Արգիշտի Քյարամյան

Հայ քաղաքական և պետական գործիչ

Արգիշտի Էլբեկի Քյարամյան (մայիսի 22, 1991(1991-05-22)[1], Երանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ[փա՞ստ], ՀՀ ՊՎԾ ղեկավարի նախկին տեղակալ (2019-2020), ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն (2020 թվականի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը)։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ։ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական։

Արգիշտի Քյարամյան
Դրոշ
ՀՀ ԱԱԾ տնօրեն
2020 հունիսի 8-ից - 2020 հոկտեմբերի 8
Դրոշ
ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն
2020 մայիսի 5 - 2020 հունիսի 8
Դրոշ
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
04.05.2020-05.05.2020
24.12.2020-12.07.2021
Դրոշ
ՀՀ ՊՎԾ պետի տեղակալ
2019 մարտի 1 - 2020 մայիսի 4
Դրոշ
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ
 2021 հուլիսի 12
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր մայիսի 22, 1991(1991-05-22)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Երանոս, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Էլբեկ Քյարամյան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ Major general rank (Armenia).jpg

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում[2]։ 2009-2011 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 2013-2014, աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ։
  • 2016, աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ։
  • 2016-2018, աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ։
  • 2018 հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ։
  • 2018 հուլիսի 10-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ։
  • 2019 փետրվարի 15-ից, աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ։
  • 2019 մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական։
  • 2019 ապրիլի 10-ից 2020 մայիսի 4՝ աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը պետի՝ Դավիթ Սանասարյանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ։
  • 2020 մայիսի 4 - մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ[3]։
  • 2020 մայիսի 5 - հունիսի 8՝ նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն[4]։ Մեկ օրով ՔԿ նշանակումը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անվանել է քաղաքական որոշում, որը կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակներում[5]։
  • 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը։
  • 2020 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2021 թվականի հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։

ՊարգևներԽմբագրել

2017 թվականին պարգևատրվել է գերատեսչական մեդալով։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

ԾանոթագրություններԽմբագրել