Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ Աշոտի Մարտիրոսյան (հունիսի 22, 1974(1974-06-22), Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գնդապետ[1]։ Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն[2]։

Էդուարդ Մարտիրոսյան
Ծնվել էհունիսի 22, 1974(1974-06-22) (49 տարեկան)
ԾննդավայրԱրտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպետական գործիչ

Կրթություն խմբագրել

Սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1991 թվականին։ 1991-1996 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետում։

1998 թվականին ստացել է պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում։ 1998 թվականից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում։ Զբաղեցրել է կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տնօրենի տեղակալ։

2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող։

2020 թվականի մարտի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

2020 թվականի հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

2020 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանագրով նշանակվել է հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • ՀՀ նախագահի հրամանագրով 2009 թվականի սեպտեմբերին պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
  • ՀՀ վարչապետի կողմից 2011 թվականի դեկտեմբերին պարգևատրվել է շնորհակալագրով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ի՞նչ կենսագրություն ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը».
  2. «Նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին.