Գուրգեն Հակոբյան
հայ դերասան
(Վերահղված է Հակոբյան, Գուրգենից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ալեքսանդրի Հակոբյան (փետրվարի 15, 1907[1][2], Բջնի, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 18, 1977[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (մարտի 22, 1956)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։
Գուրգեն Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1907[1][2] |
Ծննդավայր | Բջնի, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 18, 1977[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Գուրգեն Հակոբյանը ծնվել է 1907 թվականի փետրվարի 15-ին Բջնի քաղաքում։ Բեմ է բարձրացել 1925 թվականին, Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն)։ 1928-1941 թվականներին խաղացել է Լենինականի Մռավյանի անվան հայկական, 1941-1959 թվականներին՝ Ակմոլինսկի, Վորոնեժի, Բրյանսկի և այլ քաղաքների ռուսական թատրոններում։ 1959 թվականից՝ կրկին Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան[3][4]։
Մահացել է 1977 թվականի հունվարի 18-ին Երևանում։
Դերերը թատրոնում խմբագրել
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Գաբրիել Սունդուկյան | Էլի մեկ զոհ | Սուրաթով |
Մաքսիմ Գորկի | Հատակում | Վասկա Պեպել |
Նաիրի Զարյան | Արա Գեղեցիկ | Նինոս |
Ալեքսանդր Արաքսմանյան | 60 տարի 3 ժամ | Մարկոս Գնունի |
Նիկոլա Պանյոլ | Տոպազ | Մյուշ |
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1970 | Միջնորդ հայրը | գլխավոր դեր |
Պարգևներ խմբագրել
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (մարտի 22, 1956)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «AV Production - Գուրգեն Հակոբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005.
Գրականություն խմբագրել
- Գևորգ Աբաջյան, Գուրգեն Հակոբյան (կյանքը և ստեղծագործական ուղին), Ե., ՀԹԸ հրատ., 1983, 105 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 71)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Հակոբյան» հոդվածին։ |