Համան (հանգըլ՝ 함안군, հանջա՝ 咸安郡, կորեերենի նոր ռոմանականացում՝ Haman-gun), վարչական միավոր, Հարավային Կորեայի  Հարավային Գյոնգսանգ մարզում։

Բնակավայր
Համան
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես417 կմ²
Պաշտոնական կայքhaman.go.kr/other/english/
Համան (Հարավային Կորեա)##
Համան (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Համանի պատմությունը սկսվում է Բյոնհան նահանգի պետական միավորման ժամանակներից։ Այն ժամանակ ներկայիս վարչական միավորի տարածքում գտնվել է Փյոնջին Անյա բնակավայրը։ Կայա դարաշրջանի ժամանակ այստեղ գտնվում էր Արա Կայա ցեղային միությունը։ VIII դարում այս տարածքը ընկել է Միացյալ Սիլլայի հսկողության տակ և 757 թվականին այստեղ հիմնադրվել է Համանի շրջանը։ Դրանից հետո շրջանը մի քանի անգամ միացվել է այլ վարչական միավորների։ 995 թվականին միացել է Համջու, 1018 թվականին՝ Կիմհե, 1509 թվականին՝ Տոհոբու և 1906 թվականին՝ Չիլվոն շրւաններին։ 1914 թվականին Համանը շրջանը կրկին ստեղծվել է[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Համան տեղակայված է Կորեական թերակղզու հարավ-արևելքում, Հարավային Գյոնգսանգ մարզի կենտրոնական մասում։ Արևելքում սահմանակցում է Չանգվոնին, արևմուտքում Չինջուին, հարավում՝ Մասանին, հյուսիսում՝ Չանգյոնգին։ Բարձր կետը Յոհոնսան լեռն է (770 մետր)։ Շրջանի հյուսիսային մասը տեղագրական առումով ավելի ցածր է, քան հարավայինը։ Տարածքով հոսում է Կորեայի ամենակարևոր գետերից Նակդոնգը և Նամգանը։ Այս երկու գետերի միջև տարածք կա, որը հարմար է գյուղատնտեսության համար[2]։

Վարչական բաժանում խմբագրել

Համանը վարչականորեն բաժանվում է 1 իպի և 9 մյոնի[3]։

Անվանում Հանգըլ Մակերեսը

քառ․ կմ․

Բնակչություն Ներքին բաժանում
Կայաըպ 가야읍 41,22 18 174 11 րի
Յոհանգմյոն 여항면 28,34 959 4 րի
Կունբուկմյոն 군북면 80,46 7 602 17 րի
Պոպսումյոն 법수면 34,61 3 671 9 րի
Սանինմյոն 산인면 36,86 2 954 7 րի
Տեսանմյոն 대산면 47,55 4 723 8 րի
Համանմյոն 함안면 28,92 3 169 6 րի
Չիլբունմյոն 칠북면 32,31 2 534 7 րի
Չիլսոնմյոն 칠서면 35,95 6 292 9 րի
Չիրվոնյոն 칠원면 50,59 16 364 10 րօ

Տնտեսություն խմբագրել

Համանի տնտեսությունը հիմնված է սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության վրա։ Գյուղատնտեսական մշակաբույսերի մեւ կարելի է հանդիպել ձմերուկ, սոյա, խաղող, դդում, մեղր, խուրմա[4]։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր խմբագրել

  • Համանի կոնֆուցիականության դպրոց՝ հիմնադրվել է XVII դարում։ 1983 թվականի օգոստոսի 6-ին Համանի կոնֆուցիականության դպրոցը ներառվել է մշակութային ժառանգությունների ցանկում՝ 211 համարի ներքո[5]։
  • Չանչխոնսանի բուդդայականության տաճար՝ տեղակայված է Չիլբուկմյոնում։ Տաճարի գլխավոր կառույցը կանգնեցվել է 1979 թվականին[5]։
  • Խամջու այգի։ Այգու տարածքում գտնվում է ավելի քան 2 հազար տեսակի ծառ և ավելի քան 26 հազար թուփ։ Այգու մակերեսը կազմում է 60 հազար կմ քառակուսի[6]։
  • Արաջե արվեստի փառատոն, որը տոնվում է ամեն տարի նոյեմբերին։ Ծրագիրը ներառում է բանահյուսական խմբերի ներկայացումներ, թատերական բեմադրություններ և սպորտային խաղեր[7]։
  • Մեզոզոյան դարաշրջանի բրածո թռչնի տպագրություններ՝ գտնված Յոնսանի տարածքում։ Այդ տարածքում գտնվում է նաև դինոզավրերի և անհետացած թռչունների հետքեր[8]։

Խորհրդանիշներ խմբագրել

Ինչպես Հարավային Կորեայի մյուս վարչական միավորները, Համանը ևս ունի իր խորհդանիշները[9].

  • Ծառ. Խուրմա՝ համարվում է հարստության խորհրդանիշ,
  • Զինածաղիկ,
  • Կաչաղակ, խորհրդանշում է հաջողությունը և լավ լուր է հաղորդում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել