Կառլոս Պետրոսյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլոս Խաչիկի Պետրոսյան (փետրվարի 3, 1951, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և հատուկ ծառայությունների գործիչ, գեներալ-լեյտենանտ։
Կառլոս Պետրոսյան | |
---|---|
փետրվարի 3, 1951 (73 տարեկան) - | |
Ծննդավայր | Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Կրթություն
խմբագրել- 1970-1975 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1975-1977 թթ. աշխատել է կինոմեխանիկի օգնական, մոնտյոր, բանվոր։
- 1977-1984 թթ. - ՀԽՍՀ ՆԳՄ Սևանի ՆԳԲ ավագ քննիչ։
- 1984-1988 թթ. - ՀԽՍՀ ՆԳՄ Հրազդանի ՆԳԲ քննչական բաժնի պետ։
- 1989-1992 թթ. - ՀԽՍՀ, ապա ՀՀ ՆԳՄ քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ։
- 1992-1993 թթ. - ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության պետ։
- 1996 թ. - ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 6-րդ, ապա 4-րդ վարչությունների պետ։
- 1997-1999 թթ. - ՀՀ ՆԳ և ԱԱՆ քննչական գլխավոր վարչության պետ։
- 1999 թ. նոյեմբերի 13-ից 2002 թ. դեկտեմբերի 31-ը - ՀՀ Ազգային անվտանգության նախարար։
- 2003 թ. հունվարի 1-ից 2004 թ. նոյեմբերի 5-ը - ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
- Ներկայումս հանդիսանում է «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդական։
Քննադատություն
խմբագրել2003 թվականի ապրիլի 29-ին «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթի խմբագրությունում դաժան ծեծի է ենթարկվել լրագրող Մհեր Ղալեչյանը։ Իսկ ծեծի պատճառը թերթի ապրիլի 25-ի համարում տպագրված լուրն է եղել՝ «Կառլոս Պետրոսյանն «աշխատավարձով» կառուցում է հերթական առանձնատունը» վերնագրով[1][2]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Գեներալ-լեյտենանտ։
- Պետական պարգևներ։
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2001)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ծեծի է ենթարկվել լրագրողը. հարձակում «Չորրորդ իշխանության» խմբագրության վրա». Հայկական Ժամանակ. 30/04/2016.
- ↑ «Ծեծի է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի աշխատակիցը». Ազատություն. 2003 թ․ ապրիլի 29.
Նախորդող Սերժ Սարգսյան |
ՀՀ Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյան 13 նոյեմբերի 1999 թ. - 31 դեկտեմբերի 2002 թ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային անվտանգության նախարար |
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյան 1 հունվարի 2003 թ. - 5 նոյեմբերի 2004 թ. |
Հաջորդող Գորիկ Հակոբյան |