Համազգային «Լյուսի Թութունջյան» պատկերասրահ
Համազգային «Լյուսի Թութունջյան» պատկերասրահ, հիմնադրվել է 2009 թվականին Բեյրութում, Կարպիս և Լյուսի Թութունջյանների կողմից։ Մեծ է պատկերասրահի դերը հայ-լիբանանյան մշակութային կյանքում։ Պատկերասրահում ցուցադրվում են լիբանանցի և այլազգի տարբեր արվեստագետների ստեղծագործություններ։
Համազգային «Լյուսի Թութունջյան» պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բեյրութ |
Հիմնադրվել է | 2009 |
Տնօրեն | Հակոբ Հավաթյան |
Պատկերասրահի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 12-ին՝ լիբանանահայ քանդակագործ, գեղանկարիչ Ժան Գուվդերելյանի աշխատանքների ցուցադրությամբ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ժան Գուվդերելյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.