhitecastle.com(անգլ.)
 White Castle restaurants Վիքիպահեստում
«Ուայթ քասլից» ձեռքբերված լանչ

Ցանցը հայտնի է իր այցեքարտային փոքր, քառակուսաձև համբուրգերներով («սլայդեր»)։ Մինչև 1940-ական թվականները մեկ համբուրգերն արժեցել է 5 սենթ։

2014 թվականի հունվարի 14-ին «Թայմ» ամսագրի կողմից «Ուայթ քասլի» համբուրգերներն հռչակվել են որպես «բոլոր ժամանակների ամենաազդեցիկ համբուրգերներ»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.newyorker.com/culture/annals-of-gastronomy/silicon-valleys-meatless-burger-that-bleedsat-white-castle
  2. «Բոլոր ժամանակների 17 ամենաազդեցիկ բուրգերները». «Թայմ». 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել