Հաղթանակ Շահումյան

հայ նկարիչ

Հաղթանակ Շմավոնի Շահումյան (Հաղթո) (հուլիսի 19, 1944(1944-07-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2010)[1]։

Հաղթանակ Շահումյան
Ծնվել էհուլիսի 19, 1944(1944-07-19) (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Haghtanak Shahumyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քանդակագործ Տիգրան Արզումանյանը և նկարիչ Հաղթանակ Շահումյանը

1967 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977-1989 թվականներին՝ Երևանի գլխավոր նկարիչ։

Շահումյանի գործերին հատուկ են ֆիգուրատիվ մտածողությունը, իրականության էքսպրեսիոնիստական և խորհրդապաշտական ընկալումները։

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վարշավայի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և այլուր[2][3]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ՝

Ստեղծագործություններ

խմբագրել

Գեղանկարներ՝

  • «Ես տեսա երկնագույն թռչուն» (ինքնակենսագրական), 1979
  • «Հումանիտար օգնություն», (1988)
  • «Երկնագույն երազ», (1994, ջրաներկ)
  • «Պատուհան», 1994
  • «Երեք գեղեցկուհի» (1995)
  • Դանթեին նվիրված շարքը (2000, ջրաներկ, ցուցադրվել է Ռավեննայում)
  • Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մոտիվներով շարքը (2000)
  • «Հանդիպում անցյալի, ներկայի և գալիքի հետ» (2001, ջրաներկ, Վատիկանի հավաքածու)
  • «Վարպետը»(Էդուարդ Իսաբեկյանի դիմանկարը), 2003-2006
  • «Տոհմածառ», 2009
  • «Հայաստան» Մարդկության կենաց ծառը, 2011
  • «Եռանկար» շարք, «Գենոցիդ», «Միակ փրկությունը…», «Երկնեց երկինք և երկիր…» (նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին, 2014)

Քանդակներ՝

  • «Քարը քարի վրա»
  • «Պատգամ», 2005
  • «Թագադիրը», 2010
  • «Հայկական հարցը», 2010

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Шаумян Ахтанак биография». www.art-katalog.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Վարչապետը ներկա է գտնվել Հաղթանակ Շահումյանի ցուցահանդեսի բացմանը
  5. Հաղթանակ Շահումյան. «Եթե արվեստը կեղտոտեցին, ուրեմն հասարակությունը կմահանա»
  6. «Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» Ցուցասրահ. Հայրենի Գեղանկարիչ Յաղթանակ Շահումեանի «Ցնորք Եւ Իրականութիւն» Ցուցահանդէսի Բացում». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.