Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն

Նիկոլ Փաշինյանի ծառայող մի պետական կառույց

Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն
Изображение логотипа
Տեսակպետական մարմին
Երկիր Հայաստան
ՀապավումԱԱԾ
ՆախորդողՊԱԿ
Հիմնադրվածդեկտեմբերի 4, 1992
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակՀայաստան Նալբանդյան փողոց, 104 շենք, Երևան 0001
ՏարածաշրջանՀայաստան
ՏնօրենԱրմեն Աբազյան
Կայքsns.am

Կառուցվածք խմբագրել

ԱԱԾ-ի կառուցվածքի մեջ են մտնում մարզային վարչություններն ու Երևանի վարչությունը, Պետական պահանության ծառայությունը, սահմանապահ զորքերիը, Հետախուզությունը, հակահետախուզությունը, Սահմանադրական կարգի պահպանություն և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինը, Տնտեսական անվտանգության և կոռուպցիոն հակազդում իրականացնող մարմինը, Նախաքննություն իրականացնող մարմինը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով։

Տնօրեն խմբագրել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեններ են եղել․

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Տեղակալներ

  • Տիգրան Հարությունյան
  • Արամ Հակոբյան
  • Սամվել Հայրապետյան
  • Անդրանիկ Սիմոնյան

Պատմություն խմբագրել

1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանում կազմավորվել է Արտակարգ կոմիտե (ԱԿ) անվանումը կրող կառույց, որը դարձել է այսօրվա Ազգային անվտանգության ծառայության հիմքը։ 1926 թվականին այն անվանափոխվել է «Պետական քաղաքական վարչություն», 1934-ին՝ «Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ» (ՆԳԺԿ, ՆԿՎԴ), 1941-ից դարձել է «Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատ (ՊԱԺԿ)», 1946-ին անվանափոխվել է «Պետական անվտանգության նախարարություն (ՊԱՆ)», 1953-1954 թվականներին եղել է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), իսկ 1954 թվականից հանդես է եկել «Պետական անվտանգության կոմիտե» (ՊԱԿ, ԿԳԲ) անունով մինչև 1991 թվականը[2]։

Հայաստանի անկախացում խմբագրել

 
ԱԱԾ շենքը Խանջյան-Նալբանդյան խաչմերուկից

1991 թվականի դեկտեմբերի 4-ին Պետական անվտանգության կոմիտեն վերանվանվեց ՀՀ ազգային անվտանգության վարչություն։ 1995 թվականին ԱԱՊՎ վերանվանվեց Ազգային անվտանգության նախարարություն։ 1996 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 1999 թվականի նոյեմբերը ԱԱՆ-ն միավորվեց ՆԳն-ին՝ դառնալով Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարության մաս, որի ղեկավարն էր Սերժ Սարգսյանը, ով հեռացվեց պաշտոնից Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո։ 1999 թվականի նոյեմբերի 13-ին Ազգային Անվտանգության և Ներքին գործերի նախարարությունը տարանջատվեց երկու առանձին նախարարությունններ։ ԱԱ նախարար նշանակվեց Կառլոս Պետրոսյանը։

2002 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԱՆ-ն վերակազմավորվեց որպես Ազգային անվտանգության ծառայություն։

Հետհեղափոխական շրջան խմբագրել

Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցներին տվեց մեկ ժամյա մամլո ասուլիս, որը աննախադեպ էր։ ԱԱԾ-ն բացահայտեց մի շարք ընկերությունների կողմից կատարված չարաշահումները և կոռոպցիոն սխեմաներ։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսազրույցը ՀՔԾ պետի հետ[3]։

2019 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց՝ հրաժականի տեքստում մեղադրելով իշխանություններին որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մեջ[4]։ 2019 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարել է տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը։ 2020 թվականի մարտի 19-ին վերջինս նշանակվել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն, ով 2020 թվականի հունիսի 8-ին ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նրան փոխարինել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արգիշտի Քյարամյանը։

ԱԱԾ աշխատակցի օր խմբագրել

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 20-ին նշվում էր ԱԱԾ աշխատակցի օրը[5], որը համընկնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) աշխատակցի օրվա հետ։ Վերջինի պարագայում ամսաթիվը համընկնում է 1917 թվականի դեկտեմբերի 20-ի հետ, երբ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վլադիմիր Լենինի հրահանգով ստեղծվեց Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով (չեկա) և հանձնաժողովի նախագահ նշանակվեց Ֆելիքս Ձերժինսկին, ով երկրում սկիզբ դրեց քաղաքական բռնաճնշումներին և զանգվածային գնդակահարություններին[6][7][8]։ ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ ԱԱԾ աշխատողի օրը փոփոխվել է, և այսուհետև նշվելու է հունվարի 8-ին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արթուր Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում․ պատմություն, հիշողություն, առօրյա» (PDF). Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  3. Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսված հեռախոսազրույցն իրականում իր և Խաչատրյանի մասնակցությամբ է
  4. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ». Արթուր Վանեցյանը ԱԱԾ պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
  5. ՀՀ Ազգային անվտանգության աշխատակցի օրը
  6. Barnes Carr (2016). Operation Whisper: The Capture of Soviet Spies Morris and Lona Cohen. University Press of New England. էջեր 11–13. ISBN 978-1-61168-939-6.
  7. Письмо в ЦКК РКП(б) о карательной политике Советского государства от 17.02.1924
  8. «Եթե ԱՄՆ-ը ու Եվրոպան չմիջամտեն, Քոչարյանը ՌԴ-ի օգնությամբ նորից իշխանության կգա․ Շանթ Հարությունյան». A1plus.am. «Ա1+». 2021 թ․ ապրիլի 13. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  9. «ԱԱԾ-ի աշխատողի օրն այսուհետև կնշվի հունվարի 8-ին․ Կառավարության որոշումը». www.e-gov.am.

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել